• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.11.2019| 00:01
    ՈՒ՞մ կն­մա­նեց­նեիք ինձ, հա­պա մտա­ծե­ցե՛ք, ո՛վ դուք մո­լո­րյալ­ներ, որ ոս­կու մեծ բա­ժին եք գցում քսա­կից, ար­ծաթ եք կշ­ռում կշեռ­քով և ոս­կե­րիչ­ներ վար­ձում, որ­պես­զի ձե­ռա­կերտ կուռ­քեր պատ­րաս­տեն, և խո­նարհ­վե­լով եր­կր­պա­գում եք դրանց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.11.2019| 00:03
    Դար­ձե՛ք ինձ մոտ, և կփրկ­վեք, դուք, որ ե­կել եք երկ­րի չորս ծա­գե­րից։ Ես եմ Աստ­վա­ծը, ու­րի­շը չկա։ Ան­ձովս եմ երդ­վում, որ ինչ էլ դուրս գա իմ բե­րա­նից` ար­դա­րու­թյուն է, և իմ խոս­քե­րը չեն եղծ­վե­լու։ Ա­մեն ծունկ ինձ է խո­նարհ­վե­լու, ա­մեն լե­զու Աստ­ծուն է խոս­տո­վա­նե­լու և ա­սե­լու, թե ար­դա­րու­թյունն ու փառ­քը նրա մի­ջո­ցով են գա­լու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.11.2019| 00:03
    Մի՞­թե նա, որ հող է հեր­կում, ա­մեն օր հերկ կա­նի, մի՞­թե կա­վը բրու­տին կա­րող է ա­սել, թե` ի՞նչ ես ա­նում, ին­չու՞ չես աշ­խա­տում, ձեռ­քեր չու­նե՞ս. մի՞­թե ստեղծ­վածն իր ստեղ­ծո­ղին կա­րող է ա­սել, թե` ին­չու՞ այս­պես ստեղ­ծե­ցիր ինձ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.11.2019| 00:01
    Ձեզ­նից ո՞վ է նա, որ ա­կանջ կդ­նի այս ա­մե­նին և կմ­տա­ծի այն մա­սին, թե ինչ է կա­տար­վե­լու հե­տա­գա­յում։ Ո՞վ մատ­նեց Հա­կո­բին հափշ­տա­կու­թ­յան, Իս­րա­յե­լը` ա­վա­րա­ռու­թ­յան. ո՞չ ար­դ­յոք Աստ­ված, ո­րի հան­դեպ մեղք գոր­ծե­ցին, չկա­մե­ցան ըն­թա­նալ նրա ճա­նա­պարհ­նե­րով և չլ­սե­ցին նրա օ­րենք­նե­րը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.11.2019| 00:08
    Դու մի՛ վա­խե­ցիր, քան­զի ես քեզ հետ եմ, մի՛ խաբ­վիր, քան­զի ես եմ քո Աստ­վա­ծը, ես, որ զո­րաց­րի քեզ, օգ­նե­ցի քեզ ու պահ­պա­նե­ցի քեզ իմ ար­դար ա­ջով։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.10.2019| 00:02
    Արդ, ու՞մ կու­զե­նա­յիք նմա­նեց­նել ինձ, ո­րին զու­գա­հա­վա­սար լի­նեի»,- ա­սում է Իս­րա­յե­լի սուր­բը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.10.2019| 00:03
    «Ես` Տեր Աստ­վածս, ար­դա­րու­թյամբ կան­չե­ցի քեզ, բռ­նե­ցի քո աջ ձեռ­քից ու զո­րա­վոր դարձ­րի քեզ, իբրև ուխտ տվե­ցի քեզ ժո­ղովր­դին և իբրև լույս` հե­թա­նոս­նե­րին, որ­պես­զի կույ­րե­րի աչ­քե­րը բա­նաս և խա­վա­րի մեջ նս­տած կա­լա­նա­վոր­նե­րին հա­նես բան­տից ու զն­դա­նից։ Ես եմ Տեր Աստ­վա­ծը, սա է իմ ա­նու­նը, իմ փառ­քը ու­րի­շին չեմ տա, ոչ էլ քա­ջու­թյու­նը` կուռ­քե­րին»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.10.2019| 00:03
    Ո՞վ կա­րո­ղա­ցավ իր ա­փով չա­փել ջրե­րը, թզով` եր­կին­քը և քլով` հա­մայն եր­կի­րը. ո՞վ կա­րո­ղա­ցավ լեռ­նե­րը կշ­ռել կշեռ­քով և դաշ­տե­րը` նժա­րով։ Ո՞վ ի­մա­ցավ Տի­րոջ մտ­քե­րը, ո՞վ խորհր­դա­տու դար­ձավ նրան` իբրև թե նրան խե­լա­միտ դարձ­նե­լու հա­մար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.10.2019| 00:06
    Ար­դարև, նրանք մո­լոր­ված են գի­նով, նրանք ի­րենց կորց­րին օ­ղու հա­մար. քա­հա­նան ու մար­գա­րեն օ­ղու հա­մար հի­մա­րա­ցան, գի­նու հա­մար ցնոր­վե­ցին. օ­ղիով հար­բած` նրանք դան­դա­չե­ցին ու մո­լոր­վե­ցին, ո­րով­հետև դա ինք­նին հի­մա­րու­թյուն է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.10.2019| 00:04
    «Այս ժո­ղո­վուր­դը մոտ է ինձ իր բե­րա­նով, իր շր­թունք­նե­րով է մե­ծա­րում ինձ, բայց սր­տով հե­ռա­ցել ու մե­կու­սա­ցել է ինձ­նից. զուր է ինձ պաշ­տում, մարդ­կանց պատ­վի­րան­ներն ու վար­դա­պե­տու­թ­յուն­ներն է ու­սու­ցա­նում։ Դրա հա­մար ես էլ պի­տի փո­խեմ այդ ժո­ղովր­դին, պի­տի այ­լա­փո­խեմ նրան, պի­տի կորց­նեմ ի­մաս­տուն­նե­րի ի­մաս­տու­թ­յու­նը և ար­հա­մար­հեմ խորհր­դա­կան­նե­րի խոր­հուրդ­նե­րը»։