Yerevan Perspectives International Music Festival
 

Ինչպես են մենամարտում սպիտակ շնաձկները

Ինչպես են մենամարտում սպիտակ շնաձկները
13.07.2019 | 15:07

Daily Mail-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է՝ ինչպես են մենամարտում սպիտակ շնաձկները:
«National Geographic-ի համար ֆիլմ նկարահանելու ժամանակ, որը պատմում է գիշատիչների շրջանում կանիբալիզմի դեպքերի մասին, այդպիսի դեպքի ականատեսն են եղել գիտնականներն ու տեսանկարահանել այն»,- գրում է աղբյուրը:


Ավստրալիայի ծովային գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Մարկ Միկանը բացատրել է, որ երևույթը նորույթ չէ, և շնաձկները հաճախ են ուտում միմյանց:
Սոցիալական ցանցի որոշ օգտատերեր, սակայն, քննադատել են տեսանյութն ու կարծիք հայտնել, որ գիտնականները նման «ցնցող» տեսանյութ ստանալու համար շնաձկների դիմաց խայծ են գցել, ինչից հետո նրանք սկսել են հարձակվել միմյանց վրա:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao