-
24.01.2017|
11:42
Փոխհատուցված ժամանակի ութերորդ րոպեին Ալեքսիս Սանչեսը հաղթանակ է բերում «Արսենալին», մանչեստրյան թիմերը բավարարվում են մեկ միավորով, «Չելսին» շարունակում է հիշեցնել արգելափակոցներ չճանաչող ամենագնաց, մրցակցի դարպասի տեղը վերջապես կարողացավ վերհիշել Նեյմարը:
-
20.01.2017|
13:13
Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային գերմրցաշարը: 3,5 միավորով առջևում առայժմ ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովն է:
-
20.01.2017|
13:12
Մինսկում ավարտին մոտեցող «Զարգացման գավաթ-2017» մրցաշարի շրջանակներում այսօր Հայաստանի մինչև տասնյոթ տարեկանների հավաքականը 10-12-րդ տեղերի համար կմրցի Լատվիայի իր հասակակիցների հետ:
-
20.01.2017|
13:11
Տրանսֆերային ընթացիկ պատուհանում իտալական «Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Արսենալում» հանդես եկող Ալեքսիս Սանչեսին:
-
20.01.2017|
13:10
Ակումբի հետ մինչև 2020 թվականը համագործակցելու պայմանագիր ունեցող Աբելարդո Ֆեռնանդեսը զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո հրաժարվել է փոխհատուցման համար իրեն հասանելիք չորս միլիոն եվրոյից:
-
20.01.2017|
13:08
Գեղասահքի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, հավաքած միավորներով կարճ ու ազատ ծրագրերում կանանց մենասահքի աշխարհի ռեկորդակիր, Մեծ մրցաշարի եզրափակչի հաղթող Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը մտել է աշխարհամասի երեսուն ամենահաջողակ երիտասարդների ցուցակ:
-
20.01.2017|
13:07
Չնայած անցած մրցաշրջանում ունեցած բարդություններին (թիմը չկարողացավ մտնել պրեմիեր լիգայի առաջին եռյակ, ինչն ինքնին մեծ անհաջողություն է)՝ անգլիական «Մանչեստր Յունայթեդը» դարձել է աշխարհի ամենաշատ վաստակած թիմը: Նրա եկամուտը կազմել է 689 միլիոն եվրո:
-
20.01.2017|
13:06
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ քառորդի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Սելտային»: Առաջնությունում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո սա «արքայականի» երկրորդ հանդիպումն էր ու դարձյալ նույն ելքով՝ պարտությամբ:
-
20.01.2017|
13:05
Ռուս թեթևաթլետների նկատմամբ կիրառված սանկցիաների պատճառով շատ մարզիկներ հարկադրված են գնալու զիջումների: Խոսքը վերաբերում է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար սեփական երկրի դրոշի տակ հանդես գալը չեզոք դրոշի տակ հանդես գալով փոխարինելուն:
-
20.01.2017|
13:02
Այնպես չէ, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող (ֆուտբոլային ինչ-որ «խորագիտակի» կամքով նախկին դարձած- Մ.Հ.) Յուրա Մովսիսյանի մասին ռուսական լրատվամիջոցները գերեզմանային լռություն են պահպանում, սակայն Ռուսաստանում 2018 թ. կայանալիք աշխարհի առաջնության վերաբերյալ նրա ասածը նորից լայնորեն շրջանառության մեջ է դրել մարզիկի անունը:
ollow">Անդրադարձ