ReAnimania 2019
 

Ցու­ցա­փե՞ղկ, թե՞ պա­րու­նա­կու­թ­յուն

Ցու­ցա­փե՞ղկ, թե՞ պա­րու­նա­կու­թ­յուն
11.10.2019 | 00:50
Թի­թիզ ժո­ղո­վուրդ ենք՝ ինչ ու­զում եք ա­սեք: ՈՒ՝ ցու­ցա­մոլ: Մի­լիոն­ներ ենք տա­լիս Աժ աս­տի­ճան­նե­րին գոր­գեր լվա­նա­լու հա­մար ու ա­նու­նը դնում… գոր­գե­րի գո­վազդ: ՈՒ քա­նի՞ գորգ ա­վե­լի վա­ճառ­վեց վար­դա­վա­ռի ան­հե­թե­թու­թյու­նից հե­տո: Թե՞ ի­միջ­մեյ­քեր­ներն ու սցե­նա­րիստ­նե­րը շա­հե­ցին՝ 100000-նե­րը գր­պան­նե­րը դնե­լով: ՈՒ՞մ գր­պա­նից: Ձեր: Գա­ղա­փա­րի հե­ղի­նա­կը իր գր­պա­նից չէր վճա­րում իր երևա­կա­յու­թյան ճախ­րան­քի դի­մաց: Մի­լիոն­ներ ենք դնում… հա­մերգ­նե­րի հա­մար, որ մի քա­նիսն ար­ձա­նագ­րեն՝ 40 տա­րում եր­բեք այս­պի­սի բա­ցում չի ու­նե­ցել այս հա­մա­ժո­ղո­վը: Է, հե­տո՞: 450 մի­լիոն դրա­մով հա­մա­կարգ­չա­յին հան­պատ­րաս­տից ե­րաժշ­տու­թյան տակ մի քա­նի ժամ տժ­ժա­ցին ու կի­սախ­լա­ցան մի քա­նի հա­զար մարդ, ար­դյուն­քը ո՞րն է: «Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի հա­մաշ­խար­հա­յին հա­մա­ժո­ղով-2019» կազ­մա­կերպ­ման հա­մար բյու­ջեից հատ­կաց­վել է 1 մլրդ 568 մլն 487 հա­զար դրամ, 112092000-ը կազ­մա­կեր­պա­կան ծախ­սերն են: Հա­մա­ժո­ղո­վի և հա­մեր­գի հա­մար հատ­կաց­վել է 2018487000 դրամ։
Հա­յաս­տան ե­կան Քիմ Քար­դա­շյա­նը, Ա­լեք­սիս Օ­հա­նյա­նը, Սերժ Թան­կյա­նը: Ե­կան ու գնա­ցին, ի՞նչ մնաց: Հաս­կա­ցանք՝ հին պար­տա­վո­րու­թյուն էր՝ 2014-ից, պի­տի կա­տա­րեինք, Ֆրան­կո­ֆո­նիա­յի պես: Հա­յաս­տա­նում էին պաշ­տո­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն­ներ և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ՝ Բուլ­ղա­րիա, Աֆ­ղանս­տան, Ի­րան, Մոլ­դո­վա, Բրա­զի­լիա, Բանգ­լա­դեշ, Ե­թով­պիա, Էս­տո­նիա, Մա­լայ­զիա, ՍԾՏՀ… 70 երկ­րից 6000 հյուր: Հաս­կա­ցանք, որ հե­տամ­նաց չենք ու հույ­սը չենք դնում ան­ցյալ դա­րի լեռ­նա­մե­տա­լուր­գիա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի վրա, մենք ա­ռա­ջա­դեմ ենք ու 21-րդ դա­րի տեխ­նո­լո­գիա­նե­րը մեզ հա­մար տն­տե­սու­թյան Աստ­վա­ծա­շունչ են, WCIT-ը գո­նե Ա­վե­տա­րա­նի չափ տե­ղե­կու­թյուն տվե՞ց: Հաս­կա­ցանք, որ բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րը կարևոր դեր են խա­ղում մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, առ­նչ­վում են անվ­տան­գու­թյա­նը, դի­վա­նա­գի­տու­թյա­նը, շփում­նե­րին, որ ամ­բողջ աշ­խար­հում ՏՏ-ն ա­մե­նա­դի­նա­միկ զար­գա­ցող ուղ­ղու­թյուն­նե­րից է, մենք պատ­րա՞ստ ենք զար­գաց­նել տեխ­նո­լո­գիա­կան ո­լոր­տը մեր ռե­սուրս­նե­րով, թե՞ ա­պա­հո­վում ենք ցու­ցա­փեղ­կը՝ ա­ռանց ներ­սի պա­րու­նա­կու­թյան մա­սին մտա­ծե­լու: Մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան դաշ­տը ստեղ­ծում են խո­սե­լո՞վ, թե՞ ար­դյունք տա­լով։ Լավ, տար­բեր եր­կր­նե­րի, կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի, ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ բազ­մա­կողմ գոր­ծակ­ցու­թյան պլատ­ֆորմ ստեղ­ծե­ցինք, այդ պլատ­ֆոր­մի վրա ի՞նչ ենք ա­նե­լու: ՈՒ­նե՞նք տա­րա­ծաշր­ջա­նի Սի­լի­կո­նյան հո­վիտ դառ­նա­լու կադ­րեր, ֆի­նանս­ներ ու սպառ­ման դաշտ: Հե­տայ­սու ու­նե­նա­լու՞ ենք հայ­կա­կան Intel, Apple, Microsoft։ Գո­նե 10 տա­րի հե­տո:
Քիմ Քար­դա­շյա­նը, որ ի տար­բե­րու­թյուն ՀՀ վար­չա­պե­տի, ԱՄՆ նա­խա­գա­հին ցան­կա­ցած պա­հի կա­րող է հան­դի­պել, խոս­տա­ցավ հայ­կա­կան ծա­ղիկ­նե­րի բույ­րով օ­ծա­նե­լիք ար­տադ­րել, մեկ էլ՝ իր հե­ղի­նա­կա­յին ներք­նազ­գես­տի բրեն­դի ար­տադ­րու­թյուն հիմ­նել Հա­յաս­տա­նում: Սքան­չե­լի է, ե­թե ա­նի, վեր­ջա­պես կհաս­կա­նանք՝ ո՞րն է բարձր տեխ­նո­լո­գիան մեր պա­րա­գա­յում: Google-ից, Facebook-ից, YouTube-ից, Instagram-ից որևէ մե­կը կա՞ր: Թե՞ նրանք գնում են միայն մեծ շու­կա­ներ, Հա­յաս­տա­նը փոքր սպա­ռում ու­նե­ցող եր­կիր է, ուս­տի ան­հե­տաքր­քիր: Եվ՝ ֆեյք եր­կիր է, երբ օգ­տա­տե­րե­րը փոր­ձում են զար­տու­ղի ճա­նա­պար­հով գու­մար աշ­խա­տել: Հայ օգ­տա­տե­րե­րը պետք է ա­ռա­ջի­կա­յում ևս հույս­նե­րը կտ­րեն հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով օ­րի­նա­կան գու­մար­ներ աշ­խա­տե­լու հե­ռան­կա­րից: Վար­չա­պե­տը շա­հագր­գռ­ված է, որ «Յան­դեքս»-ը հա­ջող գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լի մեր երկ­րում և նոր ներդ­րում­ներ ա­նի ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան ո­լոր­տում: «Յան­դեքս» ըն­կե­րու­թյուն­նե­րի խմ­բի հա­մա­հիմ­նա­դիր, գլ­խա­վոր տնօ­րե­նը ար­դյու­նա­վետ է գնա­հա­տում Հա­յաս­տա­նում տաք­սի ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տում ներդ­րում­նե­րը և հե­տաքր­քր­ված է նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­մամբ ա­ռանց վա­րոր­դի տաք­սի ծա­ռա­յու­թյան ներդ­րու­մով: Ո՞նց է: Հրա­շա­լի: Պատ­վի­րեք ա­ռանց վա­րոր­դի «Յան­դեքս» տաք­սի: Շու­տով: Քավ լի­ցի, բնավ չեմ ու­զում թե­րար­ժե­քու­թյան բար­դույթ զար­գաց­նել՝ «Փոքր ենք, խեղճ ենք, փող չու­նենք» թե­մա­յով: Հարց է՝ ինչ­պե՞ս կա­ռու­ցել զար­գա­ցած է­կո­հա­մա­կարգ, ինչ­պե՞ս ստեղ­ծել սե­փա­կան տեխ­նո­լո­գիա­կան ռե­սուրս, ինչ­պե՞ս ա­պա­հո­վել ո­րա­կյալ տեխ­նո­լո­գիա­կան կր­թու­թյուն, ինչ­պե՞ս ստեղ­ծել ներդ­րում­ներ ա­պա­հո­վող հա­ջող­ված մի­ջազ­գա­յին բիզ­նես­ներ կամ ստար­տափ­ներ, երբ ու­նես բա­զում մար­տահ­րա­վեր­ներ` սահ­մա­նա­փակ բնակ­չու­թյուն ու կա­պի­տալ և ու­ղեղ­նե­րի ար­տա­հոսք:
WCIT-ի գլ­խա­վոր նպա­տա­կը աշ­խար­հի ու­շադ­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի վրա կենտ­րո­նաց­նե­լը և ներդ­րում­ներ ներգ­րա­վելն էր, բայց բա­վա­րար մր­ցու­նա՞կ ենք: Թե՞ է­լի հույս ենք դնե­լու սփյուռ­քի վրա՝ 10-մի­լիո­նա­նոց: Աշ­խար­հահռ­չակ հա­յեր՝ «Red­dit» կայ­քի և «Initialized Capital» վեն­չու­րա­յին ըն­կե­րու­թյան հա­մա­հիմ­նա­դիր Ա­լեք­սիս Օ­հա­նյա­նը, «System of a Down»-ի մե­նա­կա­տար Սերժ Թան­կյա­նը, «Խոս­տում» ֆիլ­մի պրո­դյու­սեր Է­րիկ Գրի­գո­րյա­նը, «Synopsys»-ի հայ­կա­կան մաս­նա­ճյու­ղի նա­խա­գահ Եր­վանդ Զո­րյա­նը մշա­կել են առ­ցանց պլատ­ֆոր­մի գա­ղա­փար՝ «High connect». «Կս­տեղ­ծենք հա­մա­հայ­կա­կան առ­ցանց պլատ­ֆորմ` «Հայ­քո­նեքթ»-ը, ո­րը թույլ կտա ամ­բողջ աշ­խար­հում տար­բեր հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի տեր հա­յե­րին կա­պել»,- ա­սաց Սերժ Թան­կյա­նը ա­սու­լի­սում: «Տա­րի­նե­րի ըն­թաց­քում մտա­ծել ենք՝ ինչ­պես ա­նել, որ Հա­յաս­տա­նը գրա­վիչ լի­նի ոչ միայն հա­յե­րի, այլև մյուս­նե­րի հա­մար: Մենք մտա­ծում էինք՝ ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հի հա­յե­րին կա­պել: Եվ շատ մտա­ծե­լուց, խո­սե­լուց հե­տո ե­կանք եզ­րա­կա­ցու­թյան, որ կօգ­տա­գոր­ծենք մեր հա­մա­տեղ հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը՝ ստեղ­ծե­լու փոքր հան­րու­թյուն­ներ»,- ա­սաց Թան­կյա­նը: Օ­րի­նակ, ե­թե փոքր հան­րու­թյուն ստեղծ­վի Սյու­նի­քի Ա­ջա­բաջ գյու­ղի հետ, պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ինչ կարևոր գործ կլի­նի: Ա­լեք­սիս Օ­հա­նյա­նը խոս­տա­ցավ. «Մենք մեր կա­րիե­րա­նե­րից պետք է քա­ղենք մեր դա­սե­րը և օգ­տա­գոր­ծենք այս պլատ­ֆոր­մի հա­մար, որ հա­յերն ամ­բողջ աշ­խար­հում, սփյուռ­քում կա­րո­ղա­նան օգտ­վել այդ կա­պից ու բար­գա­վա­ճեն»: Կան ցան­ցեր, որ­տեղ հա­յե­րը կա­րող են կապ­վել մի­մյանց հետ, բայց պետք է հա­տուկ տա­րածք, որ­տեղ կլի­նեն մար­դիկ, որ գի­տեն, թե ինչ են փնտ­րում, ինչ ա­սե­լիք ու­նեն: Նա­խա­ձեռ­նու­թյու­նը բո­լո­րի հա­մար է, հեշ­տաց­վում է հա­ղոր­դակ­ցու­թյու­նը, շա­հույթ չի հե­տապն­դում: ՈՒ՝ ի՞նչ: Ո­չինչ, բո­լորդ դե­պի Մա­լայ­զիա՝ WCIT-ի 24-րդ հա­մա­ժո­ղով: Մինչ­դեռ ակն­հայտ է, որ WCIT-2019 23-րդ հա­մա­ժո­ղո­վը ու­ներ կոնկ­րետ թի­րախ­ներ, լու­ծեց ինչ-որ հար­ցեր, բայց գոր­ծեց տե­ղե­կատ­վա­կան վա­կուու­մում, երբ ա­վե­լի կարևոր­վում էին ան­ձե­րը՝ ցու­ցա­փեղ­կը, քան նրանց խոս­քի բո­վան­դա­կու­թյու­նը, նպա­տա­կը, ո­րով­հետև հան­գե­լու էինք հար­ցին՝ իսկ ի՞նչ ար­դյունք կու­նե­նանք:
Ա­վե­լի ճիշտ՝ թերևս այն պատ­ճա­ռով, որ Հա­յաս­տա­նը պատ­րաստ չէ ներգ­րավ­վե­լու բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րա­ռա­կան հատ­վա­ծում, ո­րով­հետև ցու­ցա­փեղ­կում մենք ու­նենք ա­մեն ինչ, իսկ ցու­ցա­փեղ­կից ներս միայն չլուծ­ված հար­ցեր: Օ­դում կախ­ված են մնում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, Ա­մուլ­սա­րի հար­ցը, Սա­նի­տե­քի հար­ցը, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հար­ցը ու տաս­նյակ հան­րա­հայտ ու ան­հայտ դա­տա­վա­րու­թյուն­նե­րը, որ ջլա­տում ու մաս­նա­տում են հա­մա­հայ­կա­կան այն նե­րու­ժը, որ իբր հա­վաք­վում է մեկ հար­թա­կի վրա WCIT-2019-ի կամ այլ մի­ջոց­նե­րով: Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման հա­մար Հա­յաս­տա­նին պա­կա­սում են ոչ միայն ներդ­րում­նե­րը, այլև մթ­նո­լոր­տը: Ճիշտ այն մթ­նո­լոր­տը, որ ա­ղա­վաղ­վում է խմ­բագ­րու­թյան դռ­նե­րին նետ­վող ձվե­րով, քա­ղա­քա­պե­տին տե­ղին-ան­տե­ղի հրա­պա­րա­կա­յին պամ­պերս­ներ նվի­րե­լով, այս ու այն երկ­րի դրա­մաշ­նոր­հի հաշ­վին ներ­քա­ղա­քա­կան կյան­քը աղ­տո­տե­լով, պե­տու­թյան հիմ­քե­րի վրա վար­չա­պե­տի մա­կար­դա­կով ան­հս­տակ սպառ­նա­լիք­նե­րով, դա­վա­դիր­նե­րի ու դա­վադ­րու­թյուն­նե­րի ո­րո­նում­նե­րով… Եր­կիրն ո՞վ պի­տի կա­ռու­ցի ու պաշտ­պա­նի:
Վեր­ջա­պես կա՞ ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում՝ ո՞րն է պե­տա­կան գե­րա­կա շա­հը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­կա­նի՞­շը, թե՞ տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը: Ին­չի՞ հա­մար է վար­կա­նի­շը: Ինք­նան­պա­տա՞կ է, թե՞ որ­քան բարձր, այն­քան լավ՝ քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը ար­դյու­նա­վետ լու­ծե­լու հա­մար: Քա­նի դեռ իշ­խում է մտայ­նու­թյու­նը, որ նոն-ստոպ ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով վար­չա­պե­տի վար­կա­նի­շը բարձ­րա­նում է, ինչ­քան շատ ձեր­բա­կա­լու­թյուն­ներ լի­նեն ՀՀԿ-ից և «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մից», ռեյ­տին­գը կանց­նի 100 տո­կո­սը՝ դա է պա­հան­ջում հա­սա­րա­կու­թյու­նը, «Սա ին­չու՞ նս­տած չի, նա ին­չու՞ է ա­զա­տու­թյան մեջ» սկզ­բուն­քով, ո­չինչ չի փոխ­վե­լու: Ե­թե հա­սա­րա­կա­կան նման պա­հանջ կա, լյում­պեն հատ­վա­ծի պա­հանջն է, որ սպա­սում է «հաս­տա­վիզ օ­լի­գարխ­նե­րից» փո­ղը խլեն, տան ի­րեն, որ պատ­րաստ չէ ոչ աշ­խա­տել, ոչ պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել, փո­խա­րե­նը հա­ճույ­քով նետ­վում է փո­ղոց: Նրանք ի վի­ճա­կի չեն մտա­ծել, նրանց ա­պա­հո­ված վար­կա­նի­շը կա, թե չկա՝ ար­դյուն­քը 0 է: Լավ, ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյուն հնա­րե­ցինք, ո­մանց ու­նեզր­կե­ցինք, ո՞վ է լց­նե­լու տն­տե­սու­թյան վա­կուու­մը, բյու­ջեի մուտ­քե­րը լյում­պե՞նն է ա­պա­հո­վե­լու: Տն­տե­սու­թյու­նը մե­խա­նիզմ է, որ ա­ռանց հում­քի չի աշ­խա­տում: Իսկ հում­քը փողն է: Զար­գաց­մա՞­նը պի­տի նպա­տա­կաուղ­ղել հա­սա­րա­կա­կան է­ներ­գիան, թե՞ ան­ցյա­լը հեր­քե­լուն: Քա­նի՞ ան­գամ պետք է մեր­ժենք, մեր­ժե­լուց հե­տո ա­նե­լիք չու­նե՞նք: Մա­կե­րե­սին սա­հե­լը որ­քա՞ն է ձգ­վե­լու: Դա չէ՞ պատ­ճա­ռը, որ ա­վե­լի շուտ ու ա­վե­լի շատ կա­րող են հա­մախ­մբ­վել նրանք, որ հե­ղա­փո­խու­թյու­նից դժ­գոհ են, քան նրանք, որ եր­ջա­նիկ են: Օ­բյեկ­տի­վո­րեն, ոչ թե ինչ-որ մե­կի խա­ղը խա­ղա­լու հա­մար: Մարդ­կանց կոնկ­րետ ար­դյունք է պետք, ոչ թե պատ­ճա­ռա­բա­նու­թյուն, թե ին­չու ար­դյուն­քը չկա կամ ու­շա­նում է: Մարդ­կանց վս­տա­հու­թյուն է պետք ի­րենց այ­սօր­վա ու ա­ռա­վել ևս վաղ­վա հա­մար: Կա՞ այդ վս­տա­հու­թյու­նը:
Միայն ա­նուղ­ղե­լի լա­վա­տես­նե­րի դեպ­քում, որ երբ հո­ռե­տեսն ա­սում է՝ ա­վե­լի վատ չի կա­րող լի­նել, լա­վա­տե­սը ժպ­տում է՝ ի­հար­կե կա­րող է: Հա­վե­լեք, որ այս ի­րա­վի­ճա­կում ան­վերջ շր­ջա­նառ­վում են խո­սակ­ցու­թյուն­ներ՝ սրան են գոր­ծից հա­նե­լու, նրան են գոր­ծից հա­նե­լու, ու բո­լոր դեպ­քե­րում պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը մեկն է՝ վար­չա­պե­տը դժ­գոհ է: Վար­չա­պե­տի մամ­լո ծա­ռա­յու­թյու­նը ոչ հեր­քում է, ոչ հաս­տա­տում, գո­նե մեկ դեպ­քում չի ներ­կա­յաց­նում՝ վար­չա­պե­տը ին­չի՞ց է դժ­գոհ, ին­չի՞ց է գոհ, ու՝ ընդ­հան­րա­պես ի­րե­նից ցածր նշա­նա­կո­վի ու ընտ­րո­վի պաշ­տո­նյա­նե­րի աշ­խա­տան­քը լավ ու վատ գնա­հա­տե­լու չա­փա­նի­շը ո՞րն է: Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի հս­տակ ու ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյան հա­մար ոչ միայն պետք է, որ օ­րենք­նե­րը տա­րին մեկ չփոխ­վեն, այլև ծա­ռա­յող­նե­րի ա­ռաջ խն­դիր­նե­րը դր­վեն ո­րո­շա­կի ու ո­րո­շա­կի լի­նի աշ­խա­տան­քի գնա­հատ­ման սանդ­ղա­կը: Մեր պա­րա­գա­յում հս­տակ է ու ո­րո­շա­կի՝ որ­քան էլ տվյալ պաշ­տո­նյան ձա­խո­ղում է աշ­խա­տան­քը, չու­նի կազ­մա­կեր­պա­կան ու մարդ­կա­յին անհ­րա­ժեշտ ո­րակ­ներ, կարևո­րը վար­չա­պե­տի վե­րա­բեր­մունքն է: ՈՒ՝ վերջ: Նե­րե­ցեք՝ դա չէ վեր­ջը, վեր­ջը գա­լիս է, երբ այլ պաշ­տո­նյա­ներ վար­չա­պե­տին հա­մո­զում են, որ այդ­պես չէ: Սա է կադ­րա­յին քաո­սի ու աշ­խա­տա­կար­գի կազ­մա­կերպ­ման կազ­մա­լուծ­ման պատ­ճա­ռը, ոչ թե «նո­րե­րի» ան­փոր­ձու­թյու­նը: Նրանք ոչ այն­քան ան­փորձ են, որ­քան ի­րենց հա­մա­րում են նոր ժա­մա­նակ­նե­րի հե­րոս­ներ, որ պի­տի մաք­րեն ան­ցյա­լի ավ­գյան ա­խոռ­նե­րը, իսկ այդ դեպ­քե­րի հա­մար չկան կա­նոն­ներ ու կար­գեր, կա ի­րենց պայ­ծա­ռա­փայլ տե­սա­կե­տը: Վեր­ջա­պես՝ 21-րդ դարն է, ի՞նչ ծրա­գիր ու թուղթ, որ­տեղ ծրա­գիր է գր­վում, կա ֆեյս­բուք ու կա SMS, գրի՝ ու­ղար­կի, թե­կուզ ար­տա­սահ­ման­ցի հյու­րին, անգ­րա­գետ չէ, թող խե­լա­խո­սում (այ­ֆոն) ու­նե­նա իր ծրա­գի­րը: Ի՞նչ հե­տամ­նա­ցու­թյուն է ա­րա­րո­ղա­կար­գը, կա հե­ղա­փո­խա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյուն, մեկ էլ՝ խնա­յո­ղու­թյուն՝ թղ­թի փող+տպագ­րա­կան ծախ­սեր: Կխ­նա­յենք, որ ե­կող տա­րի լվա­նանք ոչ թե գոր­գեր, այլ տա­կառ­ներ: Դա­նա­յան տա­կառ­նե­րը, որ­տեղ լց­վում է հա­սա­րա­կու­թյան կեն­սա­կան է­ներ­գիան՝ չգտ­նե­լով ել­քեր ան­վերջ ու ա­նո­րոշ դե­գե­րում­նե­րից՝ փայ­լուն ցու­ցա­փեղ­կե­րի ու քա­ղա­քա­կան դա­տարկ դա­րակ­նե­րի մեր ի­րա­կա­նու­թյան մեջ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ .Գ. Ես ոչ հո­ռե­տես եմ, ոչ լա­վա­տես, գե­րա­դա­սում եմ ի­մաստն ու բո­վան­դա­կու­թյու­նը և որևէ գործ ար­դյուն­քի տե­սա­կե­տից գնա­հա­տե­լու չա­փա­նի­շը: ՈՒ­զում եմ չա­փա­նիշ լի­նի, ոչ թե կա­մա­յա­կան գնա­հա­տա­կան: ՈՒ­զում եմ չա­փա­նի­շի չա­փա­նիշ սահ­ման­վի, ոչ թե գոր­ծի պա­հի նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը: Պե­տու­թյու­նը Ռու­բի­կի խո­րա­նար­դը չէ, որ այն­քան պտ­տես՝ մինչև հա­վաք­վի: Ա­վե­լի շուտ Ռու­բի­կոն է, որ ի­րա­վունք չու­նես անց­նել, ե­թե չես ա­սե­լու. «Ե­կա, տե­սա, հաղ­թե­ցի»: Ինչ հա­սու է Կե­սա­րին, վա­յել չէ ցլին: Նույ­նիսկ Կե­սա­րի ա­կան­ջին միշտ կար մե­կը, որ շշն­ջում էր. «Հի­շիր, որ դու մահ­կա­նա­ցու ես», իսկ ցլե­րին սո­վո­րա­բար զո­հա­բե­րում էին:
Դիտվել է՝ 712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao