«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 
  • Տեղի կունենա սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

    Տեղի կունենա սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը

    15.10.2013| 14:34
    Հոկտեմբերի 25-26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ Առողջապահության նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության հետ համատեղ Երևանում կկազմակերպեն սրտաբանության Եվրակովկասյան 4-րդ համաժողովը: Համաժողովն ամենամյա է, յուրաքանչյուր տարի համաժողովին մասնակցում են շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
  • GMP ստանդարտների դեղերի ներկրումը որևէ կապ չունի ՄՄ անդամակցելու որոշման հետ

    GMP ստանդարտների դեղերի ներկրումը որևէ կապ չունի ՄՄ անդամակցելու որոշման հետ

    14.10.2013| 15:30
    ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել ԶԱՔԱՐՅԱՆԻ փոխանցմամբ Հայաստանում դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունները լիցենզավորված են և գործում են օրենքի դաշտում: Նրա խոսքով, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե իբրև դեղ արտադրող և ներմուծող ընկերությունները հակաօրինական գործունեությամբ են զբաղվում:
  • Կրծքի կաթը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները

    Կրծքի կաթը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները

    13.10.2013| 14:27
    Ռուս գիտնականները գտել են քաղցկեղի բուժումը` կրծքի կաթի սպիտակուցի միջոցով: Քիմիկոսները վստահեցնում են, որ անգամ փոքր սպիտակուցը սպանում է քաղցկեղի բջիջները, իսկ առողջներին չի վնասում: Սիբիրյան մասնաճյուղի Քիմիական կենսաբանության և ֆունդամենտալ բժշկության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վալենտին Վլասովը հայտնել է, որ ինստիտուտի անդամները մշակել են քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ նոր դեղամիջոցներ:
  • Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում

    Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում

    12.10.2013| 11:50
    Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում կայացրեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
  • ՀՀ-ում տարվա կտրվածքով պալիատիվ օգնության կարիք ունի 16000-17000 հիվանդ

    ՀՀ-ում տարվա կտրվածքով պալիատիվ օգնության կարիք ունի 16000-17000 հիվանդ

    11.10.2013| 13:30
    Այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրվան։ Ասուլիսի ընթացքում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում պալիատիվ օգնության կարիք ունեն մեծ թվով հիվանդներ։ 2010թ. հետազոտության համաձայն՝ տարվա կտրվածքով նրանց թիվը հասնում է 16000-17000-ի։ Նշենք, որ պալիատիվ բուժօգնությունն այն մարդկանց համար է, ովքեր կարիք ունեն ցավազրկողների, մասնավորապես թմրադեղերի։
  • Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

    Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

    10.10.2013| 16:41
    1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:
  • Տեսողության համաշխարհային օրն է

    Տեսողության համաշխարհային օրն է

    10.10.2013| 11:25
    Այսօր տեսողության համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:
  • Հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

    Հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

    07.10.2013| 17:26
    Հոկտեմբեր ամիսը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Այսօր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս ամսվա ընթացքում Հայաստանում կկազմակերպվեն թեմային առնչվող մի շարք գիտակրթական կոնֆերանսներ և սեմինարներ, հայաստանյան բժիշկները դասախոսություններ կանցկացնեն տարբեր բուհերում և հիմնարկներում:
  • Լոռու մարզում արձանագրվել է սիբիրյան խոց

    Լոռու մարզում արձանագրվել է սիբիրյան խոց

    07.10.2013| 16:33
    ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձև):
  • «Ես բարի մարդկանց կարիքն ունեմ, բուժմանս համար դեղորայք է անհրաժեշտ»

    «Ես բարի մարդկանց կարիքն ունեմ, բուժմանս համար դեղորայք է անհրաժեշտ»

    02.10.2013| 23:35
    «Երկար ժամանակ է դիմում եմ բժիշկներին ոտքերս հեռացնելու խնդրանքով, բայց մերժվում եմ: Բոլորը կարծես խոսքները մեկ արած լինեն, խորհուրդ են տալիս սպասել տեսնելու, թե ինչ կլինի: Ասում եմ «շատ եմ խնդրում հեռացրեք, որ հանգստանամ մի քիչ» պատասխանում են «հետևանքը ահավոր է լինելու, անդառնալի ու չի բացառվում, որ դա քո կյանքի վերջին որոշումը կլինի»:Այս տարվա մայիսից ընկերոջս՝ Կարենի հետ համաձայնության գալով, որ գումարի դիմաց որոշակի օրերին օգտվեմ իր համակարգչից, ու նպատակը մեկն էր գտնել բժիշկ արտասահմանում: