-
02.02.2015|
17:21
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:
-
02.02.2015|
11:18
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Մինսկ։
-
01.02.2015|
13:39
Կառավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտնել է, որ նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը։
-
01.02.2015|
13:35
Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է «Compromis» կուսակցության միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։
-
30.01.2015|
13:35
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
-
30.01.2015|
13:33
Նախ շնորհակալ եմ բոլորիդ` հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի այս նիստին անձամբ ներկա գտնվելու համար:
-
30.01.2015|
13:32
Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
30.01.2015|
13:30
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
-
29.01.2015|
23:54
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Բաբլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
-
28.01.2015|
14:27
Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իրանի փոխշահավետ ու բազմաբովանդակ հարաբերությունները: Յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և ամրապնդմանը»։