ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և ամուր խաղաղության պայմանները»՝ Ժնևում բանակցություններից հետո։ Տեղի կունենա նաև ամերիկյան «խաղաղ պլանի» քննարկում։               
 

Մենք կշարունակենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին ու տարածքային ամբողջականությանը

Մենք կշարունակենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին ու տարածքային ամբողջականությանը
09.12.2013 | 15:25

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն նամակ է հղել պաշտոնից հեռանալու առիթով: Օբաման նշում է, որ իրեն հաճելի է եղել համագործակցել Իվանիշվիլու հետ, և ընդգծում է դերը, որը նախկին վարչապետն ունեցել է «ժողովրդավարության զարգացման և ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև հարաբերությունների խորացման գործում»:

«Ձեր ձեռքբերումները վարչապետի պաշտոնում, ինչպես նաև հաջող ընտրությունները և խաղաղ իշխանափոխությունն ուժեղացրել են Վրաստանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի տրամադրած օգնության համար Աֆղանստանում մեր համատեղ ջանքերի առումով: Մենք կարևորում ենք Վրաստանի զինված ուժերի նշանակալի ներդրումը և զոհաբերությունները: Ես հույսով եմ նայում վարչապետ Գարիբաշվիլու հետ համագործակցությանը: Մենք կշարունակենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին և ձեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է նամակում:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ