Yerevan Perspectives International Music Festival
 

ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թ­յան ո­րոշ աշ­խա­տա­կից­նե­րի աշ­խա­տա­վար­ձը կր­ճատ­վել է 5 տո­կո­սով

ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թ­յան ո­րոշ աշ­խա­տա­կից­նե­րի աշ­խա­տա­վար­ձը կր­ճատ­վել է 5 տո­կո­սով
10.09.2019 | 01:06
Հայ­րե­նի կա­ռա­վա­րու­թյան սու­պեր­նա­խա­րա­րու­թյուն­նե­րից մե­կում՝ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի ու սպոր­տի, դեռ փոր­ձում են հաս­կա­նալ՝ ով ում բա­րե­կամն է: Կր­ճա­տում­նե­րի կամ, իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ռով ա­սած, օպ­տի­մա­լաց­ման երկ­րորդ փուլն է մեկ­նար­կել, ո­րոշ մար­դիկ հրա­ժեշտ են տվել աշ­խա­տան­քին, ո­մանք էլ ստիպ­ված հա­մա­կերպ­վել են այլ վար­չու­թյուն կամ բա­ժին տե­ղա­փոխ­վե­լու ի­րո­ղու­թյան հետ: «Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան հիմ­նա­կա­նում օ­ժան­դակ բա­ժին­նե­րի կամ վար­չու­թյուն­նե­րի պե­տե­րին ու նրանց տե­ղա­կալ­նե­րին ա­ռա­ջար­կել են տե­ղա­փոխ­վել այլ վար­չու­թյուն կամ բա­ժին: Հե­տաքր­քիր է, որ պե­տե­րին ա­ռա­ջարկ­վել է շատ ա­վե­լի ցածր պաշ­տոն, քան նրանց տե­ղա­կալ­նե­րին: Վար­չու­թյան պե­տե­րից ե­րե­քը, օ­րի­նակ, հրա­ժար­վել են մնալ սու­պեր­նա­խա­րա­րու­թյու­նում սկս­նա­կի կար­գա­վի­ճա­կով, իսկ այն մար­դիկ, ո­րոնք հա­մա­ձայ­նել են ու տե­ղա­փոխ­վել այլ վար­չու­թյուն ու բա­ժին, աշ­խա­տա­վար­ձի հետ կապ­ված խն­դիր ու­նեն. նրանց աշ­խա­տա­վար­ձը կր­ճատ­վել է 5 տո­կո­սով, ինչն օ­րեն­քի խախ­տում է: Տա­րի­ներ ի վեր մար­դիկ վե­րա­պատ­րաստ­վել, տար­բեր դա­սըն­թաց­նե­րի են մաս­նակ­ցել, որ չն­չին տո­կո­սով ա­վե­լա­նա աշ­խա­տա­վար­ձը, այժմ պարզ­վում է, որ զրկ­վել են վաս­տա­կա­ծից»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը:
Մեր զրու­ցա­կի­ցը տե­ղե­կաց­րեց նաև, որ մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րա­րու­թյան բո­վան­դա­կա­յին վար­չու­թյուն­ներն ու գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը սպա­սում են օպ­տի­մա­լաց­ման երկ­րորդ փու­լին. «Խո­սակ­ցու­թյուն­ներ կան, թե գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը կա­րող են կո­մի­տե­նե­րի վե­րած­վել, ին­չը բա­վա­կան եր­կար գոր­ծըն­թաց է, կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է օ­րի­նագ­ծով հան­դես գա: Մտա­հո­գիչն այն է, որ չգի­տենք` կո­մի­տե դառ­նա­լուց հե­տո կմ­նա՞նք մեր աշ­խա­տա­տե­ղում, թե՞ ոչ: Օ­րեն­քի հա­մա­ձայն՝ կո­մի­տե­նե­րը կա­րող են ձևա­վոր­վել բո­լո­րո­վին նոր հեն­քի վրա, նոր մարդ­կան­ցով»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն
Դիտվել է՝ 587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao