Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Դժվար է սրտացավներին տարբերել փորացավ ունեցողներից

Դժվար է սրտացավներին տարբերել փորացավ ունեցողներից
11.11.2024 | 13:13

Մարդկանց մի տեսակ կա, որոնց մոտ, սիրտը ցավելու փոխարեն, փորն է ցավում: Այդպիսիք, եթե որևէ բան ձեռնարկում են, ուրեմն մի փորացավ ունեն: Վիզուալ շատ դժվար է սրտացավներին տարբերել փորացավ ունեցողներից, բայց և այնպես, խելացի և կյանք տեսած մարդիկ կարողանում են դա անել: Քաղաքական գործիչները ևս բացառություն չեն, և եթե կարճ ձևակերպեմ, ապա երկրի համար սրտացավ գործիչների համար հենց երկրի շահն է կարևորագույնը: Սակայն փորացավ ունեցողներին բացառապես իրենց անձնական շահն է հետաքրքրում: Նույնիսկ երկրի համար օրհասական պահերին իրենց փորացավը անձնական շահն է: Ամեն ինչ սև-սպիտակով չներկելու համար պետք է ասեմ, որ կան նաև սրտացավ մարդիկ, որոնք և՛ փորացավ ունեն, և՛ համադրում են երկրի ու իրենց անձնական շահերը: Երբեմն լինում է, որ սիրտը ցավելիս, փորացավի էֆեկտներ էլ են լինում, բժիշկ ընկերներս կհաստատեն: Հակառակն էլ է պատահում, փորացավից սրտին է խփում: Փորացավեր լինում են նաև գազերի պատճառով, այդ դեպքում լավ հոտառություն ունենալու դեպքում կարելի է բացահայտել փորացավ ունեցողներին: Հիմա շատ չծավալվեմ, միայն ավելացնեմ, որ այս գրառումն անելիս որևէ փորացավ չեմ ունեցել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ