«Սերժ Սարգ­ս­յա­նը, հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ֆոն ստեղ­ծե­լով, իշ­խա­նու­թ­յու­նը հանձ­նեց Փա­շի­ն­յա­նին»

«Սերժ Սարգ­ս­յա­նը, հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ֆոն ստեղ­ծե­լով, իշ­խա­նու­թ­յու­նը հանձ­նեց Փա­շի­ն­յա­նին»
22.11.2019 | 00:20

Ըստ ՔՊ նախ­կին ան­դամ, Գյում­րու պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս ԱՐ­ԹՈՒՐ ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱ­ՆԻ՝ Սերժ Սարգ­սյա­նի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի միջև իշ­խա­նու­թյան փո­խանց­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ե­ղել։ 1,5 տար­վա կա­ռա­վար­ման, իր նախ­կին թի­մի և իշ­խա­նա­փո­խու­թյան մա­սին զրույ­ցը՝ ստորև։

-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում Ձեր նախ­կին թի­մա­կից­նե­րի, մաս­նա­վո­րա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նի 1,5 տար­վա գոր­ծու­նեու­թյու­նը։
-Խիստ ան­բա­վա­րար՝ տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով։ Նախ՝ Փա­շի­նյա­նը ամ­բող­ջո­վին ձա­խո­ղել է կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, չի կա­րո­ղա­ցել ձևա­վո­րել մե­րի­տոկ­րա­տիկ՝ ար­ժա­նա­վոր մարդ­կանց իշ­խա­նու­թյուն, չնա­յած, տար­բեր հար­թակ­ներ օգ­տա­գոր­ծե­լով, հա­կա­ռակն է ա­սում։ Կի­սա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում գտն­վող երկ­րում պատ­գա­մա­վոր­նե­րի, կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի մեծ մա­սը չի ծա­ռա­յել բա­նա­կում։ Բարձր պաշ­տոն­նե­րի են նշա­նակ­վել մար­դիկ, ո­րոնք տար­րա­կան գրա­գի­տու­թյուն չու­նեն, չեն տի­րա­պե­տում ո­լորտ­նե­րին, չկա­րո­ղա­ցան նաև այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ի­րենց ո­լորտ­նե­րին առ­նչ­վող փորձ ձեռք բե­րել։ Բարձր պաշ­տոն­նե­րի նշա­նակ­վե­ցին մար­դիկ, ո­րոնք բա­ցա­հայտ հա­կում ու­նեն կո­ռուպ­ցիոն երևույթ­նե­րի նկատ­մամբ, այդ մա­սին բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­ներ են ե­ղել լրատ­վա­մի­ջոց­նե­րում։ Փա­շի­նյանն ըն­դու­նեց 7,8 % տն­տե­սա­կան աճ ու­նե­ցող բյու­ջե, 2018-ին մինչև 6 տո­կոս տն­տե­սա­կան աճ է ե­ղել, 2019-ին՝ 4,9 տո­կոս տն­տե­սա­կան աճ է նա­խա­տես­ված։ Սա էլ տն­տե­սա­կան ձա­խող­ված քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին է փաս­տում։ Ա­վե­լա­ցել են ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի, ՃՏՊ-նե­րի, անվ­ճա­րու­նակ քա­ղա­քա­ցի­նե­րի թի­վը, «Դուինգ բիզ­նե­սով» էլ Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շը շեշ­տա­կի նվա­զել է։ Հա­յաս­տա­նում կտ­րուկ թե­ժա­ցել է ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան, ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տը, սա Փա­շի­նյա­նի ա­պազ­գա­յին, ցի­նիկ քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք է։ Ար­տա­քին տա­պալ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին ևս կա­րե­լի է եր­կար խո­սել։ Հայ-ռու­սա­կան, Հա­յաս­տան-Արևմուտք հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ վատ վի­ճա­կում են։ Հա­յաս­տան-Ար­ցախ լար­ված հա­րա­բե­րու­թյուն­ներն էլ ա­ռան­ձին զրույ­ցի թե­մա են։
-Երբ դեռևս ՔՊ ան­դամ էիք, կաս­կած­ներ չու­նեի՞ք, որ այդ թի­մը, իշ­խա­նու­թյան գա­լով, այս­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րե­լու։
-Ի­հար­կե, կաս­կած­ներ կա­յին։
-Ի՞նչ հիմք ու­նեին այդ կաս­կած­նե­րը։
-Նախ՝ իմ և այ­սօրվա քա­ղա­քա­կան է­լի­տա­յի միջև լուրջ հա­կա­սու­թյուն­ներ են ե­ղել։ Մինչ այդ նշեմ, որ ես խն­դիր եմ ու­նե­ցել ոչ թե կու­սակ­ցու­թյան հետ, այլ այն ան­ձանց, ով­քեր այ­սօր բարձր պաշ­տոն են զբա­ղեց­նում։ Ես նրանց բազ­միցս ա­սել եմ, որ ի­րենք անս­կզ­բուն­քա­յին են, ա­նող­նա­շար։ Մեկ պայ­մա­նա­վոր­վում ենք, որ չենք վա­րե­լու եվ­րա­մետ քա­ղա­քա­կա­նու­թյուն, հե­տո 180 աս­տի­ճա­նով փո­խում են դիր­քո­րո­շու­մը, և 2017-ին «Ել­քը» եվ­րա­մետ քա­ղա­քա­կա­նու­թյուն է որ­դեգ­րում, Երևա­նի փո­ղոց­ներն էին փոր­ձում վե­րան­վա­նա­կո­չել, տն­տե­սա­կան ա­ճի ցածր ցու­ցա­նի­շը պայ­մա­նա­վո­րում էին ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցու­թյամբ և այդ միու­թյու­նից դուրս գա­լու հարց էին մեջ­տեղ բե­րել։ Բա­զում անս­կզ­բուն­քա­յին դեպ­քեր են ե­ղել։ Այն քա­ղա­քա­կան գոր­ծի­չը, որն ա­մեն օր դիր­քո­րո­շում է փո­խում, չի կա­րող պե­տու­թյունն ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րել։ Մար­դիկ չեն պատ­կե­րաց­նում՝ ինչ է պե­տու­թյու­նը, տն­տե­սու­թյու­նը, չգի­տեն՝ ինչ­պես եր­կի­րը զար­գաց­նել։ Օր­վա «թրեն­դով» են շարժ­վում, ըստ ի­րա­վի­ճա­կի, իսկ սա չի կա­րող դրա­կան հան­գր­վա­նի տա­նել։ Հա­յաս­տա­նում այ­սօր կա մեկ բան՝ ա­ռա­վո­տից ե­րե­կո պո­պու­լիզմ, ու­րիշ ո­չինչ։
-Այ­սօր ակն­հայտ է, որ իշ­խա­նու­թյան ներ­սում կան թևեր, հա­կա­սու­թյուն­ներ ու ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ։ Ձեզ հա­մար սա սպա­սե­լի՞ էր, ին­չու՞ է այդ­քան ա­րագ թի­մը ճա­քեր տա­լիս։
-Պա­ռակտ­ված են, ո­րով­հետև Փա­շի­նյա­նի վար­կա­նիշն ընկ­նում է, իսկ նրա թի­մա­կից­նե­րը, զգա­լով ժո­ղովր­դի ա­ջակ­ցու­թյան նվա­զու­մը, հե­ռա­նում են։ Վար­կա­նի­շի անկ­ման ցու­ցա­նիշ էր այն, երբ դեռ մա­յի­սին հրա­հան­գեց դա­տա­րան­նե­րը շր­ջա­փա­կել, իսկ մար­դիկ չգ­նա­ցին։ Հի­մա, ըստ էու­թյան, Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­նակ է մնա­ցել։ Սա գի­տակ­ցում են նաև նրա թի­մա­կից­նե­րը, ա­ռա­ջա­նում են կենտ­րո­նա­խույս խմ­բեր, ո­րոնք պոկ­վում են Փա­շի­նյա­նից։ Որ­քան Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը նվա­զի, ա­վե­լա­նա­լու է այն ու­ժե­րի թի­վը, ո­րոնք ի­րենց օ­րա­կար­գե­րով են ա­ռաջ շարժ­վում։ Այն­տեղ թիմ ի սկզ­բա­նե չի էլ ե­ղել։ Թիմ լի­նում է, երբ կա գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ա­պա­գա­յին միտ­ված հս­տակ ծրա­գիր։ Փա­շի­նյա­նի թի­մը եր­բեք գա­ղա­փա­րա­խո­սա­կան հեն­քի վրա չի ե­ղել։ Մար­դիկ են, ո­րոնք այս պա­հին հա­վաք­ված են նրա շուր­ջը։
-Փա­շի­նյանն այդ առն­չու­թյամբ բա­ցա­հայտ ա­սել է, որ ի­րենք «իզմ»-եր չու­նեն։
-Դա նույնն է, որ մե­կը կանգ­նի ա­սի, թե իր ա­րյան խում­բը ոչ ա­ռա­ջին է, ոչ երկ­րորդ, ոչ եր­րորդ, ոչ էլ չոր­րորդ, այլ հին­գե­րորդ։ «Իզմ»-ե­րի» բա­ցա­կա­յու­թյու­նը նշա­նա­կում է մեկ «իզմ»՝ պո­պու­լիզմ։ Փա­շի­նյա­նը պո­պու­լիստ է ու դա շատ լավ ա­պա­ցու­ցում է։ Ըստ տվյալ օր­վա, կոնկ­րետ ի­րա­վի­ճա­կի է ո­րո­շում, թե ով պի­տի իր պաշտ­պա­նու­թյան ներ­քո հայ­տն­վի և ին­չը քար­կոծ­վի. մի օր՝ տրանս­գեն­դեր, հա­ջորդ օ­րը՝ հայ­կա­կան ա­վան­դա­կան ար­ժեք­ներ։ Ի­րեն թվում է, թե ա­վան­դա­կան հայ­կա­կան ար­ժեք­ներն ամ­փոփ­վում են «ծի­ծակ» կո­շիկ հագ­նե­լու մեջ։
-Այ­սօր հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­ներն ուղղ­ված են ար­ժե­քա­յին հա­մա­կար­գին առ­նչ­վող մի շարք հար­ցե­րի վրա, այդ թվում՝ հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րը, ո­րի հա­մար ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կանն են պա­հան­ջում։ Այս իշ­խա­նու­թյունն ար­ժե­հա­մա­կար­գի հետ կապ­ված խն­դի՞ր ու­նի։
-Այ­սօր իշ­խա­նու­թյան են ե­կել ե­րեք խմ­բի մար­դիկ՝ ՀՀԿ-ի հետ հա­կա­սու­թյան մեջ ե­ղած ան­ձինք, Փա­շի­նյա­նի թի­մը և արևմտյան ֆոն­դե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Այս եր­րորդ խում­բը ներգ­րավ­ված է և՛ գոր­ծա­դիր, և՛ օ­րենս­դիր մար­մին­նե­րում։ Նրանք ու­նեն ի­րենց ա­ռան­ձին օ­րա­կար­գը, այն է՝ Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան նվա­զու­մը Հա­յաս­տա­նում, ռազ­մա­բա­զա­յի դուրս­բե­րու­մը, ե­կե­ղե­ցու ազ­դե­ցու­թյան նվա­զու­մը (սո­րո­սա­կան­նե­րը բա­ցա­հայտ քա­մահ­րան­քով են խո­սում ե­կե­ղե­ցու և հոգևո­րա­կա­նու­թյան մա­սին), հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի ինս­տի­տու­տի թու­լա­ցու­մը։ Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում «Մել» ֆիլ­մի, հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի հետ կապ­ված, տե­ղա­վոր­վում է այս տի­րույ­թում։ Փա­շի­նյանն այդ սո­րո­սա­կան ֆոն­դե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ չի ե­ղել, բայց այդ մարդ­կան­ցից կախ­վա­ծու­թյուն, կաշ­կանդ­վա­ծու­թյուն ու­նի և սպա­սար­կում է նրանց շա­հե­րը։
-Ին­չո՞վ է կաշ­կանդ­ված։
-Այդ ֆոն­դե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին նշա­նա­կում է նա­խա­րար­ներ, փոխ­նա­խա­րար­ներ, ԱԺ է բե­րել։ Ի դեպ, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան մեջ նրանք բա­վա­կան մե­ծա­թիվ պատ­գա­մա­վոր­նե­րով ի­րենց խումբն ու­նեն։ Այս ա­մե­նին գու­մար­վում է նաև Փա­շի­նյա­նի գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն չու­նե­նա­լը, դրա հա­մար այդ մարդ­կանց, այս­պես ա­սած, խա­ղար­կում է։
-Ի՞նչ եք կար­ծում, այս իշ­խա­նու­թյու­նը կկա­րո­ղա­նա՞ մինչև հեր­թա­կան ընտ­րու­թյուն­ներ մնալ «ձիու վրա»։
-Վս­տահ եմ, որ Փա­շի­նյա­նը չի կա­րող այդ­քան կա­ռա­վա­րել, ո­րով­հետև օր օ­րի նրա վար­կա­նի­շը նվա­զում է, չու­նի պե­տու­թյան կա­ռա­վար­ման տար­րա­կան գի­տե­լիք­ներ, ինչն ա­մեն օր երևում է։ Պե­տու­թյան առջև կու­տակ­ված խն­դիր­ներն օր օ­րի ա­վե­լա­նում են, մար­տահ­րա­վեր­նե­րը՝ սր­վում, իսկ Փա­շի­նյա­նը չգի­տի՝ ինչ­պես դրանց դեմ պայ­քա­րել, ա­ռա­վել ևս՝ գո­յու­թյուն չու­նե­ցող թի­մով Փա­շի­նյա­նը մի օր հաս­կա­նա­լու է, որ պե­տու­թյուն կա­ռա­վա­րելն ու ին­քը ան­հա­մա­տե­ղե­լի են։ Ե­ղած խն­դիր­նե­րին գու­մար­վե­լու են նաև ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րը։ Այս մար­դը մի օր ա­նակն­կալ հրա­ժա­րա­կան է տա­լու, ինչ­պես 1997-ին՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Այս գոր­ծըն­թա­ցին կն­պաս­տեն նաև թմ­բի­րից արթ­նա­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը։ Հա­մա­լիր պատ­ճառ­նե­րի հան­րա­գու­մա­րում Փա­շի­նյա­նը հրա­ժա­րա­կան կտա, ին­չը սա­րե­րի հետևում չէ։
-Այ­սօր, Ձեր տպա­վո­րու­թյամբ, հա­սա­րա­կու­թյան քա­նի՞ տո­կոսն է թմ­բի­րից արթ­նա­ցել։
-Փաստ է, որ Փա­շի­նյա­նը այլևս չի կա­րող մարդ­կանց փո­ղոց հա­նել, ինչ էլ ու­ղիղ ե­թե­րում ա­սի, մար­դիկ դուրս չեն գա փո­ղոց։ Սա թմ­բի­րից արթ­նա­նա­լու ցու­ցիչ­նե­րից մեկն է։ ԶԼՄ-նե­րով պար­բե­րա­բար տվյալ­ներ են ներ­կա­յաց­վում վար­չա­պե­տի վար­կա­նի­շի վե­րա­բե­րյալ, ինձ հան­դի­պած վեր­ջին տվյա­լի հա­մա­ձայն, նրա վար­կա­նի­շը 22 տո­կոս է, իսկ մեկ տա­րի ա­ռաջ՝ 80-90 տո­կոս։ Ընդ­հան­րա­պես, վար­կա­նի­շի նվա­զու­մը հա­տուկ է բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րով­հետև հա­ճախ հան­րա­յին ո­րո­շում­ներ են ըն­դու­նում։ Սա­կայն ողջ խն­դիրն այն է, որ այս իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շի նվա­զում է, ո­րով­հետև ոչ մի էա­կան հարց չեն լու­ծում, պե­տու­թյան հա­մար կարևոր հար­ցե­րում այս մար­դիկ ո­րո­շում կա­յաց­նե­լու ու­նակ չեն։ Ա­մուլ­սա­րի, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեպ­քում փոր­ձում են ժա­մա­նակ շա­հել, ի վի­ճա­կի չեն ո­րո­շում կա­յաց­նե­լու։ Բո­լոր խն­դիր­նե­րի դեպ­քում այս դիր­քո­րո­շումն ու­նեն։ Պե­տու­թյան հա­մար խն­դիր է ոչ թե այն իշ­խա­նու­թյու­նը, ո­րը ոչ հան­րա­յին ո­րո­շում­ներ է ըն­դու­նում, այլ այն, որ չի կա­րող ո­րո­շում կա­յաց­նել։
-Օ­րերս գրա­ռում էիք ա­րել, ուղ­ղա­կիո­րեն նշե­լով, որ իշ­խա­նա­փո­խու­թյուն է ե­ղել Սերժ Սարգ­սյա­նի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մա­տեղ գոր­ծար­քի ար­դյուն­քում։ Ի դեպ, այդ առն­չու­թյամբ Սերժ Սարգ­սյա­նի գրա­սե­նյա­կը հեր­քու­մով հան­դես ե­կավ։
-Ես ըն­դա­մե­նը ո­րո­շա­կի հար­ցադ­րում­ներ ու­նեմ, ո­րոնք հան­րու­թյա­նը թույլ կտան են­թադ­րել՝ ե­ղե՞լ է հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, թե՞ ոչ։ Այս հար­ցերն ինձ հիմք են տա­լիս ա­սե­լու, որ նրանք կապ են ու­նե­ցել։ Օ­րի­նակ, ի՞նչ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել Սերժ Սարգ­սյա­նը 2017-ին Կենտ­րոն վար­չա­կան շր­ջա­նից Փա­շի­նյա­նի ա­ռա­ջադր­վե­լու հար­ցում, ին­չու՞ է 2016-ին, օ­րեն­քի ակն­հայտ խախտ­մամբ, ԱԱԾ պետ նշա­նակ­վել Գեոր­գի Կու­տո­յա­նը, և ին­չու՞ է այդ մա­սին Փա­շի­նյա­նը լռել, ինչ­պի­սի՞ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել Կու­տո­յա­նը 2018-ի թավ­շյա, ոչ բռ­նի իշ­խա­նու­թյան հան­ձն­ման գոր­ծըն­թա­ցում։ Ին­չու՞ է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, ներ­քա­ղա­քա­կան ակն­հայտ լար­վա­ծու­թյան ֆո­նին, 2018-ի մար­տի 31-ին սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով Սերժ Սարգ­սյա­նին տրա­մադ­րում կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նա­տու­նը։ Սրա­նից ան­մի­ջա­պես հե­տո Փա­շի­նյա­նը «լայվ» է մտ­նում ու հայ­տա­րա­րում, թե սա պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման փորձ է։ Ե­թե այդ­պես է, ին­չու՞ Սարգ­սյա­նը չի դատ­վում պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման փոր­ձի հա­մար։ Սերժ Սարգ­սյա­նին կա­րե­լի է ա­մեն ին­չում մե­ղադ­րել, բայց հաս­տատ նա հի­մար մարդ չէ։ Այդ­պի­սի ո­րո­շում միայն հի­մար մար­դը կկա­յաց­ներ, բայց նա դա ա­րել է լրիվ այլ նպա­տա­կով՝ գրգ­ռել հան­րու­թյա­նը և ոտ­քի հա­նել։ Հա­ջորդ հար­ցը՝ ինչ­պե՞ս բա­ցատ­րել, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո Սարգ­սյա­նին սպա­սար­կող օ­դա­նա­վը «Զվարթ­նո­ցի», «0» կան­գա­ռից է սպա­սար­կել նրան, իսկ այդ կան­գա­ռը նա­խա­տես­ված է երկ­րի գոր­ծող ղե­կա­վա­րի հա­մար։ Ինչ­պե՞ս կբա­ցատ­րի Սերժ Սարգ­սյա­նը, որ տա­րի­ներ շա­րու­նակ ա­մե­նաընդ­դի­մա­դի­րի հա­մա­րում ու­նե­ցող թեր­թը՝ «Հայ­կա­կան ժա­մա­նա­կը», ըստ էու­թյան, դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյուն է ստա­ցել, այ­սինքն, ա­մեն օր 3000 օ­րի­նակ թերթ է գնել իր մեր­ձա­վոր մարդ­կան­ցից մե­կը՝ «Պրես ստենդ» կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը։ ՈՒ այս մա­սին Սերժ Սարգ­սյա­նը չգի­տե՞ր։ Այս ա­մե­նը խո­սում է այն մա­սին, որ Սերժ Սարգ­սյանն ու Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ վա­ղուց ու­նե­ցել են սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ։
-Այդ կա­պի ար­դյու՞նք է իշ­խա­նա­փո­խու­թյու­նը։
-Ան­շուշտ, այն­պես, ինչ­պես Ռո­բերտ Քո­չա­րյանն իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց Սերժ Սարգ­սյա­նին, այդ­պես էլ Սարգ­սյա­նը, հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ֆոն ստեղ­ծե­լով, իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց Փա­շի­նյա­նին։
-ՈՒ­նե՞ք բա­ցատ­րու­թյուն, թե ին­չու Սերժ Սարգ­սյա­նը հենց Նի­կոլ Փա­շի­նյա­նի թեկ­նա­ծու­թյան վրա կանգ ա­ռավ։
-Վս­տահ եմ, որ Սերժ Սարգ­սյա­նը, ժո­ղովր­դի ճնշ­ման ներ­քո, ստիպ­ված է լի­նե­լու բա­ցատ­րել, թե ին­չու է Նի­կոլ Փա­շի­նյա­նին ընտ­րել։ Ես նաև հա­մոզ­ված եմ, որ այ­սօր Սարգ­սյանն էլ է փաս­տի ա­ռաջ կանգ­նել, ո­րով­հետև չի պատ­կե­րաց­րել, թե Փա­շի­նյանն այս աս­տի­ճան «սա­մա­դուր» կա­րող է լի­նել։ Սարգ­սյանն էլ է հաս­կա­նում, որ շատ սխալ խա­ղադ­րույք է ա­րել։ Փա­շի­նյա­նի հետ 6-7 տա­րի շփ­վել եմ, կա­րող եմ ա­սել, որ այ­սօր­վա և նախ­կին Նի­կո­լի միջև սա­րե­րի տար­բե­րու­թյուն կա։ Նույն ա­նակն­կա­լին է բախ­վել նաև Սերժ Սարգ­սյա­նը։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 3286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao