Էլ «սր­տի» դա­տա­վոր չէ

Էլ «սր­տի» դա­տա­վոր չէ
18.10.2019 | 00:52

Իշ­խա­նու­թյու­նը հա­մա­ռո­րեն և ա­ռանց ձևա­կա­նու­թյուն­նե­րի ու­զում է ա­զատ­վել ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նից ու նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար ոչ մի մի­ջո­ցի ա­ռաջ կանգ չի առ­նում: ՈՒ ե­թե նախ­կի­նում բո­լո­րը մտա­ծում էին, որ ՍԴ նա­խա­գա­հի պաշ­տո­նում վեր­ջի­նիս փո­խա­րի­նե­լու է Վա­հե Գրի­գո­րյա­նը, այժմ կար­ծես այս հար­ցում բե­կում է ա­ռա­ջա­ցել: Ե­թե բո­լո­րո­վին վեր­ջերս նրա «լու­սա­պայ­ծառ» կեր­պա­րը թո­վում էր խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյա­նը, նրան հա­մա­րում էին ի­րա­վա­բա­նու­թյան սկիզբն ու վեր­ջը, այ­սօր Վա­հե Գրի­գո­րյա­նի և իմ­քայ­լա­կան­նե­րի ա­րան­քով սև կա­տու է ան­ցել: Գրի­գո­րյա­նի ե­րա­զան­քը խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ ի­րա­գոր­ծել, նա վր­դով­վեց և վաս­տա­կեց ի­րեն եր­կր­պա­գող­նե­րի «թու­քու­մու­րը»:
ՍԴ դա­տա­վո­րի աշ­խա­տա­վար­ձը ստա­ցող ու մեկ օր սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան ոտք չդ­րած Վա­հե Գրի­գո­րյանն աշ­խա­տան­քի չներ­կա­յա­նա­լու ի­րո­ղու­թյու­նը բա­ցատ­րել է հետևյալ կերպ. «ՍԴ չկա, ՍԴ-ն լե­գի­տիմ կա­ռույց չէ»: Հարց է ծա­գում` իսկ ըն­տր­վե­լու ժա­մա­նակ ի­րա­վա­բան Գրի­գո­րյա­նը չգի­տե՞ր, թե ուր է գնում, թե՞ մտա­ծում էր, որ հենց ոտք դրեց ՍԴ, միան­գա­մից «կարգ­վե­լու» է ՍԴ նա­խա­գահ: Կամ ի­րա­վա­կան այս­պի­սի «հնարք­նե­րով» ՍԴ ա­թո­ռին ձգ­տող Վա­հե Գրի­գո­րյա­նը չի՞ մտա­ծում, որ մի օր էլ ի­րեն են հա­մա­րե­լու ՍԴ-ն «զո­ռով» սե­փա­կա­նաշ­նոր­հած «բուդ­կա­յի» նա­խա­գահ:


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao