«Աշ­խար­հում և՛ ե­րե­խա­ներն են շատ, և՛ «դա­տար­կու­թ­յու­նը»

«Աշ­խար­հում և՛ ե­րե­խա­ներն են շատ, և՛ «դա­տար­կու­թ­յու­նը»
13.09.2019 | 01:28
Բակ, ե­րաժշ­տու­թյուն, ե­րե­խա­ներ: Oրո­րո­ցի մեջ պառ­կած ե­րե­խան պա­րում է, ե­րաժշ­տու­թյա­նը հա­մա­հունչ տո­տի­կը վերև-ներքև, աջ ու ձախ է տա­նում: Նա դեռ չի քայ­լում, նա դեռ քայ­լե­լու է, նրա ա­ռա­ջին քայ­լե­րին սպա­սում են, բայց ոչ ծնող­նե­րը: Սա «Ման­կան տունն» է: Դար­պա­սը, չգի­տես, բա­ժա­նու՞մ է ման­կա­տան աշ­խար­հը շր­ջա­կա աշ­խար­հից, թե՞ միաց­նում։ Դար­պաս­նե­րը պատս­պա­րում են նրանց, քա­նի դեռ նո­րա­ծին են, ե­րեք օ­րա­կան, մեկ ամ­սա­կան, մեկ տա­րե­կան, վեց տա­րե­կան: Հե­տո նրանք քայ­լեր կա­նեն հեռ­վում՝ այս դար­պաս­նե­րից դուրս: Դար­պաս­նե­րից ներս կմ­նան հի­շո­ղու­թուն­ներ, թվեր, փաս­տաթղ­թեր, պատ­մու­թյուն՝ լքող կամ որ­դեգ­րող ծնող­նե­րի մա­սին, վե­րա­դարձ՝ կեն­սա­բա­նա­կան ըն­տա­նիք, կամ պար­զա­պես ճա­նա­պարհ ման­կատ­նից ման­կա­տուն:
Սա մեծ տուն է: Ման­կա­տան բակն ու այ­գին գու­նա­գեղ են ու հար­մա­րա­վետ: Պա­տե­րի ներ­սում՝ նույ­նը: Թվում է, ոչ մի պա­կաս բան չկա, որ ե­րե­խա­նե­րը լիար­ժեք մե­ծա­նան:
Ե­րե­խա­նե­րը լց­նում են դա­տար­կու­թյու­նը:
Աշ­խար­հում և՛ ե­րե­խա­ներն են շատ, և՛ «դա­տար­կու­թյու­նը»:
Ա­նին լու­սան­կա­րում է փոք­րիկ­նե­րին՝ դեմ­քը, աչ­քե­րը չար­ձա­նագ­րե­լու պայ­մա­նով: Բարդ է: Ե­րե­խա­նե­րը հե­տաք­րք­րա­սեր են, շրջ­վում են, նա­յում նկա­րո­ղի ուղ­ղու­թյամբ: Կրկ­նա­կի բարդ է ե­րե­խա­յին նկա­րելն ա­ռանց ժպի­տը որ­սա­լու:
Ա­սում են ՝ չի կա­րե­լի օ­րո­րել դա­տարկ օ­րո­րո­ցը:
Աշ­խար­հում ինչ-որ տեղ ման­կու­թյու­նը նման է դա­տարկ օ­րո­րո­ցի:
«Ման­կան տուն»:
Այս­տե­ղից ե­րե­խա­նե­րը մի օր գնում են: Կա­պը մի կե­տում ընդ­հատ­վում է: Ման­կա­տան տնօ­րեն ԼԻԱ­ՆԱ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆՆ ա­սում է, թե չի կա­րո­ղա­նում տես­նել՝ ինչ­պես են հե­ռա­նում ե­րե­խա­նե­րը։ Քա­ռորդ դա­րից ա­վե­լի ման­կա­տանն է ու մինչև հի­մա չի կա­րո­ղա­նում հաս­կա­նալ՝ ին­չու՞ մայ­րը հրա­ժար­վի ե­րե­խա­յից: Բայց լսում է ծնող­նե­րի պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը, մտա­ծում` երևի բնու­թյու­նը նրանց այդ­պես է ստեղ­ծել:
Լիա­նա Կա­րա­պե­տյա­նը 38 տա­րի ա­ռաջ է ոտք դրել ման­կա­տուն, հաս­տա­տու­թյու­նը ման­կա­բույ­ժի կա­րիք ու­ներ: Ա­ռա­ջար­կել են, հա­մա­ձայ­նել է: 1981-ին ըն­դուն­վել է որ­պես ման­կա­բույժ: 1998-ից մինչ օրս ղե­կա­վա­րում է «Ման­կան տու­նը»: Մեզ հետ զրույ­ցում տի­կին Կա­րա­պե­տյա­նը ներ­կա­յաց­րեց ու­շագ­րավ փաս­տեր, տե­ղե­կու­թյուն­ներ Երևա­նի «Ման­կան տան» և, առ­հա­սա­րակ, ման­կա­կան ու­րույն աշ­խար­հի մա­սին:
-Ե՞րբ և ին­չու՞ է հիմն­վել Երևա­նի «Ման­կան տու­նը»: Ի՞նչ ճա­նա­պարհ է ան­ցել: Ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում հան­րա­պե­տու­թյան մյուս ման­կատ­նե­րից:
-Հիմն­վել է 1937 թվա­կա­նին, թե ին­չու՞, չեմ կա­րող ա­սել, բայց կա­րող եմ ա­սել, թե ման­կատ­ներն ընդ­հան­րա­պես ինչ­պես են ի հայտ ե­կել աշ­խար­հում:
Մարդն ի սկզ­բա­նե իր էու­թյամբ պո­լի­գամ է, բայց երբ ստեղծ­վեց մո­նո­գամ ըն­տա­նիք, ար­տա­մուս­նա­կան կա­պից ծն­ված ե­րե­խա­նե­րի խն­դիր ա­ռա­ջա­ցավ: Ե­կե­ղե­ցին այդ ե­րե­խա­նե­րին վերց­րեց իր հո­գա­ծու­թյան տակ: Սկզ­բում ե­րե­խա­նե­րին գցում էին ե­կե­ղե­ցու պա­տե­րի տակ, հե­տո ե­կե­ղե­ցին ո­րո­շեց, որ պա­տու­հան է լի­նե­լու, մայ­րը զան­գե­լու է կամ թխթխ­կաց­նե­լու, ե­րե­խա­յին թող­նե­լու է ու գնա, որ չի­մա­նան, թե ով է մայ­րը: Այն տա­րի­նե­րին մեծ խն­դիր էր ար­տա­մուս­նա­կան կա­պից ծն­ված ե­րե­խա ու­նե­նա­լը:
Ա­ռա­ջին ման­կատ­նե­րը ստեղծ­վե­ցին 16-րդ դա­րում, սկզ­բում` Չե­խիա­յում, հե­տո տա­րած­վե­ցին այլ եր­կր­նե­րում: Սկզ­բում ե­րե­խա­նե­րին խնա­մա­կալ ըն­տա­նիք­նե­րի հո­գա­ծու­թյանն են հանձ­նել, հե­տո պարզ­վել է, որ այդ ըն­տա­նիք­նե­րում այն­քան էլ լավ չեն վե­րա­բեր­վում ե­րե­խա­նե­րին: Բալ­զա­կի եր­կե­րից գի­տեք՝ ինչ խն­դիր­ներ են ծա­գել. վատ խնամք, ե­րե­խա­նե­րի մա­հա­ցու­թյուն և այլն: Ռու­սաս­տա­նում նույն­պես ե­ղել են ման­կատ­ներ, կոչ­վել են «приют для бездомных детей»: Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ման­կատ­ներն ան­ցան պե­տու­թյան հո­գա­ծու­թյան տակ: Բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով ստեղծ­ված ման­կա­կան ա­պաս­տա­րան­նե­րը 1918-ին վե­րա­կազ­մա­վո­րե­ցին պե­տա­կան ման­կատ­նե­րի։
Թե որ թվա­կա­նին է Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին ման­կա­տու­նը ստեղծ­վել, չգի­տեմ, մեր «Ման­կան տու­նը» ստեղծ­վել է 36-37 թվա­կան­նե­րին: Խնա­մել են 297 ե­րե­խա­յի: Ե­ղել են ե­րեք ման­կատ­ներ` հա­մար մեկ, հա­մար եր­կու, հա­մար ե­րեք: Ե­րե­խա­նե­րին խնա­մել են նո­րա­ծին հա­սա­կից: Մինչ հի­մա մենք ի­րա­կա­նաց­նում ենք 3 օ­րա­կա­նից մինչև 6 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի խնամ­քը: Դպ­րո­ցա­կան հա­սա­կից ե­րե­խա­նե­րը տե­ղա­փոխ­վում են այլ ման­կա­տուն, ե­թե չեն վե­րա­դառ­նում կեն­սա­բա­նա­կան ըն­տա­նիք կամ չեն որ­դեգր­վում:
«Ման­կան տու­նը» նախ­կի­նում պատ­կա­նել է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը: Ին­չու՞, ո­րով­հետև նո­րա­ծին ե­րե­խա­յի խնամքն ա­վե­լի շատ բժշ­կա­կան անձ­նա­կազ­մը պետք է ի­րա­կա­նաց­նի: 1986-ին ո­րոշ­վեց, որ բուժ­քույ­րա­կան անձ­նա­կազ­մի հետ հա­մա­տեղ պետք է լի­նի նաև դաս­տիա­րակ­չա­կան, ու­սուց­չա­կան կազմ: 1998-ից գոր­ծում ենք ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թան են­թա­կա­յու­թյան տակ:
-Ման­կա­տան աշ­խա­տան­քա­յին դժ­վա­րու­թյուն­նե­րի մա­սին ի՞նչ կա­սեք:
-Դժ­վար, պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տանք է: Պատ­կե­րաց­րեք` մեկ նո­րա­ծին ե­րե­խա­յի խնամ­քը տանն ինչ­պես է կազ­մա­կերպ­վում, ինչ բար­դու­թյուն­ներ են լի­նում ու բազ­մա­պատ­կեք դա 40-ով, ո­րով­հետև մենք մինչև 40 նո­րա­ծին ե­րե­խա ենք խնա­մում: Նաև չմո­ռա­նանք` հղիու­թյու­նը ան­ցան­կա­լի է, և մայ­րե­րը հա­ճախ դե­ղո­րայք են խմում, այլևայլ մի­ջոց­նե­րի են դի­մում՝ հղիու­թյունն ընդ­հա­տե­լու հա­մար: Ե­թե թե­կուզ ո­րո­վայնդ կա­պում ես, ե­րե­խան թթ­վա­ծին քիչ է ստա­նում: Մենք մո­ռա­ցել ենք, թե վեր­ջին նոր­մալ քա­շով ծն­ված ե­րե­խան երբ է ըն­դուն­վել «Ման­կան տուն»:
-Ի՞նչ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ են ե­րե­խա­յին հանձ­նում ման­կա­տուն:
-Հիմ­նա­կա­նում՝ մշ­տա­կան բնա­կա­վայր չու­նե­նա­լու պատ­ճա­ռով, սա­կայն չեմ կա­րող միան­շա­նակ ա­սել, ե­թե մայ­րը բնա­կա­րան ու­նե­նար, և լավ պայ­մա­ներ, ար­դյո՞ք կհանձ­ներ ե­րե­խա­յին, թե՞ ոչ:
-Ինչ­պես նշե­ցիք, կար ժա­մա­նակ, երբ ար­տա­մուս­նա­կան կա­պից ծն­ված ե­րե­խա ու­նե­նա­լը մեծ խն­դիր էր, մեր օ­րե­րում ինչ-որ բան փոխ­վե՞լ է այս ա­ռու­մով: Գի­տեմ, որ կան դեպ­քեր, երբ ե­րե­խա­յին ժա­մա­նա­կա­վո­րա­պես հանձ­նում են ման­կա­տուն, իսկ հե­տո վե­րա­դարձ­նում են՝ շր­ջա­պա­տի հա­մար տպա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լով, թե ե­րե­խա են որ­դեգ­րել:
-Մեր օ­րե­րում և՛ մարդ­կանց մտա­ծե­լա­կերպն է փոխ­վել, և՛ ա­վե­լի դյու­րին է դար­ձել ան­ցան­կա­լի հղիու­թյուն­նե­րից խու­սա­փե­լը: Նաև դա է պատ­ճա­ռը, որ մեզ մոտ պա­կա­սել է ա­ռողջ ե­րե­խա­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նը: Նախ­կի­նում այլ էր պատ­կե­րը, մա­նա­վանդ մար­զե­րից ե­կած ու­սա­նող­նե­րի պա­րա­գա­յում շատ խն­դիր­ներ էին լի­նում: Հի­մա ա­վե­լի շատ հրա­ժար­վում են խն­դիր ու­նե­ցող ե­րե­խա­նե­րից: Չնա­յած, օ­րի­նակ, ան­ցալ տա­րի 8-9 ա­ռողջ նո­րա­ծին ու­նեինք, ո­րոնց, բնա­կա­նա­բար, որ­դեգ­րե­ցին:
-Ե­րե­խա որ­դեգ­րել ցան­կա­ցող­ներն ի՞նչ թիվ են կազ­մում:
-Որ­դեգ­րում կա­տա­րել ցան­կա­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի և որ­դեգր­ման են­թա­կա ե­րե­խա­նե­րի կենտ­րո­նաց­ված հաշ­վա­ռումն ի­րա­կա­նաց­նում է աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թու­նը: Մեզ մոտ ըն­դուն­ված նո­րա­ծին ե­րե­խան, ե­թե ա­ռող­ջա­կան խն­դիր չու­նի, 3-4 ամ­սա­կա­նում որդե­գր­վում է: Իսկ ե­թե մայրն իր ե­րե­խա­յին պա­հում է թե­կուզ մեկ տա­րի և ինչ-որ պատ­ճառ­նե­րով հանձ­նում է ման­կա­տուն, հիմ­նա­կա­նում չի հրա­ժար­վում ե­րե­խա­յից: Մեզ մոտ 10-15 տո­կոս ե­րե­խա­նե­րը վե­րա­դառ­նում են կեն­սա­բա­նա­կան ըն­տա­նիք, 15-20 տո­կո­սը որ­դեգր­վում է, մո­տա­վո­րա­պես 5-7 տո­կո­սը տե­ղա­փոխ­վում է այլ ման­կատ­ներ:
-Ե­թե ե­րե­խա­յից հրա­ժար­ված ծնո­ղը զղ­ջում է, ու­զում է վե­րա­դարձ­նել ե­րե­խա­յին, բայց վեր­ջի­նիս ար­դեն որ­դեգ­րել են, ի­րա­վունք ու­նի՞ հետ վերց­նե­լու ե­րե­խա­յին կամ ի­մա­նա­լու՝ որ­տեղ է նա:
-Նո­տա­րա­կան գրա­սե­նյա­կում կամ ծնն­դա­տա­նը ծնո­ղը դի­մում է գրում, որ հրա­ժար­վում է ե­րե­խա­յից: Մինչև դա­տավ­ճիռն ու­ժի մեջ մտ­նե­լը, բո­լոր ի­րա­վունք­նե­րը կեն­սա­բա­նա­կան ծնո­ղին են պատ­կա­նում, (մայ­րը կա­րող է հա­ջորդ օրն իսկ իր դի­մու­մը փո­խա­րի­նել այլ դի­մու­մով, ոչ մի խն­դիր չկա), դա­տա­րա­նում որ­դեգր­ման վճի­ռը կա­յաց­նե­լուց հե­տո բո­լոր ի­րա­վունք­ներն անց­նում են որ­դեգ­րող ծնո­ղին: Կեն­սա­բա­նա­կան ծնողն այլևս տվյալ­ներ ի­մա­նա­լու ի­րա­վունք չու­նի, ո­րով­հետև որ­դեգ­րու­թյու­նը գաղտ­նի է:
-Ինչ­պի­սի՞ պատ­կեր է գրանց­վում ման­կատ­նե­րում պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րին:
-Կա մի հե­տաքր­քիր հան­գա­մանք. ար­խիվ­ներն ու­սում­նա­սի­րե­լիս պար­զել ենք, որ երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին «Ման­կան տան» ե­րե­խա­նե­րի թի­վը քչա­ցել էր: Գու­ցե քիչ են ե­րե­խա­ներ ծն­վել, չեմ կա­րող հս­տակ ա­սել պատ­ճա­ռը: Նույ­նը` 91- 94 թվա­կան­նե­րին էր. մինչև 50 ե­րե­խա ենք խնա­մել:
-Հա­վաս­տի աղ­բյուր­նե­րից մի այս­պի­սի պատ­մու­թյուն գի­տեմ. Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ե­րե­խա­յի մայ­րը մա­հա­ցել է, հայ­րը վե­րա­դար­ձել է ռազ­մա­ճա­կա­տից ու չի գտել ե­րե­խա­յին: Ե­րե­խա­յին հանձ­նել են ման­կա­տուն, այն­տեղ էլ որ­դեգ­րել են: Գու­ցե պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րին ա­մեն ինչ հնա­րա­վոր էր:
-Չեմ կա­րող ա­սել: Շատ ժա­մա­նակ ծնող­նե­րը սխալ տե­ղե­կու­թյուն են տա­լիս ու փոր­ձում ար­դա­րա­նալ ի­րենք ի­րենց ա­ռաջ, ե­րե­խա­նե­րի: Ար­խիվ­նե­րում նա­յել ենք մի քա­նի նմա­նա­տիպ դեպ­քեր ու պար­զել, որ նրանց ա­սած­նե­րը չեն հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը, նա­յած ինչ­պես են տե­ղե­կու­թյունն ի­մա­ցել:
38 տա­րի աշ­խա­տում եմ «Ման­կան տա­նը», չեմ տե­սել մի դեպք, որ ծնող­նե­րը մա­հա­նան, ե­րե­խան հայ­տն­վի մեզ մոտ: Բա­րե­կամ­նե­րը, հարևա­նե­րը տեր են կանգ­նում ե­րե­խա­յին, խնա­մա­կա­լու­թյուն ձևա­կեր­պում:
-Ա­սում են` ե­րե­խան զգում է իր մերժ­վա­ծու­թյու­նը մինչև ծն­վե­լը: Այս հար­ցի մա­սին հե­տաքր­քիր է Ձեր կար­ծի­քը՝ որ­պես ման­կա­բույժի:
-Ի­հար­կե, մինչև ծնուն­դը ե­րե­խան ա­մեն ինչ ըն­կա­լում է, ար­դեն գի­տի, որ մայրն ի­րե­նից պետք է հրա­ժար­վի, և դա իր ա­ռա­ջին սթ­րեսն է: Երկ­րորդ սթ­րե­սը տա­նում է ծն­վե­լուց հե­տո, երբ ի­րեն լքում են, եր­րոր­դը` երբ բե­րում են ման­կա­տուն:
-Ա­վե­լի մե­ծա­նա­լով՝ հո­գե­բա­նա­կան ի՞նչ խն­դիր­նե­րի է բախ­վում մերժ­ված ե­րե­խան: Ինչ­պե՞ս է ըն­կա­լում ըն­տա­նիք հասկա­ցու­թյու­նը, ին­չից ին­քը զրկ­ված է:
-«Ման­կան տուն» ե­րե­խա­նե­րը 90 տո­կո­սով ըն­դուն­վում են ան­մի­ջա­պես ծնն­դատ­նե­րից, բնա­կան է, որ չգի­տեն՝ ինչ է ըն­տա­նի­քը: Ե­թե ե­րե­խա­յին որ­դեգ­րում են, հայ­տն­վում է ըն­տա­նի­քում, այդ ժա­մա­նակ է զգում՝ ինչ է ըն­տա­նի­քը: Երբ ե­րե­խան մնում է մեզ մոտ, մայրն այ­ցե­լում է, նա տա­նը չի ապ­րում, որ տար­բե­րու­թյու­նը զգա, թե մայ­րի­կի հետ ապ­րե­լիս ոնց կլի­ներ: Գնում է դպ­րոց, դա­սըն­կեր­նե­րին ծնող­նե­րը, տա­տի­կը, պա­պի­կը տուն են տա­նում, և նա հարց է տա­լիս ինքն ի­րեն՝ ին­չու՞ եմ ես գնում ման­կա­տուն, ի՞նչ է ման­կա­տու­նը:
-Պա­տա­հու՞մ է, որ որ­դեգր­ված ե­րե­խան գա ման­կա­տուն, փոր­ձի ճշ­տել ման­կա­տա­նը հայ­տն­վե­լու պատ­ճա­ռը, ծնող­նե­րի ով լի­նե­լը:
-Շատ, նույ­նիսկ ե­թե որ­դեգր­ված են, գոհ են ի­րենց ըն­տա­նի­քից: ՈՒ հե­տաքր­քիր է, ա­վե­լի շատ ու­զում են ի­մա­նալ՝ ով է ի­րենց մայ­րը, ինչ ազ­գու­թյան է պատ­կա­նում, քան ին­չու են հրա­ժար­վել ի­րեն­ցից: Գրե­թե միշտ փոր­ձում են ի­րենց կեն­սա­բա­նա­կան ծնող­նե­րին ար­դա­րաց­նել, ին­չը հե­տաքր­քիր է ու ող­ջու­նե­լի:
-Ման­կա­տու­նը որ­պես այդ­պի­սին հե­տաք­րք­րու՞մ է, փոր­ձու՞մ են պար­զել կամ վեր­հի­շել` որ­տեղ են ի­րենք մե­ծա­ցել:
-Օ­տա­րազ­գի որ­դե­գիր­նե­րը հո­գե­բա­նի հետ խոր­հր­դակ­ցում են և ե­րե­խա­յին ո­րո­շա­կի տա­րի­քում ա­սում այն մա­սին, որ ին­քը որ­դեգր­ված է: Հիմ­նա­կա­նում այդ ե­րե­խա­ներն են գա­լիս, ու­զում են տես­նել ի­րենց սե­նյա­կը, մահ­ճա­կա­լը և խնա­մող­նե­րին: Հաա­գա­յի կոն­վեն­ցիա­յի հա­մա­ձայն օ­տա­րերկ­րյա որ­դեգ­րող ծնող­նե­րը պար­տա­վոր են որ­դեգր­ված­նե­րին ծա­նո­թաց­նել ի­րենց ծագ­ման երկ­րին, երկ­րի մշա­կույ­թին, լեզ­վին:
-Ե­րե­խան ի­րա­վունք ու­նի՞ ման­կա­տան ար­խիվ­ներն ու­սում­նա­սի­րե­լու:
-Ե­րե­խա­յից հրա­ժար­ված ծնո­ղը պետք է գրի դի­մու­մի մեջ, որ չի ա­ռար­կում իր տվյալ­նե­րը տրա­մադ­րե­լուն, հա­կա­ռակ դեպ­քում չենք կա­րող տ­րա­մադր­վել: Որ­դեգր­ման գործն ի­րա­վունք ու­նեն բա­ցե­լու ԱԱծ-ն և կեն­սա­բա­նա­կան ծնո­ղը այն դեպ­քում, ե­թե կան դա­տաի­րա­վա­կան խն­դիր­ներ: Որ­դեգր­ված անձն ի­րա­վունք ու­նի ծա­նո­թա­նա­լու ար­խի­վա­յին տվյալ­նե­րի հետ, ե­թե որ­դեգ­րող ծնող­նե­րը տան գրա­վոր համա­ձայ­նու­թյուն: Ե­թե որ­դեգ­րող ծնող­նե­րը մա­հա­ցած են, մահ­վան վկա­յա­կա­նը բա­վա­կան է, որ տրա­մադ­րենք տվյալ­նե­րը, ինչ­պես ար­դեն նշե­ցի, ե­թե կեն­սա­բա­նա­կան ծնո­ղը դեմ չէ:
-Երբ ման­կա­տան ե­րե­խան ըն­տա­նիք է կազ­մում…
-Կա տար­բե­րու­թյուն՝ ե­րե­խան մին­չև վերջ մնում է ման­կա­տա՞­նը, թե՞ գնում է ըն­տա­նիք: Վեր­ջին­ներս հիմ­նա­կա­նում փոր­ձում են ստեղ­ծել ա­մուր ըն­տա­նիք, ո­րով­հետև են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ վախ կա, որ ի­րենց թող­նե­լու են: Երբ ե­րե­խա­յին որ­դեգ­րում են, ես զգու­շաց­նում եմ, որ դպ­րոց հա­ճա­խե­լու ա­ռա­ջին օ­րե­րին նրան պետք է սպա­սեն, ա­սեն, որ հետ են տա­նե­լու տուն` փա­րա­տե­լու հա­մար այն վա­խը, թե նրան նո­րից կլ­քեն:
-Իսկ ի­րենք ի­րենց ե­րե­խա­նե­րին չե՞ն լքում:
-Նման դեպք իմ պրակ­տի­կա­յում չի հան­դի­պել: Պա­տա­հել է, որ ման­կա­տան սա­նը ե­րե­խա է ու­նե­ցել և հե­տո իր ե­րե­խա­յին ե­կել տա­րել է, չի հրա­ժար­վել նրա­նից:
-Պա­տա­հե՞լ է, որ ման­կա­տան աշ­խա­տո­ղը ե­րե­խա որ­դեգ­րի:
-Ոչ, բայց ու­նենք աշ­խա­տող, որը ե­րե­խա էր որ­դեգ­րել մինչ աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­լը:
-Որ­դեգր­ված ե­րե­խա­յին վե­րա­դարձ­նե­լու դեպ­քեր ե­ղե՞լ են:
-Մեկ դեպք. վեց ամ­սա­կա­նում որ­դեգ­րել են, 14-ում վե­րա­դարձ­րել, ի­հար­կե` այլ ման­կա­տուն. ե­րե­խա­յի մոտ հայտ­նա­բեր­վել էին հո­գե­կան խն­դիր­ներ: Առ­հա­սա­րակ, որ­դեգր­ված ե­րե­խա­յին հետ վե­րա­դարձ­նե­լը դա­տա­րա­նի վճ­ռով է լի­նում, չեն կա­րող ա­սել՝ ինձ չի լսում, հետ եմ բե­րել:
-Հե­տաքր­քիր է՝ ե­րե­խա­յին ման­կա­տուն բե­րու՞մ են միայ­նակ հայ­րե­րը:
-Պա­տա­հում է, բայց հազ­վա­դեպ և ժա­մա­նա­կա­վոր, դպ­րո­ցա­կան շր­ջա­նում տա­նում են ե­րե­խա­յին: Պա­տա­հել է` նույ­նիսկ պա­պիկն է ե­րե­խա­յի խնամ­քը ժա­մա­նա­կա­վո­րա­պես հանձ­նել «Ման­կան տա­նը»:
-ՈՒ­շադ­րու­թյան, պե­տա­կան և մաս­նա­վոր հատ­վա­ծի հո­գա­ծու­թյան ա­ռու­մով շա­հե­կա՞ն վի­ճա­կում է «Ման­կան տու­նը»:
-Միշտ է ե­ղել ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րից ար­տա­հերթ ենք ֆի­նան­սա­վոր­վել, ոչ մի խն­դիր չենք ու­նե­ցել: Պար­զա­պես այն ժա­մա­նակ այլ խն­դիր է ե­ղել, բո­լոր ե­րե­խա­նե­րի մա­զե­րը` նույ­նու­թյամբ կտ­րած, հա­գուս­տը՝ նույ­նը, խա­ղա­լիք­նե­րը՝ նույ­նը: 90-ա­կան­նե­րին այլ պատ­կեր էր՝ վա­ռա­րան­ներ, ի­շոտ­նուկ­ներ: Հի­մա ու­րիշ է: Ես փոր­ձել եմ «Ման­կան տու­նը» մո­տեց­նել տան պայ­ման­նե­րին, ու երևի թե հա­ջող­վել է: Շատ մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներ նկա­տում են, որ մեր ման­կա­տու­նը լա­վա­գույնն է ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև տա­րա­ծաշր­ջա­նում: Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ էլ տի­պա­յին ման­կա­տուն է ե­ղել: Փոր­ձում ենք վար­կա­նի­շը չի­ջեց­նել:
Ինչ վե­րա­բե­րում է հո­գա­ծու­թյա­նը, գրե­թե բո­լոր բա­րի, աստ­վա­ծա­պաշտ մար­դիկ, ով­քեր ու­նեն հնա­րա­վո­րու­թուն, օգ­նում են ման­կատ­նե­րին ու ծե­րա­նոց­նե­րին: Մի շատ լավ մի­տում է նկատ­վում` վեր­ջին տա­րի­նե­րին շա­տա­ցել են տե­ղա­ցի բա­րե­գործ­նե­րը: Ճիշտ է, գու­մա­րա­յին ա­ռու­մով օ­տա­րեր­կյա բա­րե­գործ­նե­րի ցու­ցա­բե­րած օգ­նու­թյան հա­մե­մատ ա­վե­լի քիչ է, բայց ու­րա­խա­լի ի­րո­ղու­թյուն է:
-Մի պահ խո­սակ­ցու­թյուն կար ման­կատ­ներն ու ծե­րա­նոց­նե­րը միաց­նե­լու մա­սին: Թվում է՝ այդ կերպ կլ­րաց­նեն ե­րե­խա­նե­րի և ծնող­նե­րի բա­ցը: Այդ փոր­ձը կի­րառ­վել է դր­սում:
-Հաս­կա­նում եմ` ին­չի մա­սին է խոս­քը, բայց ի՞նչ լավ բան դուրս կգա դրա­նից, չեմ կա­րող ա­սել: Մի ան­գամ ե­րե­խա­նե­րի հա­մեր­գին (տա­րին չորս ան­գամ հան­դես ենք ու­նե­նում՝ ման­կա­պար­տե­զի ծրագ­րով) ներ­կա էին ծե­րա­նո­ցի տա­րեց­նե­րը: Կոնկ­րետ ինձ հա­մար դա մեծ սթ­րես էր, չկա­րո­ղա­ցա հուզ­մունքս պա­հել: Պատ­կե­րաց­րեք՝ տա­րեց մար­դիկ, ո­րոն­ցից հրա­ժար­վել են ե­րե­խա­նե­րը, ե­րե­խա­ներ, ո­րոն­ցից հրա­ժար­վել են ծնող­նե­րը: Շատ ծանր տե­սա­րան էր: Չեմ ըն­դու­նում նույ­նիսկ 0-16 տա­րե­կան­նե­րին մի տե­ղում պա­հե­լու ձևա­չա­փը:
Եվ ընդ­հան­րա­պես ինչ­քան պար­փակ է հաս­տա­տու­թյու­նը, լի­նի ման­կա­տուն, թե ծե­րա­նոց, այն­քան խնամքն ա­վե­լի ար­դյու­նա­վետ է, հս­կո­ղու­թու­նը՝ ու­ժեղ: Տե­սեք, մենք 70 ե­րե­խա ենք խնա­մում, ես նրանց բո­լո­րին ա­նուն­նե­րով գի­տեմ, տե­ղյակ եմ՝ ին­չով են հի­վան­դա­ցել, ինչ խն­դիր­ներ ու­նեն: 200 ե­րե­խա­յի դեպ­քում վս­տահ չեմ, որ կա­րող էի բո­լո­րին ճա­նա­չել-հի­շել:
-Մի վեր­ջին հարց. ման­կա­տու­նը միշտ այս­տե՞ղ է գոր­ծել, ինչ­պե՞ս է ըն­տր­վել այս վայ­րը (Նորք Մա­րաշ, Ար­մե­նակ Ար­մե­նա­կյան փող., 119 շենք):
-«Ման­կան տու­նը» մինչև 1986 թի­վը Կո­մի­տա­սի ան­վան պան­թեո­նի կող­քին է ե­ղել: Զբո­սաշր­ջիկ­ներն այս­տեղ հա­ճախ էին լի­նում, հե­տաք­րքր­վում էին նաև՝ ինչ է սա, իսկ խոր­հր­դա­յին կա­ցու­թաձևին հա­րիր չէր ման­կա­տուն, լք­ված ե­րե­խա­ներ ու­նե­նա­լը: Տե­ղա­փո­խե­ցին այս­տեղ՝ աչ­քից հե­ռու: Բայց Ֆրան­սիա­յի պես երկ­րում նույն­պես գոր­ծում է 0-6 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի ման­կա­տուն:
Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ
Լուսանկարները՝ Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao