-
31.01.2018|
18:59
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` ո ր ո շ ու մ եմ. Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»։
-
31.01.2018|
02:45
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում` ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
30.01.2018|
03:39
ԵՄ-ում բրիտանական ներկայությունն ավարտվել է։ Ճապոնական բիզնեսը պետք է իմանա հետևանքների մասին, որոնք կարող են ազդել Մեծ Բրիտանիայում աշխատող ճապոնական ընկերությունների վրա` հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով Brexit-ի մասին հարցին Ճապոնիա այցի վերջին օրը։ Այցի ընթացքում նա հանդիպել է բիզնես-առաջնորդների հետ։
-
30.01.2018|
03:35
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018 թ. անելիքներին:
-
30.01.2018|
03:34
ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ըստ նախագծի, վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է կառավարությունը:
-
30.01.2018|
03:18
ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
-
30.01.2018|
03:14
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իլհամ Ալիևինի Երևանի տոնին մասնակցելու հրապարակային հրավերք արեց՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի ելույթներից մեկին, որ 1918-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Երևանը Հայաստանին հանձնելու որոշումը չսպիացած վերք է դարձել:
-
30.01.2018|
03:13
Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը կարող է նպաստել հակամարտության ոլորտում լարվածության աճի նվազմանը և 1994-1995-ին ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը. խոսելով Կրակովում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման շուրջ պայմանավորվածության մասին՝ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
30.01.2018|
03:07
Հայաստանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման 10 տարիների ընթացքում Հայաստանը հավատարիմ է մնացել թե գործընթացին, թե ձեռք բերված պայմանավորվածություններին` ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
29.01.2018|
15:25
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: