21.01.2014|
01:46
2014-ը Թուրքիայի համար ընտրական տարի է, մարտին ՏԻՄ ընտրություններ են, օգոստոսին առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ նախագահական ընտրություններում ժողովուրդն է ընտրելու նախագահին, ոչ թե խորհրդարանը: 2015-ին խորհրդարանական ընտրություններն են տեղի ունենալու: Բոլոր այս ընտրությունների համապատկերում է տեղավորվում «Մեծ կաշառք» գործողությունը, որի հետևանքով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարկադրված եղավ փոխել կառավարության տաս անդամների: