Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ բրիտանական դեսպանատունը կվերսկսի աշխատանքը Թեհրանում։
Աշոցքի «Տիրամայր Նարեկ» 100 մահճակալ ունեցող հիվանդանոցն ունի վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ: Այն բժշկական օգնություն է մատուցում թե Շիրակի մարզի, թե Ջավախքի բնակիչներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վրաստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ այցելել է վրաց - ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության հարցերին։
Ալիևի՝ «ռուսական կայսերական քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, այլ կա Գյոյչա» հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի և տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման նկրտումների համատեքստում...