Նի­կո­լի «կա­րա­պի եր­գը»

Նի­կո­լի «կա­րա­պի եր­գը»
08.05.2020 | 00:07
Երբ ժա­մա­նակ­ներն ա­ռա­վել բա­րեն­պաստ կլի­նեն, անհ­րա­ժեշ­տու­թյուն կլի­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նին «հաշ­վել» որ­պես «հա­յու գեն», որն այդ­պես շռն­դա­լից տար­վեց-դր­վեց հա­մաշ­խար­հա­յին, չեր­կն­չենք ա­սել, գլո­բա­լիզ­մի հա­յե­լա­յին ար­տա­ցո­լան­քում` նոր հա­յի կեր­պար բաշ­խե­լով նա­րե­կյան որմ­նա­խոր­շե­րում տե­սակն աշ­խար­հի վրա տա­րու­բե­րող այս հին, կար­ծես ան­դառ­նա­լի հոգ­նած, «լոք» ա­նե­լում ծու­լա­ցող էթ­նո­սին:
Բո­լոր դեպ­քե­րում, ինչ­պես ողջ աշ­խար­հում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում, գոր­ծըն­թաց­ներն ա­նա­սե­լի մեծ ա­րա­գու­թյամբ են զար­գա­նում: Հաս­կա­նա­լիո­րեն, իշ­խա­նու­թյու­նը չի հասց­նում գոր­ծըն­թաց­նե­րի հետևից, ին­չը կրկ­նա­կի ա­վե­րա­կիչ, ան­վե­րահս­կե­լի, «տխուր» է դարձ­նում երկ­րում ի­րա­վի­ճա­կը: Բո­լոր ա­ռում­նե­րով:
Հա­յաս­տա­նյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մեկ գլ­խա­վոր ա­ռանցք ու­նեն` Ար­ցախ: Նա­խորդ օ­րը խոր­հր­դա­րա­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի հն­չեց­րած մտ­քերն այդ առն­չու­թյամբ չու­նեին ան­գամ նախ­կին սի­րո­ղա­կան մա­կար­դա­կը: Ամ­բիո­նի մոտ էր մի մարդ, որն առն­չու­թյան ա­ղերս­ներ չու­ներ ո՛չ այս երկ­րի, ո՛չ Ար­ցա­խի և ո՛չ էլ որևէ երևույ­թի հետ:
Ի դեպ, մինչ այս նրան հա­ջող­վում էր ո­րո­շա­կի (ճիշտ է, շատ թույլ), վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել գոր­ծըն­թաց­նե­րի վրա: Սա­կայն թե՛ արտ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րում (դա­տե­լով արտ­գործ­նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նի ան­զոր, «որբ» պահ­ված­քից, ա­նե­լի­քը չի­մա­ցող մար­դու եր­կատ­վա­ծու­թյու­նից), թե՛ ու­ժա­յին գլ­խա­վոր կա­ռույ­ցի` ԱԱԾ-ում ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րից, երբ այն­տեղ «հավ­քի թևով, օ­ձի պոր­տով» հայ­տն­վեց ԱԱԾ-ի հետ որևէ կապ չու­նե­ցող փոխ­տնօրեն, ինչ­պես միշտ` օ­րեն­քի խախտ­մամբ (գն­դա­պե­տի կո­չում չու­նե­նա­լով)` ԱԱԾ պե­տի հե­ռան­կա­րով, իսկ ԱԱԾ մի շարք պրո­ֆե­սիո­նալ­ներ դի­մում գրե­ցին` աշ­խա­տան­քից ա­զատ­ման… Այս­տեղ պետք է ձգել դա­դա­րը` հաս­կա­նա­լու, այ­նու­հան­դերձ, ի՞նչ «պրոեկտ» է ի­րա­կա­նաց­վում կոնկ­րետ դեպ­քում` Նի­կո­լի ձեռ­քով.
Սա դի­լե­տան­տիզ­մի, կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում փա­շի­նյա­նա­կան հեր­թա­կան «խե­լա­գա­րու­թյու՞նն» էր:
Չե՛նք կար­ծում:
Ի­րա­կա­նաց­վում է լավ մշակ­ված ծրա­գիր: Ան­ձը, ո­րը նշա­նակ­վել է այդ պաշ­տո­նում, էա­կան չէ: Գրե­թե քա­ղա­քա­ցիա­կան ան­ձի` քա­ղա­քա­կան ո­րոշ­մամբ (ին­չի մա­սին չի եր­կն­չում երկ­րոր­դել, եր­րոր­դել Փա­շի­նյա­նը) այս նշա­նա­կու­մը վեկ­տոր է փո­խում` հա­յաս­տա­նյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը քան­դե­լով, ոչ ևս ա­նե­լով, այդ ծա­ռա­յու­թյու­նը նոր` արևմտյան տե­րե­րին ծա­ռա­յեց­նե­լու (ինչ­պես ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րարու­թյան ու մնա­ցյալ կա­ռույց­նե­րի դեպ­քում ե­ղավ) պլան է ի­րա­կա­նաց­վում:
Փա­շի­նյա­նը հաս­կա­նում է` ի­րեն շատ ժա­մա­նակ չի մնա­ցել. պետք է կա­րո­ղա­նա ի­րեն իշ­խա­նու­թյան բե­րած­նե­րի առջև ու­նե­ցած պար­տա­վո­րու­թյուն­ներն ի կա­տար ա­ծել: Ա­ռանց այն էլ նա խցան­վել-մնա­ցել է ՍԴ-ի հան­րաք­վեի ա­րան­քում, Ար­ցա­խի հետ կապ­ված տե­ղատ­վու­թյան մեջ է, թիմն է պա­ռակտ­վում, նոր խա­ղա­ցող­ներ են ի հայտ գա­լիս, ինքն էլ տր­վել է օ­ղի թո­րե­լու մեծ հմայ­քին, ու «գոր­ծը» մնում է կի­սատ:
Լի­նենք ան­կեղծ. Փա­շի­նյա­նը գո­յատևում է ի­ներ­ցիոն ռե­ժի­մով` թե՛ ի­մի­ջի, թե՛ քա­ղա­քա­կան, թե՛ հո­գե­բա­նա­կան բո­լոր ա­ռում­նե­րով:
Գո­նե մեզ հա­մար էա­կանն այլ հարց է: Հաս­կա­նա­լի է` երկ­րում կան խոր­քա­յին խա­ղա­ցող­ներ, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում մո­դե­րաց­նում են խա­ղը, ճա­նա­պար­հա­յին քար­տեզ­նե­րը, ո­րո­շա­կի զար­գա­ցում­նե­րի դեպ­քում դրանք պատ­րաստ պա­հում, որ­պես­զի եր­կի­րը լրիվ «շուռ չգա»: Հարց` որ­քա­նո՞վ են հզոր, ու­ժեղ, է­ներ­գե­տիկ խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րը, որ­քա­նո՞վ կաշ­խա­տեն նրանց քար­տեզ­նե­րը. ո­րով­հետև Հա­յաս­տա­նի վի­ճակն ի­րա­պես շատ բարդ է, և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի դու­ռը բա­ցե­լու ճիգն ա­ռա­ջին հա­յաց­քից ե­թե ոչ անհ­նար, ա­պա շատ դժ­վար է թվում:
Բո­լոր դեպ­քե­րում նկատ­վում են այս­բեր­գա­յին զար­գա­ցում­ներ, ո­րո­շա­կի կոն­սո­լի­դա­ցիա­ներ, դան­դաղ, շատ դան­դաղ փորձ է ար­վում դե­րա­կա­տա­րում բաշ­խել, «չա­քու­ջով» ա­մեն կող­մից քան­դե­լով` մո­տե­նալ աշ­տա­րա­կին: Չնա­յած կայ­ծակ­նա­յին զար­գա­ցում­ներն էլ չեն բա­ցառ­վում:
Այս ԱԱԾ-ով, ոս­տի­կա­նու­թյամբ հնա­րա­վո՞ր է սա­հուն ան­ցում­ներ ա­պա­հո­վել, երբ հե­ղա­փո­խու­թյան «ար­ժեք­նե­րը» պա­հե­լու հա­մար իշ­խա­նու­թյու­նից դուրս ու­ժե­րը, ո­րոնք գո­նե այս պա­հին հայտ­նի չէ` խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րի հետ ինչ «հա­րա­բե­րակ­ցու­թյուն­նե­րի» մեջ են, ինչ­պես կպա­հեն ի­րենց, երբ փաս­տա­ցի վեճն այս պա­հին հենց նրանց մեջ է, ու եր­կու ճամ­բար­ներն էլ սպա­սում են Նի­կո­լի «կա­րա­պի եր­գին»:
Ին­չի՞ մա­սին կլի­նի այն...
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 2182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ