• Նարեկ Զեյնալյան. Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը ևս օրակարգում է

    Նարեկ Զեյնալյան. Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը ևս օրակարգում է

    23.02.2020| 20:08
    Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները, ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը՝ հայտնել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի տարածմանը և
  • Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի սկզբին

    Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի սկզբին

    23.02.2020| 20:06
    Թուրքիայի նախագահը երեկ հայտարարել է, թե մարտի 5-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` քննարկելու Իդլիբում ստեղծված իրավիճակը, ուր այժմ երկու երկրների զինված ուժերը փաստացի միմյանց դեմ են դուրս եկել` պաշտպանելով հակադիր ճամբարների:
  • Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը

    Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը

    23.02.2020| 19:53
    Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Դեսպանության ֆեյսբուքյան էջում:
  • Երկրաշարժ Թուրքիայում

    Երկրաշարժ Թուրքիայում

    23.02.2020| 15:36
    Վանի նահանգում երկրաշարժի հետևանքով 7 մարդ է մահացել, 5 հոգի վիրավոր է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքական TRT հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկրաշարժը վնասներ է հասցրել 43 գյուղերում:
  • Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը

    Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը

    23.02.2020| 15:36
    Սիրիական բանակը մասնակիորեն ազատագրել է ապառազմականացված գոտին Իդլիբ նահանգում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը:
  • Սիրիան սպառնացել է ոչնչացնել օդային տարածքը խախտող ինքնաթիռները

    Սիրիան սպառնացել է ոչնչացնել օդային տարածքը խախտող ինքնաթիռները

    23.02.2020| 15:35
    Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կոչնչացնի ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի երկրի օդային տարածքը՝ հայտարարել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը՝ օտարերկրյա օդանավերը կհամարվեն թշնամու թիրախ և կհետապնդվեն ՀՕՊ ուժերի կողմից «մինչև ոչնչացումը»:
  • Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում

    Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում

    23.02.2020| 15:34
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա քառակողմ գագաթաժողով՝ նվիրված սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության կարգավորմանը:
  • ԱԳՆ. ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ Իրան այցելելուց

    ԱԳՆ. ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ Իրան այցելելուց

    23.02.2020| 15:33
    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:
  • Չինաստանում դիտվում է կորոնավիրուսի վարակի կայունացում, Չինաստանի

    Չինաստանում դիտվում է կորոնավիրուսի վարակի կայունացում, Չինաստանի

    23.02.2020| 15:32
    Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%):
  • Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է

    Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է

    23.02.2020| 15:31
    Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանության ֆեյսբուքյան էջում նշված է, որ հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի: