-
22.03.2018|
17:24
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր:
-
22.03.2018|
12:31
Կրեատիվ առաջարկություններ արվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Կրակովում` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, թե Էդվարդ Նալբանդյանի հետ վերջին հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրեատիվ առաջարկներ է հնչեցրել:
-
21.03.2018|
16:38
Մարտի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ներկայացված են մինչև 35 տարեկան 50 հեղինակների շուրջ 75 աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ։
-
21.03.2018|
01:13
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել 2013-ի դեկտեմբերից կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար, մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
-
19.03.2018|
23:10
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին նրան հաջողություններ է մաղթել երկրի արդիականացման գործում:
-
19.03.2018|
23:06
Պետք է հստակ գիտակցենք, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով անընդունելի է խոսել բանակցային գործընթացում որևէ զարգացման մասին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ընտրություններից հետո կսկսվեն ինտենսիվ բանակցություններ:
-
19.03.2018|
22:58
Անդրեյ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։
-
19.03.2018|
22:57
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։
-
19.03.2018|
17:17
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
-
19.03.2018|
13:08
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: