«Ա­մեն մի առն­չու­թ­յուն վե­րա­բե­րու­թ­յուն է, ու­րեմն՝ դե­պի դուրս և ներս միա­ժա­մա­նակ»

«Ա­մեն մի առն­չու­թ­յուն վե­րա­բե­րու­թ­յուն է, ու­րեմն՝ դե­պի դուրս և ներս միա­ժա­մա­նակ»
04.10.2019 | 01:54

Ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին ՄԱ­ՐԻԱՄ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ «Վե­րա­բե­րու­թյուն­ներ» բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուն է: Լույս է ըն­ծա­յել «Ակ­տուալ ար­վեստ» հրա­տա­րակ­չու­թյու­նը: «Վե­րա­բե­րու­թյուն­նե­րը» Մա­րիամ Կա­րա­պե­տյա­նի երկ­րորդ ժո­ղո­վա­ծուն է: Կազմ­ված է չորս շար­քից ՝ «Բա­ցիկ», «Քո­րոց», «Բա­ցա­տա­նիշ», «Դե­ղին թուղթ»:

-«Վե­րա­բե­րու­թյուն­ներ» բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուն ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում Ձեր նա­խորդ՝ «Պաս­տառ­ներ խա­ղաղ օ­րե­րի հա­մար» գր­քից:
-Եվ՛ շա­րու­նա­կում է նրան, և՛ ա­ռանձ­նա­նում է նրա­նից: Նրա «ան­մի­ջա­կան նախ­նին» «Պաս­տառ­նե­րիս» վեր­ջին՝ «Տու­նը» շարքն է: «Վե­րա­բե­րու­թյուն­նե­րի» մա­սին խո­սե­լիս գրա­կա­նու­թյու­նը մի քիչ ա­վե­լի խո­րու­թյամբ հաս­կա­ցողն ա­վե­լի շատ կու­զե­նա դի­մել «պոե­տի­կա» եզ­րին. բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի հո­րին­վածքն այս­տեղ ա­վե­լի նուրբ է, այ­սօր­վա պատ­կե­րա­ցում­նե­րով՝ գու­ցե նաև ա­վե­լի ոչ ժա­մա­նա­կա­կից, խոր­քում՝ ի­մաստ­նե­րով ա­վե­լի ծան­րա­բեռն­ված, ա­վե­լի նշա­նա­կա­լի և ա­վե­լի նոր:
Ա­սում են, որ գրող­ներն ամ­բողջ կյան­քում գրում են մեկ գիրք: Ինչ-որ մի հիմ­նա­կան սևե­ռում բո­լորս ու­նե­նում ենք, որ կա­պում է մեր բո­լոր մտա­ծում­նե­րը: Բա­ցի դրա­նից, պայ­մա­նա­կա­նու­թյան մեծ բա­ժին կա նրա­նում, թե որ­տեղ կա­վարտ­վի մի գիր­քը, և կսկս­վի մյու­սը: Բայց մեր ոչ մի ա­նե­լի­քը կողմ­նա­կի հան­գա­մանք­նե­րից ան­կախ չէ, և ինձ դուր է գա­լիս այդ կազ­մա­վո­րիչ պա­տա­հա­կա­նու­թյու­նը: Եվ երբ որևէ գիրք ա­վարտ­վում է, թե­կուզ ո­րով­հետև ար­դեն եր­կար է տևել, ինչ-որ ծա­վալ է լրել, սա ար­դեն նոր ո­րոն­ման խթան է: Չգի­տեմ՝ ա­վե­լի, թե պա­կաս հե­տաքր­քիր են զուտ պոե­տա­կան (ե­թե կան այդ­պի­սիք) մտա­հո­գու­թյուն­նե­րից սե­րող ա­վարտ­ներն ու սկիզբ­նե­րը: Իմ գր­քե­րի պա­րա­գա­յում նշածս բո­լոր գոր­ծոն­ներն էլ տեղ ու­նե­ցել են:
Բայց սա էլ ան­խու­սա­փե­լի պար­զե­ցում է, ինչ­պես ե­թե խո­սե­լիս լի­նենք մեր եր­կու ե­րե­խա­նե­րի նմա­նու­թյուն­նե­րի և տար­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։
-«Վե­րա­բե­րու­թյուն­նե­րը» հա­յացք է դե­պի նե՞րս, թե՞ դուրս:
-«Վե­րա­բե­րել» բա­ռով առ­հա­սա­րակ նշում ենք մեր խոս­քի, գոր­ծի, ապ­րու­մի և այլ­նի ա­ռար­կան: Ա­ռանց վե­րա­բե­րե­լու հատ­կա­նի­շի ա­մեն բան չե­զոք կդառ­նար: Ա­մեն մի առն­չու­թյուն վե­րա­բե­րու­թյուն է, ու­րեմն՝ դե­պի դուրս և ներս միա­ժա­մա­նակ. առն­չու­թյուն­նե­րը հա­րա­բե­րա­կան են դարձ­նում դուրսն ու ներ­սը:
-Բազ­մո­ցը, ո­րի վրա մե­ծա­ցել ես, վա­րա­գույ­րը, որ նոր բան չէ. թվում է՝ կեն­ցա­ղա­յին պատ­կեր­ներ են: Բայց պատ­կե­րը կեն­դա­նու­թյուն է առ­նում, ժա­մա­նա­կի ձևեր է ստա­նում, պատ­մու­թյուն է դառ­նում: Ստաց­վում է, որ հիմ­նա­կան ա­սե­լի­քը տո­ղա­տա­կու՞մ է՝ չաս­վա­ծի մե՞ջ: ՈՒ հե­տաքր­քիր եզ­րա­հան­գում եք ա­նում նաև. «Նրանք պար­զա­պես չեն հաղ­թում. «սա չլի­նե­լու պես լավ է»: Հա­մա­մի՞տ եք, որ հազ­վա­դեպ ենք մտա­ծում ինչ­պես չլի­նե­լու, այն­պես էլ լի­նե­լու մա­սին:
-Մաս­նա­վոր բա­նե­րը միշտ ա­վե­լի շո­շա­փե­լի են և հա­ճախ նաև շատ ար­ժե­քա­վոր, իսկ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը դրանց իս­կա­կա­նու­թյու­նը շր­ջա­նա­կե­լու ա­մե­նա­դի­պուկ ձևե­րից է: Չեմ կար­ծում, թե հիմ­նա­կա­նը տո­ղա­տա­կում է մնում: Գու­ցե նույ­նիսկ հա­կա­ռա­կը՝ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը երևան է բե­րում հնա­րա­վոր տո­ղա­տա­կե­րը: Նույ­նիսկ վս­տահ եմ, որ ա­վե­լի շատ հենց աս­վա­ծի ակն­հայ­տու­թյունն ու ինք­նա­բա­վու­թյունն են այ­սօր շշ­մեց­նում տո­ղա­տա­կեր փնտ­րե­լու սո­վոր ըն­թեր­ցո­ղին: Դի­մացդ միան­գա­մից ե­լած ար­ձա­նի նման: Այն, ինչ չաս­վա­ծի, կռա­հե­լի­քի տպա­վո­րու­թյուն է թող­նում, հա­ճախ պար­զա­պես ու­շադ­րու­թյու­նից վրի­պած ակն­հայտ բան է, որ կա­րե­լի է ապ­րել կամ գո­նե միայն հաս­կա­նալ՝ ըն­թեր­ցո­ղա­կան մի ո­րոշ փորձ ձեռք բե­րե­լով: Իսկ Ձեր նշած վեր­ջին տո­ղերն այն­քան էլ եզ­րա­հան­գում չեն: Ա­վե­լի շուտ թվարկ­ված ի­րե­րի հեր­թա­կան հատ­կա­նիշ­ներն են, որ, սա­կայն, նաև ա­ռանձ­նաց­նում են այդ ի­րե­րը, ո­րով­հետև մի հիմ­նա­կան-ա­ռանձ­նա­հա­տուկ շեշտ են տա­լիս նրանց: Եվ հենց այդ ա­ռանձ­նա­ցումն է գու­ցե, որ եզ­րա­հանգ­ման պես է հն­չում: Հենց բա­նաս­տեղ­ծու­թյունն իր պատ­կեր­նե­րով ա­ռանձ­նա­ցավ, ա­վարտ­վում է. դր­վում է վեր­ջա­կետ կամ մեկ այլ բան:
Իսկ լի­նել-չլի­նե­լու մա­սին մտ­քե­րը հիմ­նա­կան-կարևոր մտ­քեր են, ո­րոնք, սա­կայն, ա­մեն օր մտա­ծե­լու բան չեն:
-«Տատս» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ հի­նը, ան­ցյա­լը հի­շեց­նող քաղցր հուշ կա: Եր­կունք, ուժ, նաև տխ­րու­թյո՞ւն. «Հեր­թով /բո­լոր շեր­տե­րի վրա­յով/ արևի գնա­լու ժամն է»: Կա­րե­լի՞ է ա­սել, որ կյան­քի շա­րու­նա­կա­կա­նու­թյան և ա­նընդ­հատ ա­վար­տի մա­սին է խո­սում այս բա­նաս­տեղ­ծու­թյու­նը:
-ՈՒ­րախ եմ, որ քաղց­րու­թյու­նը նկա­տել եք, կու­զեի ա­սել՝ զգա­ցել եք: Սա իմ ա­մե­նա­սի­րե­լի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից է, ո­րի ոչ միայն պատ­մածն է ինձ ա­վե­լի հա­րա­զատ, այլև տո­ղե­րը լավ են ի­րար հղ­վում, բա­ցատր­վում ի­րա­րով: Այս վեր­ջին հատ­կա­նիշն ընդ­հան­րա­պես, կար­ծում եմ, պետք է փնտ­րել իմ գր­քում: Իսկ թե ինչ է խո­սում այս բա­նաս­տեղ­ծու­թյու­նը… Ձեր նկա­տածն էլ է խո­սում և ոչ միայն:
-Ձեր պոե­զիան, լի­նե­լով Ձե­րը, նաև շատ է ու­րի­շի մա­սին: Ա­մեն ըն­թեր­ցող տես­նում է մի ծա­նոթ դր­վագ, ապ­րում: Ինչ­պե՞ս է հա­ջող­վում պա­հել այդ ան­տե­սա­նե­լի կա­պը՝ հե­ղի­նա­կի և ըն­թե­ցո­ղի:
-Մի ան­գամ մի հեռ­վից ծա­նոթ աղ­ջիկ, որ ո՛չ բա­նա­սեր էր, ո՛չ էլ ա­ռանձ­նա­պես հե­տաքր­քր­վում էր գր­քե­րով, ա­սաց, որ կար­դա­ցել է «Պաս­տառ­ներ խա­ղաղ օ­րե­րի հա­մար» ժո­ղո­վա­ծուս և մտա­ծել է՝ ինչ­քա՜ն ապ­րած ու իս­կա­կան է այս գիր­քը. մե­ջը կյանք կա: Ինձ նրա բնո­րո­շումն ու­րա­խաց­րեց: Իսկ այդ կա­պը հա­տուկ ջան­քով չի լի­նում. դա պար­զա­պես մեր բո­լո­րի փոր­ձա­ռու­թյուն­նե­րի ի­րա­կան կապն է: Պար­զա­պես լավ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը լավ է պատ­մում այդ ընդ­հա­նուր բա­նե­րը, որ երբ մեր ներ­սում են, ա­ռանձ­նա­հա­տուկ են թվում:
-«Շերտ-շերտ Մա­սիվ­նե­րի հե­տա­գիծն էր»… Երբ բա­նաս­տեղ­ծը խո­սում է, ա­սենք, Մա­սիվ­նե­րի մա­սին, մի տե­սակ ա­ռար­կա­յա­կան, մար­դե­ղեն է դառ­նում ու մեր­ժա­մա­նա­կյա: Եվ սա նույն­պես յու­րա­տե­սակ մտեր­միկ դաշտ է ստեղ­ծում հե­ղի­նա­կի և ըն­թեր­ցո­ղի միջև:
-Ա­յո, այ­սօր­վա ըն­թեր­ցո­ղի ոտ­քե­րի տակ հող կա, իսկ նա, գի­տե՞ք, այն­քան էլ սո­վոր չէ իր ոտ­քե­րի տակ հող զգա­լուն: Ո­մանց դա դուր է գա­լիս, բայց շա­տե­րին՝ ոչ: Փա­կագ­ծե­րում ա­սեմ նաև, որ սա նրա­նից էլ չէ, որ ըն­թեր­ցո­ղը միշտ թռ­չելն է գե­րա­դա­սում: Այդ պատ­ճա­ռով էլ վս­տահ չեմ, որ դա մտեր­մաց­նում է մեզ: Թվում է՝ այդ­պես պի­տի լի­ներ, բայց ա­րի ու տես, որ «Մար­գա­րեն իր գյու­ղում պա­տիվ չու­նի» խոս­քը երևի նաև ծա­նոթ ու ընդ­հա­նուր հան­գա­մանք­նե­րի պատ­ճա­ռով է ճիշտ. ընդ­հա­նուր ծա­նոթ հան­գա­մանք­նե­րը եր­բեմն ա­մե­նա­հե­ռաց­նող բա­ներն են: Բայց այս Մա­սիվ­նե­րը, այ­դուա­մե­նայ­նիվ, կա­րող էին բա­րե­կա­մու­թյան մեկ­նարկ լի­նել:
Սա­կայն պետք է ա­սել նաև, որ իմ պոե­զիան միշտ կապ­ված է այն պա­հի հետ, երբ բո­լոր նկատ­ված պատ­կեր­ներն ինչ-որ հա­զա­րե­րորդ շերտ են ստա­նում, և դա նրանց նմա­նեց­նում է, կա­պում է, ի­րե­րից տար­բեր ո­լորտ է հա­նում: Սա, ի­հար­կե, մեծ չա­փով սու­բյեկ­տիվ բան է, բայց պի­տի գո­նե մի տևա­կան պահ օ­բյեկ­տիվ թվա քեզ. այս­տեղ եմ ես տես­նում պոե­զիա­յի ան­կեղ­ծու­թյու­նը: Եվ որ­քան ա­վե­լի է այս վե­րա­ցա­կա­նու­թյու­նը պատ­կեր­նե­րի կա­պի և ոչ թե դրանց բա­վան­դա­կու­թյան մի­ջո­ցով, այն­քան բազ­մա­շերտ և ա­մուր է բա­նաս­տեղ­ծու­թյու­նը: Սրանք ինչ-որ «վե­րա­ցա­կա­նու­թյան շեր­տեր» են, ո­րոնց ոչ օ­դա­յին լի­նելն ինչ-որ նոր դրա­պաշ­տու­թյամբ (պոզիտի­վիզմ) կա­րե­լի կլի­նի հաս­տա­տել՝ ու­սում­նա­սի­րե­լով դրանց գործ­նա­կա­նու­թյունն ու գոր­ծա­ռույթ­նե­րը:
Ե­թե կարճ կա­պեմ, ա­պա չեմ գո­հա­նում պարզ հույ­զե­րով: Միշտ այս երկ­րոր­դա­յին վա­յել­քին եմ սպա­սում:
-Ձեր գոր­ծե­րը, ա­ռան­ձին-ա­ռան­ձին ապ­րե­լուց բա­ցի, թվում է, կա­րե­լի է միաց­նել, ա­մեն մե­կը դնել իր տե­ղում ու ստա­նալ մեկ ընդ­հա­նուր պատ­կեր: Ներ­քին մի կապ կա: Ի դեպ, գր­քի շա­պի­կին պատ­կեր­ված թե­լը գու­ցե նաև սրա՞ մա­սին է:
-Լավ ու ճիշտ բան եք ա­սում: ՈՒ­րեմն հա­ջող­վել է առն­չել ու ցույց տալ առն­չու­թյուն­նե­րը, շնոր­հա­կալ եմ: Գր­քի շա­պի­կի գո­տին էլ, ա­յո, ընդ­գր­կե­լու, կա­պե­լու մա­սին է հու­շում: Իմ պոե­զիա­յում և թերևս առ­հա­սա­րակ պոե­զիա­յում որևէ նոր փուլ գա­լիս է ոչ այն­քան կոնկ­րետ պատ­կեր­նե­րի, որ­քան դրանց կա­պի, միաս­նաց­նող պայ­մա­նի հետ: Սա­կայն այս կա­պը թեև գո­տի է, բայց չհան­գուց­ված, ար­ձակ գո­տի է, որն ա­զատ կեր­պով տե­ղա­վո­րում է իր ծալ­քե­րում, այլ ոչ հան­գույց­նե­րում:
-«Այն­տեղ` ջա­ղա­ցի յոթ քա­րի տակ, /երբ հյու­րերն ար­դեն Աստ­ծու­նը չեն՝ / անձրևի ժա­մե­րին,/ չկա­րո­ղա­ցա տո­նել ա­ռա­վոտդ՝/ ե­րե­կոդ տո­նե­ցի:/ Այս ջրերն ար­դեն խամ­րում էին…»: Այս և է­լի ու­րիշ տո­ղեր կար­դա­լիս մտա­ծե­ցի, որ պոե­զիան նաև նման է վե­րա­ցա­կան նկար­նե­րի: Պե՞տք է միշտ միտք ո­րո­նել, թե՞ կա­րե­լի է ուղ­ղա­կի զգալ, ոչ թե կար­դալ այն, ինչ հե­ղի­նակն է գրե­լիս մտա­ծել, այլ քո պատ­մու­թյու­նը, ինքդ քեզ գտ­նել հե­ղի­նա­կի ստեղ­ծած պատ­կե­րում:
-Զգա­լը երևի ա­մե­նա­հար­մար բառն է պոե­զիա­յի ներք­նաց­ման մա­սին խո­սե­լիս: Ան­շուշտ, բա­նաս­տեղ­ծու­թյունն ըն­կա­լե­լու հա­մար պի­տի ո­րոշ (իսկ զգա­լու հա­մար եր­բեմն ա­վե­լի շատ, եր­բեմն ա­վե­լի քիչ) ընդ­հա­նուր մշա­կու­թա­յին փոր­ձա­ռու­թյուն ու­նե­նաս հե­ղի­նա­կի հետ: Ձեր բե­րած օ­րի­նա­կի դեպ­քում, ա­սենք, մի քիչ խոր ըն­թերց­ման հա­մար կարևոր է «ջա­ղա­ցի յոթ քա­րի տա­կը» փախ­չե­լու, ան­հա­սա­նե­լի հեռ­վում թաքն­վե­լու հետ առն­չե­լը, հետզ­հե­տե խամ­րող ջրե­րի ու անձրևի ժա­մե­րի միջև առն­չու­թյուն­ներ փնտ­րե­լը: Բայց փոր­ձում ես ըմ­բռ­նել ու զգում ես ոչ թե այն, ինչ հե­ղի­նակն է զգա­ցել, այլ այն, թե ինչ է հե­ղի­նակն ա­սել. դու նրա տեքստն ես կար­դում, ոչ թե նրան:
-Ա­շուն, պատ­մու­թյուն­ներ, ճա­նա­պարհ­ներ, արև... Ճի՞շտ եմ նկա­տել, որ այս պատ­կեր­նե­րը հա­ճախ են հան­դի­պում Ձեր գոր­ծե­րում:
-Ա­յո, և հատ­կա­պես պատ­մու­թյուն­նե­րը: Երբ սո­վո­րում ես դի­տել, ամ­բողջ կյան­քը քեզ իբրև պատ­մու­թյուն է հայ­տն­վում:
-Գու­ցե հեր­թա­պահ հարց թվա, բայց ու­զում եմ հարց­նել՝ մե­նա­խո­սու­թյու­նի՞ց, թե՞ երկ­խո­սու­թյու­նից են ծն­վում Ձեր գոր­ծե­րը:
-Ծն­վում են հա­վա­նա­բար մե­նա­խո­սու­թյու­նից, աշ­խար­հի հան­կար­ծա­կան ամ­փո­փում­նե­րից, երբ ա­մեն բա­նի հետ մե­նակ ես մնում կար­ծես: Բայց հե­տո դրանք ան­պայ­ման ու­րիշ­նե­րին են փնտ­րում: Ա­սում են՝ պոե­զիան նե­րաշ­խարհ­նե­րի երկ­խո­սու­թյուն է ստեղ­ծում, և ե­թե չկա այդ երկ­խո­սող ու­րի­շը, շղ­թան ա­նա­վարտ է մնում: Բայց այդ երկ­րորդ բևե­ռը նաև բաց բևեռ է: Կի­րա­ռե­լով Ման­դելշ­տա­մի հա­մե­մա­տու­թյու­նը՝ ա­սեմ, որ պոե­զիան իր ըն­թեր­ցո­ղին ուղղ­ված է այն­պես, ինչ­պես նա­վա­բե­կու­թյան ըն­թաց­քում շշի մեջ դր­ված և ծո­վը նետ­ված գրու­թյու­նը, որն ուղղ­ված է ան­հայտ մե­կին, ով կգտ­նի:
-Մա­րիա՛մ, ա­վե­լի ան­կեղծ եք կյան­քու՞մ, թե՞ գրա­կա­նու­թյան մեջ՝ պոե­զիա­յում:
-Չգի­տեմ: Երևի պոե­զիա­յում: Ինձ թվում է՝ իմ լի­նե­լու հիմ­նա­կան ձևը պոե­զիան է, լրիվ լուրջ եմ ա­սում և ա­ռանց պա­թո­սի: Ինձ թվում է՝ իմ սի­րած բո­լոր բա­նե­րը, բո­լոր մարդ­կանց ես պոե­զիա­յի մեջ եմ սի­րում: Բայց այս­տեղ էլ հարց է գա­լիս՝ որ­տե՞ղ է այդ պոե­զիա­յից դուր­սը: Չգի­տեմ:
-Ա­ռա­ջին կամ շատ կարևոր ըն­թեր­ցող ու­նե՞ք:
-Ա­մու­սինս է: Բա­րե­բախ­տա­բար, մենք եր­կուսս էլ պոե­զիա­յի լա­րին ենք ապ­րում:
-Ի՞նչ զգա­ցո­ղու­թյուն է, երբ ձեռ­քիդ գիրք է, որն ապ­րում է իր ա­ռան­ձին կյան­քով, կա­րող է լի­նել յու­րա­քան­չյու­րի ձեռ­քին, յու­րա­քան­չյու­րի­նը, բայց այն­տեղ քո ստեղ­ծա­գո­ծու­թյուն­ներն են:
-Եր­բեմն ու­րա­խա­նում եմ, որ իմ կարևոր ու­ղերձ­նե­րը (ես դրանք վա­րա­նե­լով կարևոր եմ հա­մա­րում) ինչ-որ դաշ­տեր կս­տեղ­ծեն ի­րենց շուր­ջը, եր­բեմն՝ ո­րով­հետև ինք­նա­սի­րու­թյունս է շոյ­վում, եր­բեմն՝ ո­րով­հետև պար­զա­պես ա­զատ­վել եմ տա­րի­ներ շա­րու­նակ կրածս բե­ռից, թեթևա­ցել եմ, տեղ է բաց­վել նոր ի­մաստ­ներ պա­րու­նա­կե­լու հա­մար, եր­բեմն էլ ցավ եմ զգում գր­քիս հա­մար, ո­րով­հետև տես­նում եմ, որ որ­բու­թյուն եմ ու­ղար­կում նրան:
-Ի՞նչ է պետք, որ գիր­քը հաս­նի ըն­թեր­ցո­ղին: Սա, կար­ծում եմ, կարևոր խն­դիր է ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար:
-Ինձ թվում է՝ պոետ­ներն ու պոե­զիան ա­ռա­վե­լա­պես որ­պես հռ­չա­կագ­րեր են ապ­րում: Պոե­զիա շա­րու­նա­կե­լու են ա­վե­լի քիչ կար­դալ, բայց պոետ­նե­րը և նրանց պոե­զիան կա­րող են հռ­չա­կագ­րե­րի վե­րած­վել: Ես նկա­տի ու­նեմ հռ­չա­կագ­րա­յին ար­ժեք­նե­րը, հռ­չա­կագ­րա­յին չա­փա­նիշ­նե­րը և մեջ­բե­րում­նե­րի պա­տա­ռիկ­նե­րը: Հենց որ որևէ պոե­զիա չա­փա­նիշ է դառ­նում, ար­ժեք է դառ­նում, նաև հռ­չա­կա­գիր է դառ­նում: Ան­շուշտ, սա վնա­սում է պոե­զիա­յին, քա­նի որ այն հա­ճախ սկ­սում են ոչ թե սի­րել ու զգալ, այլ հար­գել: Կամ էլ հմա­յա­թուրմ խմա­ծի նման բո­լո­րը նույն պա­թո­սով նրան են սի­րա­հար­վում: Սա է նրա զանգ­վա­ծա­յին գո­յու­թյան ձևը: Բայց այդ ձևին հաս­նե­լու հա­մար նախ գո­նե մի քա­նի հա­մո­զիչ ձայ­ներ պի­տի նրա ա­նու­նը տան՝ հաս­կա­նա­լով, մեկ­նե­լով կամ գո­նե ձև ա­նե­լով, թե հաս­կա­նում են և մեկ­նում են: Բա­րե­բախ­տա­բար, այս գո­յու­թյա­նը զու­գա­հեռ (ո­րը ես ա­մենևին չեմ թե­րագ­նա­հա­տում) պոե­զիան ա­վե­լի ին­տիմ գո­յու­թյուն էլ ու­նի, որ ա­վե­լի քչե­րի հա­մար է:
-Կա­րո՞ղ եք ա­սել ե­րեք պատ­ճառ, ին­չի հա­մար ըն­թեր­ցա­սեր մար­դը պետք է մտ­նի գրա­խա­նութ, գնի Ձեր գիր­քը, տա­նի տուն ու կար­դա:
-Հենց ե­րեք կամ այլ կոնկ­րետ քա­նա­կով պատ­ճառ­ներ ա­սելն այ­սօր շատ կի­րառ­վող առևտրա­յին հնարք է, ո­րին գիրքս պի­տի «կողմ­նա­կիո­րեն» հար­մա­րեց­նեմ: Բայց ո­չինչ, ես ա­նում եմ այդ առևտրա­յին գոր­ծար­քը: ՈՒ­րեմն՝ 1. գիրքս շատ զգաց­մուն­քա­յին է և շատ մտա­ծող միա­ժա­մա­նակ, 2. նա­խընտ­րել եմ չգ­րել ոչ մի տող, քան մի տող ա­վելի գրել. գիրքս ան­կեղծ է ու կա­ռու­ցիկ, 3. թոռ­նե­րը գու­ցե հպար­տա­նան (Ժպ­տում է- Ա. Ս.):
Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao