«Նի­կո­լի գերխն­դի­րը հա­յա­թա­փումն է, Հա­յաս­տա­նի ոչն­չա­ցու­մը»

«Նի­կո­լի գերխն­դի­րը հա­յա­թա­փումն է, Հա­յաս­տա­նի ոչն­չա­ցու­մը»
21.01.2020 | 00:33

Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար ԳՈՒՐ­ԳԵՆ Ե­ՂԻԱ­ԶԱ­ՐՅԱՆԸ, անդ­րա­դառ­նա­լով Գեոր­գի Կու­տո­յա­նի մահ­վա­նը, նշեց, որ վեր­ջինս, լի­նե­լով ԱԱԾ նախ­կին տնօ­րեն, բազ­մա­թիվ գաղտ­նի նյու­թե­րի էր տի­րա­պե­տում, և կյան­քից նրա հե­ռա­նա­լը լր­ջա­գույն ազ­դակ է։ «Մենք պե­տա­կա­նու­թյուն ենք կորց­նում»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը և հա­վե­լեց. «Պետք է սթափ­վել ու օր ա­ռաջ ա­զատ­վել այս իշ­խա­նու­թյուն­նե­րից»։

-Այս իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­ման շր­ջա­նում սա ար­դեն երկ­րորդ նախ­կին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի ան­հաս­կա­նա­լի մահն է։ Ո՞րն է Ձեր գնա­հա­տա­կանն այս ա­մե­նին, ի՞նչ է կա­տար­վում մեր երկ­րում։
-Ցա­վոք, մենք չու­նենք վի­ճա­կագ­րու­թյուն, թե նա­խորդ տա­րի քա­նի մարդ է ինք­նաս­պան ե­ղել։ Կցկ­տուր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նենք բա­նա­կում ար­ձա­նագր­ված ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րի թվի մա­սին, ո­րոնց մեծ մա­սը ձևա­կերպ­վում է որ­պես թշ­նա­մու գն­դա­կից խոց­ված։ Պար­բե­րա­բար մա­մու­լը գրում է, թե այս կամ այն քա­ղա­քա­ցին ի­րեն նե­տել է կամր­ջից կամ այլ հան­գա­մանք­նե­րում ինք­նաս­պա­նու­թյուն է գոր­ծել։ «Թավ­շյա, ոչ բռ­նի» հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո մենք չու­նենք ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րու­թյուն։ Բայց ակն­հայտ է մի բան՝ բո­լորս ապ­րում ենք հո­գե­բու­ժա­րա­նում, այլ բառ չեմ կա­րող ա­սել։ Նի­կո­լի օ­րա­կար­գը Հա­յաս­տա­նը դարձ­րել է մի մեծ հո­գե­բու­ժա­րան։ Մենք հո­գե­կան հի­վան­դի կար­գա­վի­ճա­կում ենք ապ­րում մեր երկ­րում։ Ինչ­պես է այս քա­ռա­կու­սի, գաղջ մթ­նո­լորտն ազ­դում այս կամ այն մար­դու վրա, երևում է նաև այս­պի­սի ինք­նաս­պա­նու­թյուն­ներ ֆո­նին։
-Իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Կու­տո­յա­նի մա­հը հա­մա­րե­ցին «նախ­կի­նի ար­ձա­գանք», կա­յին մար­դիկ էլ, որ ան­գամ ցան­կու­թյուն հայտ­նե­ցին նա­խորդ հա­մա­կար­գի ան­դամ­նե­րին էլ տես­նե­լու այդ վի­ճա­կում։ Սա ին­չի՞ մա­սին է խո­սում։
-Այս հի­վանդ­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ճո­յա­նա­լու հա­մար ինչ լի­նում է, կա­պում են Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ։ Այս ա­մենն ար­դեն զզ­վե­լի է։ Ե­թե ան­գամ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­նու­նը չեն տա­լիս, պար­տա­դիր ար­ձա­նագ­րում են՝ նախ­կին­նե­րը։ Սա մի կող­մից հի­մա­րու­թյուն է, մյուս կող­մից էլ՝ հա­տուկ մե­թո­դո­լո­գիա­յով աշ­խա­տանք է տար­վում Հա­յաս­տա­նի ներ­սում։ Տե­սեք, թե ինչ­պես են ի­րենց պա­հում սո­րո­սա­կան­նե­րը, ին­չի մա­սին են խո­սում։ ԱԱԾ-ն սո­րո­սա­կան­նե­րի թի­րա­խում է, փո­խա­նակ հա­կա­ռա­կը լի­ներ։ Սո­րո­սա­կան­ներն ի­րենց արևմտյան գոր­ծա­տու­նե­րից հանձ­նա­րա­րա­կան են ստա­ցել, որ ա­մեն գնով ԱԱԾ թա­փան­ցեն։ Այ­սօր ԱԱԾ-ն լուրջ վտանգ­ված է։ Մենք ապ­րում ենք մի երկ­րում, որ­տեղ ան­գամ վտանգ­ված է անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե սա ինչ է նշա­նա­կում։
-Ի դեպ, տե­սա­կետ է հն­չում նաև, որ պետք է ԱԱԾ-ն լու­ծա­րել։
-Դա գոր­ծա­տու­նե­րի հեր­թա­կան ա­ռա­ջադ­րանքն է։ Բա, ի­հար­կե, պետք է ԱԱԾ-ն լու­ծա­րեն, մտ­նեն ար­խիվ և այն­տե­ղից հա­նեն ի­րենց հար­կա­վոր տե­ղե­կու­թյուն­նե­րը։ Ա­հա ամ­բող­ջը։ Սա խո­սում է մեկ բա­նի մա­սին՝ Նի­կո­լը ժամ ա­ռաջ պետք է հե­ռա­նա իշ­խա­նու­թյու­նից։ Ա­ռանց Նի­կո­լի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լու երկ­րում ո­չինչ չի կա­տար­վում։ Օ­րի­նակ, ծնն­դատ­նե­րի լու­ծա­րու­մը։ Նա­խա­պես նրա հետ հա­մա­ձայ­նեց­նում են, հե­տո անց­նում են այդ գոր­ծըն­թացն ի­րա­գոր­ծե­լուն։ Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ինչ է նշա­նա­կում սահ­մա­նա­մերձ Ա­չա­ջու­րում ծնն­դա­տան փա­կու­մը, ո­րը սպա­սար­կում է սահ­մա­նա­մերձ 16 գյու­ղե­րի։ Այդ­տե­ղի մար­դիկ պի­տի ի­րենց բնա­կա­րան­նե­րի դռ­նե­րը փա­կեն ու փախ­չեն, գնան խո­պան աշ­խա­տան­քի։ Սրա­նով խն­դիր է դր­ված սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րը դա­տար­կել։ ՈՒ՞մ է ձեռն­տու դա, միայն մեր թշ­նա­մուն։ Հի­մա հա­յա­թափ­ման խն­դիրն է լու­ծում Նի­կո­լը։ Այ­սօր ոտ­քի են կանգ­նել ա­նաս­նա­պահ­նե­րը։ Ի միջի այ­լոց, սպան­դա­նոց­նե­րի գա­ղա­փա­րը Կա­րեն Կա­րա­պե­տյա­նինն էր, բայց նա տրա­մա­բա­նու­թյուն ու­ներ, ան­մի­ջա­պես հաս­կա­ցավ, որ հի­մա դրա ի­րա­կա­նա­ցումն ա­նի­րա­տե­սա­կան է, ժա­մա­նակ է հար­կա­վոր, նա կանգ­նեց­րեց գոր­ծըն­թա­ցը։ Իսկ Նի­կոլն ա­ռանց հաս­կա­նա­լու հրա­ման է ար­ձա­կել, ին­չը հան­գեց­նե­լու է մսի գնի կտ­րուկ բարձ­րաց­ման, մար­դիկ ա­նա­սուն չեն պա­հե­լու։ Ե­թե դր­սից լր­տես գար ու ցան­կա­նար այս­պես ո­լորտ առ ո­լորտ ոչն­չաց­նել, նրա մտ­քով ան­գամ այս­պի­սի բա­ներ չէին անց­նի, ին­չը Նի­կոլն է ա­նում։ Ե­թե այս մարդ­կանց խն­դիր­նե­րին ա­կան­ջա­լուր չլի­նեն, նրանց առն­վազն 50 տո­կոսն ի­րենց տնե­րը ծա­խե­լու է ու գնա Ռու­սաս­տան աշ­խա­տան­քի։ Ստաց­վում է, որ Նի­կո­լի գեր­խն­դի­րը հա­յա­թա­փումն է, Հա­յաս­տա­նի ոչն­չա­ցու­մը։
-Այ­սօր շատ հա­ճախ են տար­բեր շեր­տե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ բո­ղո­քում կա­ռա­վա­րու­թյան շեն­քի դի­մաց։ Ձեր խոս­քից կա­րե­լի՞ է են­թադ­րել, որ բո­լոր ո­լորտ­նե­րում հա­տուկ քայ­քայ­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­վում։
-Ա­յո, հատ-հատ քայ­քա­յում է ա­մեն ինչ։ Օ­րի­նակ, ին­չու՞ է փա­կում 11 ծնն­դատ­ներ, ի՞նչ է թաքն­ված դրա տակ։ Նախ պետք է, որ ծնունդ­նե­րի թվե­րը չերևան։ Ա­չա­ջու­րում 2018-ին 160 ծնունդ է ե­ղել, իսկ 2019-ին 150-ից պա­կաս է։ Այս թվե­րը խո­սում են այն մա­սին, որ Նի­կո­լի օ­րու­մեջ հայ­տա­րա­րած թվե­րը կեղծ են։ Նախ­կին վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյա­նը ճիշտ էր նկա­տել. 57 հա­զար հն­դիկ­նե­րի մուտ­քը Հա­յաս­տան հա­մա­րում են ներ­գաղթ։ Պատ­ճառն այն է, որ չերևա, թե սրա ե­րե­սից մար­դիկ թող­նում հե­ռա­նում են ի­րենց հայ­րե­նի­քից։ Կր­ճա­տում է Մա­րա­լի­կի ծնն­դա­տու­նը ու ի­րեն հեչ պետք չէ, որ այդ ծննդ­կա­նը 4-5 ան­գամ պի­տի փող ծախ­սի, դխկդխ­կա­լով 30 կմ գնա հեր­թա­կան ստու­գում­նե­րին ու այդ­քան ճա­նա­պարհ էլ հետ գա։ Բա սա Նի­կո­լին պե՞տք է։ Դրա հա­մար էլ ըն­տա­նի­քի հայ­րը ե­ղած խն­դիր­նե­րից գլուխն ա­զա­տե­լու հա­մար իր հղի կնոջն էլ կվերց­նի ու հե­տը կտա­նի Ռու­սաս­տան։ Ա­հա ին­չով է զբաղ­ված Նի­կո­լը։
-Մի կող­մից ո­լոր­տա­յին խն­դիր­նե­րը, մյուս կող­մից դա­տաի­րա­վա­կան անտ­րա­մա­բա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լոր­տը, բարձ­րաս­տի­ճան նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի ան­հաս­կա­նա­լի մա­հե­րը։ Խն­դիր­նե­րի այս փուն­ջը, որ գնա­լով մե­ծա­նում է, ին­չի՞ առջև է մեզ կանգ­նեց­նե­լու։
-Հենց թե­կուզ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյանն անդ­րա­դառ­նանք։ Ծայ­րից ծայր կեղ­ծիք է։ Մինչև հի­մա մի փաստ դեռ չեն ներ­կա­յաց­րել այդ մար­դու դեմ։ Տե­սել են, որ ճար չկա, Նաի­րի Հու­նա­նյա­նը ո­րո­շել է օգ­նել նա­խաքն­նու­թյա­նը և բա­ցա­հայ­տել Հոկ­տեմ­բե­րի 27-ը, նա­մակ է գրել։ Մի նա­մակ էլ Ձեր թեր­թի մի­ջո­ցով ես եմ դրանց գրում։ Այ, ոչ­խար­ներ, 1 տա­րի 8 ա­միս է իշ­խա­նու­թյան էիք, բա մինչ այդ հան­ցա­գործն ին­չու՞ նա­մակ չէր գրում ձեզ։ Դրա պա­տաս­խա­նը շատ լավ տվել է Ստե­փան Դե­մի­ճյա­նը, թե ինչ ու­զում է ա­նի, միևնույն է, մինչև վերջ պի­տի նս­տի։ Ե­թե հի­մա մի սուտ բան պի­տի ա­սի ու դուրս գա, չի ստաց­վի։ Սա է մեր վի­ճա­կը։ ՈՒ այս մթ­նո­լոր­տում կյան­քից հե­ռա­ցել կամ հե­ռաց­րել են ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նին։ Մեր երկ­րի վի­ճա­կը ող­բեր­գա­կան է, կլի­նեն այս մթ­նո­լոր­տում և ինք­նաս­պա­նու­թյուն­ներ, և սպա­նու­թյուն­ներ։ Սա խո­սում է ներ­քին լր­ջա­գույն ճգ­նա­ժա­մի մա­սին։ Մենք ապ­րում ենք մի երկ­րում, ո­րը խոր բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ճգ­նա­ժա­մի մեջ է ու նման դեպ­քե­րը հնա­րա­վոր չէ բա­ցա­ռել։
-ԱԱԾ մեկ այլ նախ­կին պետ էլ՝ Ար­թուր Վա­նե­ցյա­նը, վեր­ջին շր­ջա­նում ա­նընդ­հատ անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րից է խո­սում։
-Պետք է ա­կան­ջա­լուր լի­նել նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։ Ի վեր­ջո, նա գի­տի բա­ներ, ո­րոն­ց ան­տե­ղյակ է հա­սա­րա­կու­թյու­նը։ Պետք է այդ ա­մե­նին հե­տա­մուտ լի­նել, որ նոր ող­բեր­գու­թյան ա­ռաջ չկանգ­նենք։
-Ով­քե՞ր հե­տա­մուտ լի­նեն։
-Ես, դու, մենք, բո­լորս պետք է լուրջ ան­հան­գս­տանանք, որ եր­կի­րը Նի­կո­լի ձեռ­քում է։ Ե­թե սրան­ցից չա­զատ­վենք, խո­րա­նա­լու է ճգ­նա­ժա­մը։
-Որ­քա՞ն կա­րող է այս ի­րա­վի­ճա­կը ձգ­վել։
-Աստ­ված է Հա­յաս­տա­նը պա­հում, թույլ չի տա­լիս, որ մեր եր­կի­րը կոր­ծան­վի, թե չէ սա կոր­ծա­նե­լու է։
-Ին­չու՞ է կոր­ծա­նում՝ սա­տա­նա­նե­րին ան­գամ ԱԱԾ-ով բռ­նում է։
-Դա էլ ու­րիշ թե­մա է, մե­նակ սա­տա­նա­նե­րին չի բռ­նում, սևազ­գեստ­նե­րին էլ, Ար­ցա­խի լր­տես­նե­րին, տա­կանք­նե­րին, ո­րոնք ոս­կե­զօծ ա­թոռ­ներ ու­նեն, բայց զու­գա­րա­նա­կոնք չու­նեն։ Խել­քին ինչ փչում է, խո­սում է։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ