Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Վարակվել են Ադրբեջանում

Վարակվել են Ադրբեջանում
26.09.2016 | 14:14

Ադրբեջան այցելությունից հետո չեխական «Սլովան» թիմի տասներկու ֆուտբոլիստ վարակվել է: Ակումբում գտնում են, որ դա եղել է Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ղարաբաղ» թիմի հետ հանդիպումից կամ առաջ, կամ՝ հետո: «Որոշ խաղացողների մոտ առողջական խնդիրներ առաջացան «Սլավիայի» հետ նախորդ հանդիպումից առաջ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին (հնեց այդ օրն է եղել ադրբեջանական «Ղարաբաղի» հետ հանդիպումը՝ Մ.Հ.): Շաբաթվա ընթացքում վիճակը չի բարելավվել: Հակառակը՝ վատացել է», -տեղեկացնում է թիմի կայքէջը:


«Ֆուտբոլիստները վարակվել են Ադրբեջանում, -կարծում է «Սլովանի» գլխավոր մարզիչ Տրիպիշովսկին: -Մի քանի ֆուտբոլիստ շարքից դուրս է եկել «Սլավիայի» հետ խաղից առաջ, մնացածները՝ այս շաբաթ: Իմ կարիերայի ընթացքում նման մի բան էլ եղել տասներկու տարի առաջ, երբ մարզում էի երիտասարդական թիմ, իսկ մեծերի մակարդակում նման բան առաջին անգամ եմ տեսնում»:


Չեխիայի առողջապահահական կազմակերպությունը «Սլովանին» արգելել է մասնակցել երկրի առաջնությանը, որպեսզի վարակը չտարածվի: Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ-ում սկսել են հետաքննել գործը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ