Parker quartet
 
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.05.2019| 00:14
    Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։ Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տրվի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.05.2019| 00:03
    Չորս բան կա, որ մանր են երկրի վրա, բայց իմաստուններից ավելի իմաստուն են. մրջյունը, որ զորություն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը, ճագարը, անզոր մի կենդանի, բայց իր բույնը շինում է քարերի մեջ, մորեխը, որ թագավոր չունի, բայց կարծես մեկի հրամանով հավաքվում է զորաժողովի, և ճանկերով պատից կառչող սարդը, որին թեև հեշտ է որսալ, բայց բնակվում է թագավորների հարկերի տակ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.05.2019| 00:03
    Մարդս Աստծու հավատացյալներին պիտի ասի այսպես. «Լավ է լռեմ, որովհետև բոլոր մարդկանցից ավելի անմիտ եմ, և իմ մեջ մարդկային իմաստություն չկա։ Աստված իմաստություն սովորեցրեց ինձ, և ես խելամուտ եղա սրբերի գիտությանը և ճանաչեցի սրբությունները. ո՞վ ելավ երկինք և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձանքի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.05.2019| 00:07
    Երկու բան եմ խնդրում քեզանից. մինչև մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։ Զուր և սուտ խոսքը հեռու՛ վանիր ինձանից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռիր արժանին, որ բավական է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.05.2019| 00:05
    Չար ծնունդն անիծում է իր հորը և իր մորը չի օրհնում։ Չար ծնունդն իր աչքին արդար է երևում, բայց նա չի լվացել իր հոգու կեղտը։ Չար ծնունդն ամբարտավան աչքեր ունի, և գոռոզ են նրա թարթիչները։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.05.2019| 00:01
    Խելամտորեն հոգատա՛ր եղիր քո հոտերի անասունների նկատմամբ, սրտացա՛վ եղիր քո երամակների համար, որովհետև մարդու ուժը, զորությունն ու իշխանությունը հավիտենական չեն, և դրանք չեն տրվում սերնդից սերունդ։ Խնամքո՛վ վարվիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, դալար խո՛տ հավաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն, և դաշտերը լա՛վ պահիր, որ գառներ ունենաս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.04.2019| 00:13
    Ինչպես մարդկանց դեմքերը նման չեն իրար, այնպես էլ նման չեն նրանց սրտերը։ Ինչպես անհագ են դժոխքն ու կորուստը, այնպես էլ անհագ են ագահ մարդու աչքերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.04.2019| 00:08
    Ով պատիվ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժեք քար է դնում պարսատիկի մեջ։ Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.04.2019| 01:20
    Երբ ծույլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առյուծ կա, հրապարակում` մարդասպաններ»։ Ինչպես դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրա, այնպես էլ ծույլն է թավալվում իր մահճում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.04.2019| 00:03
    Բացահայտ հանդիմանությունը լավ է սքողված բարեկամությունից։ Լավ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբույրը։