Ասում են...

Ասում են...
26.11.2020 | 23:39

...թե 2,5 տա­րի ի­րեն բնո­րոշ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյամբ լռած, երկ­րի վար­չա­պե­տի ա­թոռն ու­զուր­պաց­րած հո­գե­պես ան­հա­վա­սա­րակ­շիռ սու­բյեկ­տի հա­զար ու մի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լե­րի վրա աչք փա­կած ու այդ ըն­թաց­քում մա­նուկ­նե­րի հետ պաղ­պա­ղակ և համ­բուր­գեր վա­յե­լած, և ըն­դա­մե­նը աշ­խար­հում շր­ջա­գա­յած նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը սկ­սել է սե­փա­կան խա­ղը։


Ա­սում են, թե վար­չա­պե­տի և կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նի կի­սատ-պռատ պա­հան­ջը ՀՀ բու­տա­ֆո­րա­յին նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի հա­մար կարևոր էր հա­սա­րա­կու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րը շո­շա­փե­լու տե­սան­կյու­նից։
Ա­սում են նաև, թե նա­խա­գա­հը, առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րից «չոր» դուրս գա­լու, ինչ­պես նաև սպաս­վող խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու, հաղ­թե­լու և ԱԺ սե­փա­կան թիմ գոր­ծու­ղե­լու ցան­կու­թյուն ու­նի։


Ի վեր­ջո, ա­սում են, որ Սարգ­սյանն ար­դեն ձևա­վո­րում է մարդ­կանց այն շր­ջա­նա­կը, ո­րոնք մաս­նակ­ցե­լու են ընտ­րու­թյուն­նե­րին և ԱԺ-ում ներ­կա­յաց­նե­լու են Մեծ Բրի­տա­նիա­յի ո­րո­շա­կի շր­ջա­նակ­նե­րի հս­տակ նկր­տում­նե­րը Հա­յաս­տա­նում պաշտ­պա­նող նա­խա­գահ Սարգ­սյա­նի շա­հե­րը։

Դիտվել է՝ 76205

Մեկնաբանություններ