Օրերս Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում արտագնա տարածաշրջանային խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Տավուշի մարզին վերաբերող առանձին հարցերի շուրջ մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ համատեղ քննարկումը շարունակել առողջապահության նախարարությունում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Նոր Հաճն քաղաքի նորակառույց Ս. Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ընդունումն ու իրականացումը լայն հնարավորություններ կբացի Իրանի զարգացման համար՝ «Ամերիկայի ձայնի» իրանական ծառայությանը բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու խնդրանքով:
ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 15-ի նիստում քննարկվեցին գյուղական համայնքների զարգացմանը, մերօրյա հերոսների փառաբանմանը վերաբերող և «Ցեղասպանություն» անվանակարգերում ՀԿ-ների կողմից ներկայացված ծրագրերը։
2020-ի պատերազմից և Արցախի լիակատար հայաթափումից հետո ավարտվեց Հայաստանը ներսից գրավելու օպերացիան։
ԱՄՆ-ը փորձում է իր հեգեմոնիան պահպանել աշխարհում և զուգահեռաբար, մրցելով Չինաստանի հետ ու զսպելով Ռուսաստանին, ձգտում է վերաձևավորել իր ազդեցության սահմանները և հումքի մատակարարման շղթաները...