-
19.04.2018|
21:54
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է Կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասում իրեն հատկացված բնակարանի սեփականության իրավունքից:
-
19.04.2018|
21:40
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար: Նա քաղաքական գիտությունների թեկնածու է։
-
19.04.2018|
21:22
Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում վերջին օրերին ծավալված դրամատիկ իրադարձությունների առնչությամբ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը.
-
19.04.2018|
16:15
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Վարդան Սարիբեկի Արամյանին ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի Լոքյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի Կարայանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին:
-
19.04.2018|
15:22
2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերում և փողոցներով):
-
19.04.2018|
14:20
Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրից` 2018-ի ապրիլի 13-ից, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը` ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
-
19.04.2018|
14:16
«Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են։ Առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որևէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը»:
-
19.04.2018|
08:06
Ալեքսան Հարությունյանը և Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ:
-
19.04.2018|
08:05
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ: Երկու այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետեր: Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել են պաշտպանության և ԱԳ նախարար:
-
18.04.2018|
18:32
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի: