Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՆԵՐՈՂ ՈՒ ՈՂՈՐՄԱԾ ԼԻՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՆԵՐՈՒՄ ԵՎ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵՆՔ

ՆԵՐՈՂ ՈՒ ՈՂՈՐՄԱԾ ԼԻՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՆԵՐՈՒՄ ԵՎ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵՆՔ
06.09.2011 | 00:00

Կաթողիկոսի և եկեղեցու դեմ դեմոկրատիայի անվան տակ դիվային ուժերի աշխուժացման մասին հոդվածս («Իրատես de facto», թիվ 53), մի քանի լուրջ արձագանք ունեցավ, համաձայնվեցին, թե` ճշմարիտ որ յուրահատուկ, դժվարին օրերի մեջ ենք ապրում, երբ առավել խորհրդածել և առավել իմաստուն լինել է պետք, քան զգայական ցայտնոտի մեջ ընկնելով` այդպես հանկարծ հարել դրսից սարքած խարդավանքներին: Մեր առաքելական եկեղեցու հետևորդ անդամներից մի բարեկամի խիստ տարօրինակ արձագանք էլ եղավ` այս խոսքերով. «Ամբողջ հոդվածն ընդունում եմ, բացի մեկ արտահայտությունից», իբր գրել եմ, թե Սահակ Պարթևի տեսիլքի նահատակվող կաթողիկոսը հաստատապես Գարեգին Երկրորդն է: Գուցեև է՛. ի՞նչ իմանամ: Եվ այդտեղից էլ զանգահարողը փոթորկեց` իր իմացության չափ և իր կշռումների համեմատ, քանի որ ինքն իրեն վեհ բարձունքներից էր տեսնում, ըստ Սաղմոսողի. «Հանուն Քրիստոսի` տնանկիս ու Աստծո աղքատ մշակիս» համեմատ: «Իսկ կաթողիկոսը Հակաքրիստոսն է»- վերջում հավելեց նա, որպեսզի իր խայթոցը կատարյալ լինի: Չեմ կարծում, թե նման արտահայտությունը գլուխ կորցնելու կամ ցայտնոտի հետևանք չէր, քանի որ առանց համբերատարության, մանավանդ քրիստոնեության մեջ, որ ներքին խաղաղություն է պարգևում, եթե այլոց դատելուց առաջ նախ մեր մեղքերին ենք նայում, որովհետև առանց Աստծո անդորրության անհնար է որևէ հարց խելամիտ քննարկել կամ խելամիտ եզրահանգման գալ: Սակայն բանավիճողի ծայրահեղ խոսքը, գիտեի, որ այլ պատճառներ ուներ, այդ բանի համար առիթ դարձրեցի, որ Նեռի ժամանակների մասին կրկին, իմ համեստ ուժերով, անդրադառնամ, որ օգուտ կլիներ ընթերցողին: Քանի որ ինձ հետ վիճաբանողի դիրքորոշումը վերաբերում էր Նեռի համակարգի սկզբին, այն որ` 666 նշանակիր, Նեռի համակարգի գործառույթներից մեկը` սոցքարտը, ընդունվեց մեր առաքելական եկեղեցու հոգևոր դասի կողմից, բնականաբար, կաթողիկոսի ղեկավարությամբ, երբ Հայտնության Գիրքը այդ թվային խորհրդով աշխարհ եկողին անվանում է սատանայի գոռոզացումը քրիստոնեության դեմ և սուրբ Հայրերն իրենց մարգարեական տեսիլքներում նույնն են ակնարկում: Բանն այն է, որ, ես այսպես եմ մտածում, որ` մեր եկեղեցին, ըստ Վարդանանց ուխտի, ասես այդ նշանի արտաքին, ձևական ուրացումն ընդունեց, որպեսզի ժամանակ շահի ավելի ամրակայելու, և ամրակայելով կարողանալու դիմագրավել եկող փոթորկոտ եղելություններին, այդպես պատրաստ դառնալով նաև նահատակությունների: Այս ելնում եմ նաև սուրբ Սահակի տեսիլքի խոսքից, թե. Եկեղեցու զավակները սքանչելի հաղթանակներ են տանելու Նեռի և նրա համակարգի դեմ, և լինելու են նաև նահատակվողներ: Այսինքն, եկեղեցին համակարգը պարտադրանքներից դրդվելով ընդունեց, և ո՛չ թե սիրահոժար, որ պարտավոր ենք հաշվի առնել: Բնականաբար, կատարյալ կաթողիկոսը չարի այդ նշանը չէր ընդունի, գուցե այդ նկատի ուներ բանավիճողը փոթորկելով: Բայց կաթողիկոսի հետ նա ևս, ի վերջո, արտաքնապես սոցքարտն ընդունեց, թեկուզև հավատացյալների համար փոխված տարբերակով, որը, ի վերջո, նույն համակարգի մաս է կազմում, որքան էլ առանց թիվ ու նշանի, այսինքն, ստացվում էր` թե Աստծունը և թե մամոնայինը միաժամանակ, որովհետև այդ քարտով կշարունակեր «առք ու վաճառքը», որ քարտը չընդունողի համար անկարելի պիտի լիներ, իսկ իր համար այդ «իմաստությամբ» գտնում է ունեցվածք պահելու հենարան: Մի բան, որ կատարյալ դավանաբանություն չես անվանի, քանի որ կապը լրիվ չի կտրում չարի համակարգից, այլ գտնում է իր քսակը պահել-պահպանելու եղանակ, չեմ կարծում թե` աստվածահաճո: Քանի որ, կամա-ակամա, իր մյուս տիրոջ` մամոնայի մատից էլ է օգտվում, թեկուզ ավելի պակաս, քան համակարգի մեջ ավելի խրվածները: Եթե ոչ, եթե չընդուներ, ապա, ըստ գրվածքի. «Ո՛չ գնել պիտի կարողանար, ո՛չ վաճառել»: ՈՒստի և, արդյո՞ք կեղծավորություն չէ, երբ թեկուզ պակասով, գրեթե նույն բանն ենք անում: Ինչպես Խոսքն է ասում. «Մի՛ դատիր, որ չդատվես»: Դատում ես, Աստված էլ պիտի քեզ դատի, բնականաբար, քո իսկ պակաս թվացող շեղման չափ: Եթե այլոցից կատարյալն ենք պահանջում, նախ բարի լինենք` ինքներս լինել կատարյալ, այն հարցերում, որ դատում ենք դիմացինին: Այսինքն, եթե` հանգամանքներից դրդվելով արտաքնապես միայն եկեղեցին համակարգը ընդունեց, մինչև համակարգի առավել սուր վիճակների սկսումը, նույնպես և հարցն ինձ հետ վիճարկողը նույնն ընդունեց` մի փոքր ավելի մեղմ տարբերակով: Իսկ եթե խոսքը սուրբ Սահակ Պարթևի տեսիլքի կաթողիկոսին է վերաբերում, որով գայթակղվում են, ապա, ըստ տեսիլքի` այդ կաթողիկոսը կիսատ կաթողիկոս է լինելու, որովհետև ասում է. «Նրա անվան կեսն էր միայն հավիտենության մեջ գրված»: Բայց այդ կե՛սն էլ է Աստծունը և ո՛չ թե օտարինը: Եվ Աստված է ամեն մեկի հոգուն Տեր և ո՛չ թե մարդը: Կեսով գուցե աշխարհի՞կ կյանքով է ապրում, կամ նվիրվածությո՞ւնն է կիսատ, կամ հոգևոր, ժրաջան գործունեությո՞ւնն է կիսատ: Աստվա՛ծ գիտի: Բայց մնայուն կեսը գործոն է և պտուղ բերող: Սրանք բարդ խնդիրներ են, և թող կատարյալները այդ խնդիրները քննեն, իսկ հոդվածում իմ համոզումը Աստվածաշնչյանն էր. «Նախ ամենքիս ապաշխարությունը, որ տկարացնում է չարին` իր բոլոր համակարգերով» և, որ այսօր եկեղեցու անունով կաթողիկոսին են խփում, կաթողիկոսին խփելով` եկեղեցուն:
Քիչ տեղեկացվածների համար ասենք, որ Հայտնության գրքում խոսվում է Համաշխարհային մի իշխանության մասին, որ անվանվում է գազան, որ գազանային վերաբերմունք ունի ամենայն բարու և քրիստոնեության աստվածայինի նկատմամբ: Ըստ էության, գազանի առաջին ու հիմնական պատերազմը եկեղեցու դեմ է և ողջ մարդկության բարի և առաքինի ձեռքբերումների, առողջ մշակության, առողջ մարդկության ձևավորման: Այս նեռային գործընթացները, ըստ դիտումների, դեռ սկզբնական փուլերի մեջ են, և բնականաբար, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում են չար ցանցերը բավական խորությամբ արդեն տարածել: Հեռահար նպատակը ստրկացումն է աշխարհի ժողովուրդների: Առանց այդ համակարգի անհնարին է դառնում գնում և վաճառք, և այլն: Ապա նույն համակարգը աշխարհի բոլոր մարդկանց նպատակ ունի կնքել իր նույն` 666 թվով, մի բան, որ կա սոցքարտերի մեջ և յուրաքանչյուր ապրանքի վրա՝ շտրիխ կոդերով: Եվ որ՝ փուլ առ փուլ, տարիների ընթացքում, սովորույթ դարձնելու ուժով՝ սոցքարտը պիտի վերածվի բրնձի հատիկի չափ չիպի, և պիտի սրսկվի մարդու աջ ձեռքին կամ շտրիխ կոդերով դաջվի ճակատին, ինչպես գրված է Հայտնության գրքում, և որոշ երկրներում արդեն սկսել են անել: Եվ, ըստ իրենց ծրագրերի, իրականացնում են հետևյալ եղանակներով. տվյալ երկրում առաջացնում են խոր, քաղաքական ցայտնոտներ, ապա մարդն այդ իրավիճակում երկրորդական խնդիր է սկսում դիտել, թե ինչ սարդոստայնի մեջ են իրեն ներքաշում, ու տեղեկատվության պակասի պատճառով դառնում է որս` խարդախ որսորդի ձեռքին: Իսկ տեղեկատվությունը Սուրբ գիրքն է, որ լավ է ամեն օր կարդալ, մանավանդ այսօր, Հայտնության գրքի 13-րդ գլխից սկսած: Մեջբերենք. «Եվ պիտի ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց»: Հայտնություն, գլուխ 13:
Այսինքն. ապագա տհաճ եղելությունները զարհուրելի են լինելու, եթե չհավատարմենք ամենքի Աստծուն, որ նախապես է նկարագրել և զգուշացրել Հայտնության գրքում, թե ինչպես ճանաչել Քրիստոսի գալուստից առաջ աշխարհ եկող գազանին ու նրա համակարգը: Ճանաչել` մերժելու համար, որովհետև ընդունողներին ևս երկնային պատիժներ են սպասելու: Իսկ որ սոցքարտի վրա 666-ի նշանը կա, որի մասին Հայտնության գիրքն զգուշացնում է, այդ յուրաքանչյուրդ էլ կարող է համոզվել: Կլոր կնիքի մեջ սպիտակ մասը գլխիվայր շուռ տված վեց է, որ որպես բանալի է հանդես գալիս: Եթե սպիտակ այս վեցը դնենք մուգ զանգվածի մեջ` ճիշտ երեք անգամ կրկնվում է` ի հայտ անելով խայտառակ համակարգի անվանակրին` 666 նշանակիր Նեռին, որ, ըստ գրվածքի, լայն բերան է բացելու Աստծո ու նրա եկեղեցիների դեմ: Եվ համակարգը, ըստ պատվիրատուի խարդախության ու մեծ խաբեության, այնպես է ներկայացվել, որ իբր հայերս ենք խնդրել այդ համակարգի զոհերը դառնալ: Ինչպես ասում են. «Գրանտ ենք շահել ինքներս մեզ վաճառելու ապագա ստրկության ու դեռ մեր տգիտություններով պարծենում էլ ենք»:
Է, նշանակում է, թե չարի համակարգը եկեղեցուն էլ պիտի ստիպեր: Երբ լավ գիտեր, որ առաջին մինչ ի մահ ընդդիմողը Քրիստոսի եկեղեցին է լինելու: Քանի որ Նեռի հիմնական պատերազմը Քրիստոսի` դեպի կյանք ուղեկցող վարդապետության դեմ է և հոգիների փրկության: Ապա և Նեռը Դերաքրիստոս կամ Հակաքրիստոս անվանվեց:
Ամենքին էլ հայտնի է, որ համակարգը Հայաստանում ներդնելու ժամանակ, դրսի պատվիրատուների դրդմամբ, իշխանության կողմից մի շարք հանդիպումներ եղան կաթողիկոսի հետ, որպեսզի համոզեն եկեղեցուն` ընդունել համակարգը, որովհետև հավատացյալ ժողովուրդն ընդդիմում էր չարի այդ համակարգին, քանի որ մենք ստրկանալ սիրող ժողովուրդ չենք, և Քրիստոսով բազմաթիվ հաղթանակների էջեր են գրանցված մեր հոգևոր պատմության մեջ: Եկեղեցին, սակայն, արտաքնապես ընդունեց իր հակառակորդի ստիպած համակարգը, բնականաբար, իմ համոզմամբ, ըստ Վարդանանց ուխտի ընդունեց և ո՛չ թե չարին դավանմամբ: Ինքս այսպես եմ դիտում: Քանի որ մեր եկեղեցին, մի կողմ դրած թերությունները, բավականին լավ գործում է և, փառք Աստծո, առաջխաղացում էլ կա, ըստ մեր սուրբ հայրերի հիմնադրույթների, և ըստ այն խոսքի, թե. «ՈՒր մեղքը շատացավ, շնորհը այնտեղ զորացավ և առատացավ» որպես դիմակայելու ամրակայություն մեղքերին ու հանցանքներին: Եթե ո՛չ, մենք լավ հոգևորականներ ունենք` այս բոլոր երևույթներին քաջատեղյակ, որ մահվան գնով էլ համակարգը չէին ընդունի, եթե Վարդանանց ուխտի նման դիրքորոշում որդեգրած չլինեին:
Այսպես, հոդվածիս մեկ նախադասությունը ահա, Աստված գիտի հիմնավո՞ր, թե՞ անհիմն ալեկոծում էր առաջացրել, թե Նեռի համակարգի սոցքարտն ընդունող կաթողիկոսը չէր կարող սուրբ Սահակի տեսիլքի կաթողիկոսը լինել: Իսկ մենք էլ, օգտվելով այդ ալեկոծումից, վերստին իրավունք վաստակեցինք խոսելու մեր ժամանակներում առավել սթափ ու քրիստոնեավայել ապրելու մասին: Եվ քանի որ գուցե ինձ հետ բանավիճողի նման ընթերցողներ էլի լինեն, որ ամբողջ հոդվածի ընդհանրական ընբռնումը թողած մեկ նախադասություն առանձնացնելով` խռովումներ առաջացնող կռվան դարձնեն, ապա նրանց կխնդրեինք նախորդ հոդվածը նորից կարդալ, այնքան, մինչև հասունանա այն ըմբռնումը, որ մենք տրամաբանորեն ընդհանրական մի պարզ հարց ենք դիտել-քննարկել, երևույթի ընդհանրականը մեկնելով և ո՛չ թե հատկապեսի: Իսկ խռովում առաջացրած հատվածը կրկին մեջբերենք. «Արդարության վրա գոռոզացած թշնամու ժամանակում արդար քահանայապետ է նստելու սուրբ Գրիգորի տոհմից, եւ քահանայացած առաջինը մեռնելու է՝ կրելով բազում չարչարանքներ կորստյան իշխանի սուտ առաքյալներից եւ վախճանվելու է խաղաղությամբ, ոչ թե սրով։ Եվ նրա մյուս զավակը, հաջորդելով քահանայապետության աթոռին եւ երկար ժամանակ դիմանալով տանջահարությունների ու հարվածների, սովի, հալածանքների ու դառն նեղության, անօրեն իշխանի դահիճների սրով է ընդունելու մարտիրոսական մահը»: «Մյուս որդին», օրավուր ավելի ենք համոզվում, որ Գարեգին Երկրորդին նկատի ունի: Այլ բան անկարելի էլ է մտածել, տեսնելով դեմոկրատիկ կեղծավորության հանդգնությունները, ո՛չ թե Ավետարանի, այլ տգիտության շուրջ: Ի վերջո, որերորդ կաթողիկոսի հետ էլ լինի այս մարգարեությունը, նույնը չէ՞ միթե, քանի որ հուշում է մեզ, թե լավագույնը մեր ապաշխարություններով ապրելն է և ո՛չ թե դեմոկրատիկ, կեղծավորության ոգիներով «վարակվելը»: Այստեղ ամենևին հավակնոտություն չկա, թե իբր մարգարեանում եմ, այլ տեսածս և դիտածս եմ ասում: Երևո՛ւյթն եմ դիտում և նշում: Թերևս կարելի էր նախադասությունը ավելի անորոշ դարձնել` հոդվածը որպես ընդհանրական ամբողջություն հատուկ չկարդացողների համար արտահայտելով այսպես. «Մյուս որդին» նկատի ունի Նեռի ժամանակում գահակալած կաթողիկոսներից մեկն ու մեկին»: Բայց նույն արտահայտությունը արդեն իսկ արել ենք. «Ի վերջո, որերորդ կաթողիկոսի հետ էլ լինի այս մարգարեությունը, նույնը չէ՞ միթե, քանի որ հուշում է մեզ, թե լավագույնը մեր ապաշխարություններով ապրելն է և ո՛չ թե դեմոկրատիկ, կեղծավորության ոգիներով վարակվելը»:
Հոդվածում այս խնդիրը տրամաբանորեն ներկայացնելուց առաջ, նախօրոք էլ էինք զգուշացրել, թե. «Մի վերջին հավելում ևս, որ գուցե այս կաթողիկոսի մասին է կամ գուցե նրա հաջորդի, բայց մեր ժամանակների մասին է` Սուրբ Սահակ Պարթևի նախազգուշացնող տեսիլքը...»:
Մենք տեսանելի երևույթն ենք ցույց տվել, քանի որ Գարեգին Երկրորդը ևս Նեռի ժամանակում է ապրում, և նրա ու առաքելական եկեղեցու դեմ դրսի ուժերի դրդումներ հայտնապես կան: Իսկ Նեռի ժամանակը, ըստ Սուրբ Գրքի, պիտի տևի յոթանասուն տարի, բայց չգիտենք այդ տարիների սկիզբը, երբվանի՞ց է, արդյո՞ք խորհրդային տարիների փլուզումից պիտի հաշվել, թե՞ ավելի առաջ: Կարևորն այն է, որ այդ ժամանակներում ենք ապրում, ըստ եղած ակնհայտ երևույթների: Ապա, քանի որ մեր խոսքը ձգտել ենք խելամիտ, օգտակար քննարկման վերածել, ու նաև որ` տրամաբանության սահմանների մեջ է մեր դիտումը և ո՛չ թե մարգարեանալու, այդ պատճառով էլ ավելացրել ենք. «Ի վերջո, որերորդ կաթողիկոսի հետ էլ լինի այս մարգարեությունը, նույնը չէ՞ միթե» արտահայտությունը, որ ո՛չ հաստատում է, ո՛չ էլ ժխտում, այլ որ մենք չենք որոշողը, թե որ կաթողիկոսի մասին է խոսքը: Այլ, որ մեզ համար լավ է ջանալ ապրել, ըստ մեր ապաշխարությունների, այդ է մեր առաջնահերթ պարտավորությունը առաքելական եկեղեցու զավակներիս, հայ հավատացյալներիս համար: Սակայն եթե մեկը լրիվ մերժելի է գտնում կաթողիկոսին, այդ թող ո՛չ թե իմ կամ ինձ նման ուրիշի խնդիրը համարի, այլ իր և իր նմանների անձնական դիրքորոշումը` Աստծո և սուրբ եկեղեցու առաջ: Ես պարզ մի հավատացյալ մտավորական եմ, որ սիրում եմ երևույթներն ընդհանրական դիտել, և որքան հնարավոր է հեռու մնալ խռովություններ առաջացնելուց և խռովություններ առաջացնողներից: Որովհետև անմեղ մարդ չկա աշխարհում, և չեմ կարծում, թե այլոց հոգիների վրա ճնշում գործադրելը` անձնական թփուտի մեջ թաքնվելով, բարի բան է: Եվ տա Աստված, որ այս խոսքս հավելվելով նախորդ համարի հոդվածին, օգտակար լինի շատերիս, նաև ինձ հետ, կարծում եմ, խիստ անհարկի բանավիճողին: Խոսքն այն մասին է, թե, ըստ ոսկե օրենքի, եթե կամենում ենք, որ ուրիշները լինեն կատարյալ, նախ ինքներս ձգտենք կատարելանալ, մեր կյանքն ու ժամանակը չվատնելով աշխարհիկ գործերում կամ «բիզնեսներում»: Եվ բարեկիրթ լինենք` չիշխել մարդկանց հոգիներին, որովհետև հոգիների Տերն Աստված է: Եվ եթե մի բան ենք տալիս աջ ձեռքով, որպես ողորմություն, չգրանցենք մեր ձախում, որպես թե` պարտք տվեցինք, խեղդելով կարիքավորին, թե` երբ իմ շեղ մտքերին համաձայն չես, ապա տվածս ողորմությունը պարտք եմ համարում, վերադարձրու կամ դատապարտություն ստացիր, ըստ օրենքների: Երբ հոգուդ վրա կարող են իշխել, ինչպես իրենց տվաշ իրի վրա կարող են իշխել: Այսօր մեծագույն քաղցը ի սրտե միմյանց սիրելն է, որ և ի սրտե գործերով է պայմանավորվում: ՈՒստիև, ինչպես խոսքն է ասում, ի սրտե ներող ու ողորմած լինենք, որպեսզի ի սրտե ներում և ողորմածություն գտնենք, ըստ ամենքիս Տեր ու Փրկիչ Աստծո կամեցողության: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ