• Իտալիայում կորոնովիրուսով վարակվածների թիվն անցել է 100-ը

    Իտալիայում կորոնովիրուսով վարակվածների թիվն անցել է 100-ը

    Իտալիայի Լոմբարդիա նահանգի նահանգապետ Ատիլիո Ֆոնտանան հայտարարել է, որ միայն իրենց շրջանում կա վարակվածության 89 դեպք:
  • ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել հրաժարվել Արևելյան Երուսաղեմում շինարարության ծրագրերից

    ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել հրաժարվել Արևելյան Երուսաղեմում շինարարության ծրագրերից

    Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել վերանայել Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների համար բնակավայրերի կառուցման ծրագիրը: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելի
    խոսքով՝ այդ տարածքներում շինարարությունը կարող է մեծ վնաս հասցնել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը:
  • Իտալիայի վարչապետը դեմ է Շենգենի կասեցմանը

    Իտալիայի վարչապետը դեմ է Շենգենի կասեցմանը

    Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ կասեցնել Շենգենյան համաձայնագիրը՝ նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հետ կապված: Իտալիան միշտ հավատարիմ է մնում «ճկուն եւ համարժեք» միջոցների կիրառման հարցում:
  • Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով

    Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով

    Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը՝ անվտանգության նկատառումներով, երբ հայտնի է դարձել Իրանում կորոնավիրուսով վարակման 43 դեպքի մասին, որոնցից 8-ը՝ մահվան ելքով: Փակվել են թուրք-իրանական սահմանի Էսենդարա և Քափիքոյ անցակետերը:
  • Արման Աբովյան. Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է

    Արման Աբովյան. Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է

    ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքում գրել է. «Ասում են` կորոնավիրուսին վերաբերող խուճապ մի տարածեք։ Իհարկե, մասնակի համաձայն եմ, որ իրար պատեպատ խփել պետք չէ և սարսափազդու ցնցումների մեջ ընկնելն ավելորդ է, բայց նույնքան պետք էլ չէ «լուրջ»դեմքով պնդել, թե «իրավիճակը ստաբիլ է և վախենալու բան չկա»:
  • Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք

    Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք

    Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, որից 8-ը մահացու ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
  • Նարեկ Զեյնալյան. Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը ևս օրակարգում է

    Նարեկ Զեյնալյան. Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը ևս օրակարգում է

    Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները, ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը՝ հայտնել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի տարածմանը և
  • Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի սկզբին

    Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի սկզբին

    Թուրքիայի նախագահը երեկ հայտարարել է, թե մարտի 5-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` քննարկելու Իդլիբում ստեղծված իրավիճակը, ուր այժմ երկու երկրների զինված ուժերը փաստացի միմյանց դեմ են դուրս եկել` պաշտպանելով հակադիր ճամբարների:
  • Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը

    Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը

    Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Դեսպանության ֆեյսբուքյան էջում:
  • Երկրաշարժ Թուրքիայում

    Երկրաշարժ Թուրքիայում

    Վանի նահանգում երկրաշարժի հետևանքով 7 մարդ է մահացել, 5 հոգի վիրավոր է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքական TRT հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկրաշարժը վնասներ է հասցրել 43 գյուղերում: