-
06.04.2018|
21:25
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ, որ նանդիպման սկզբում հետաքրքրվել է Իտալիա և Վատիկան նրա այցի ընթացքով:
-
06.04.2018|
21:22
Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների արտաքին քաղաքականության վերաբերյալ` Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
-
06.04.2018|
21:18
Հռոմում նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Նա ողջունել է հյուրին և մեծ պատիվ համարել նախագահ Սարգսյանի հետ 3 տարի առաջ հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում: Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը հենց Իտալիա է:
-
06.04.2018|
21:11
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր 9-ը խորհրդականներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:
-
06.04.2018|
11:37
Հռոմում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:
-
05.04.2018|
22:11
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության գրասենյակի վարիչ Մարիամ Երեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
-
05.04.2018|
20:16
«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք վերահասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 22 դիմում և 8 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել:
-
05.04.2018|
16:03
Ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր է հանձնել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսերի ուսանողներին։ Փոխհատուցվել է անապահով ընտանիքների այն ուսանողների ուսման վարձը, ովքեր այս կամ այն պատճառով չեն դիմել պետության կողմից իրականացվող ծրագրերին և չեն ստացել ուսման վարձի փոխհատուցում։
-
05.04.2018|
15:37
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:
-
05.04.2018|
11:54
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանն ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: