ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020-ին տրամադրել է 26460 կտոր գիրք:
Նրա խոսքով՝ երբ կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը կանգնում ու հայտարարում են, որ՝ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առևտուր անել, փող աշխատել, սա մեր դատական պրոցեսին հակասում է և շատ շուտով մեր դեմ է օգտագործվելու։
Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում: Ֆեյսբուքում՝ նա գրել է, որ Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ Խորհրդի կոչերին:
Գերիների հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, պարզապես պետք է գտնել ճիշտ ձևաչափը, որով կարելի է աշախատել՝ ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Առաջարկում եմ սահմանամերձ համայնքներում մարտական զենք տրամադրել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք առնվազն հոգեբանորեն կարողանան հաղթահարել այս իրավիճակը, քանի որ նրանք անպաշտպանության զգացում ունեն»:
Ճապոնիան 2020-ի Օլիմպիական խաղերը կանցկացնի ըստ ժամանակացույցի ՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Կացունոբու Կատոն:
Մեր գործընկերներից մեկն ասաց, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ. այո՛, ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է՝ ԱԺ-ի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ խոսելով ընդդիմության կարծիքների մասին:
Մենք էնքան չկանք, որ մեր ոճրագործին պատժելու իրավունք էլ չունենք: Պատանդ են վերցրել սրան ու իր ողջ ընտանիքը, անվտանգության երաշխիքներ տվել և անարգել անել են տալիս բաներ, որոնք ոչ կանխել կարող ենք, ոչ բացառել:
Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Իսլամաբադի հռչակագիրը, որ ապահովում է համագործակցության խորացումը բազում ոլորտներում, նախևառաջ՝ քաղաքական, տնտեսական, խաղաղության ու անվտանգության ապահովման: