Մոսկվան ջանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում նախաձեռնել՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, մինչ Բաքուն հայտարարում է, որ այնքան էլ գոհ չէ Լավրովի հետ հանդիպումից:
Էլմար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն ընդունել է եռակողմ հանդիպում անցկացնելու Մոսկվայի առաջարկը, որը, ցավոք, չի կայացել։ Նման հանդիպում հնարավոր է տեղի ունենա փետրվարի 17-ին: Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային համաժողովում: Մամեդյարովը հայտարարել է, որ այդ համաժողովի շրջանակներում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, թե չի կարող լավատեսությամբ ընդունել հունվարի 24-ի ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքները։
Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը կայացել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում, իսկ ավելի վաղ՝ հունվարի 19-ին, Լավրովը հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Երկու հանդիպումներին էլ քննարկման առանցքային հարցը ղարաբաղյան խնդիրն էր։