Երկրներ, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունը կարող են դառնալ 2030-ին

Երկրներ, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունը կարող են դառնալ 2030-ին
11.01.2019 | 15:27

Աշխարհի 10 տնտեսություններից, որ 2030-ին առաջատար կլինեն, 7-ը այսօր զարգացող շուկաներն են: Բրիտանական Standard Chartered Plc ընկերության նոր երկարաժամկետ կանխատեսումներում բերվում է աշխարհի երկրների վարկանիշի արմատական փոփոխությունների պատկերը` հաշվի առնելով ՀՆԱ-ի մակարդակը, սպառումը, տարադրամի կուրսը: Կանխատեսումների մեջ կա տարբերակ, որ 2020-ին Չինաստանը կդառնա աշխարհի ամենամեծ տնտեսությունը, իսկ Հնդկաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից, Ինդոնեզիան կլինի լավագույն հնգյակում: «Մեր երկարաժամկետ աճի կանխատեսումները հիմնված են մեկ առանցքային սկզբունքի վրա` երկրների մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում հեռանկարում պետք է համընկնի համաշխարհային բնակչության մասնաբաժնի հետ, որ պայմանավորված է մեկ շնչի ՀՆԱ-ի կոնվերգենցիայով զարգացած և զարգացող տնտեսությունների միջև»` գրում են Standard Chartered Plc-ի տնտեսագետները` Դևիդ Մանի գլխավորությամբ: Նրանց կանխատեսումով` 2020-ին Հնդկաստանի տրենդային աճը կարագանա մինրև 7,8%, իսկ Չինաստանի աճը 2030-ին կնվազի մինչև 5%, որը կլինի բնական անկման արտացոլում` հաշվի առնելով տնտեսության ծավալները: Ասիայի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում, որ 2018-ին եղել է 28%, 2030-ին կհասնի 35% և կհամապատասխանի եվրագոտու ու ԱՄՆ-ի համատեղ մասնաբաժնին:
Standard Chartered Plc –ի տնտեսագետները նաև կանխատեսում են.
*Զարգացող շուկաներում բարեփոխումների տեմպերի նվազումը բացասաբար կանդարդառնա արտադրողականության աճի վրա:


*Ավարտվում է դրամավարկային մեղմ քաղաքականության դարաշրջանը, որ նախատեսում էր տնտեսության հագեցում դրամական զանգվածով, դա կարող է նշանակել տնտեսության վրա ճնշման մեծացում բարեփոխման ու արտադրողականության աճի միտումների մեծացման համար:
*Միջին դասը գտնվում է շրջադարձային փուլում, 2020-ին եկամուտների այդ խմբին կպատկանի աշխարհի բնակչության մեծ մասը: Միջին դասի թվաքանակի աճը` պայմանավորված ուրբանիզացումով ու կրթությամբ, պետք է նպաստի շատ երկրներում, ներառյալ Չինաստանի, բնակչության արագ ծերացման բացասական ներգործությանը հակազդելուն:
Էնդա Կարան, Bloomberg


Հ.Գ. Գոնե 2050-2070-ին նման հետազոտություններում կխոսվի՞ նաև Հայաստանի մասին: Թե՞ մենք մնալու ենք պարտքով պարտք փակող տզրուկ տնտեսություն, որ չունի սեփական արտադրանք ու ապրում է ներդրումների և տրանսֆերտների հաշվին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan