Ոչ միայն Փա­շի­ն­յա­նը, այլև պատ­գա­մա­վոր­ներն են մի­ջամ­տում դա­տա­կան գոր­ծե­րին

Ոչ միայն Փա­շի­ն­յա­նը, այլև պատ­գա­մա­վոր­ներն են մի­ջամ­տում դա­տա­կան գոր­ծե­րին
25.12.2020 | 01:30

Եր­կու­սու­կես տա­րի իշ­խա­նա­կան ա­թոռ­նե­րը զբա­ղեց­նող­ներն այդ­պես էլ չեն կողմ­նո­րոշ­վում՝ ի վեր­ջո ի՞նչ են ու­զում դա­տա­կան հա­մա­կար­գից: Ա­մե­նա­տար­բեր դա­տա­կան գոր­ծե­րի մա­սով դա­տա­րա­նի՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ան­ցան­կա­լի ո­րո­շում­նե­րից հե­տո իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը տա­րաբ­նույթ ո­րա­կում­ներ են տա­լիս դա­տա­րան­նե­րին ու դա­տա­վոր­նե­րին, ընդ­հուպ՝ դա­տա­րան­նե­րի շր­ջա­փա­կում:

Գոր­ծըն­թացն ան­ձամբ Փա­շի­նյանն է գլ­խա­վո­րում՝ դա­տա­վոր­նե­րին «վնգս­տա­ցող­ներ», «պատ­վեր կա­տա­րող­ներ», «նախ­կին­նե­րին սպա­սար­կող­ներ» ան­վա­նե­լով: «Շե­ֆի» աչ­քին բարձ­րա­նա­լու հա­մար թի­մի մյուս ան­դամ­նե­րը, նա­մա­նա­վանդ խորհ­րդ­արա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, դա­րա­կազ­միկ մտ­քեր են ար­տա­հայ­տում: Օ­րերս լրագ­րող­նե­րը «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Նի­կո­լայ Բաղ­դա­սա­րյա­նից մեկ­նաբա­նու­թյուն խնդ­րե­ցին՝ կապ­ված վար­չա­պե­տի այն հայ­տա­րա­րու­թյան հետ, թե նո­յեմ­բե­րի 10-ի գի­շե­րը տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պե­րը, մաս­նա­վո­րա­պես, ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նին ծե­ծի են­թար­կե­լու գոր­ծը ոչ ամ­բող­ջա­կան, թե­րի է քնն­վում: Ըստ Փա­շի­նյա­նի՝ գոր­ծում ներգ­րավ­ված ան­ձինք շատ ա­վե­լի պետք է լի­նեին: Պատ­գա­մա­վո­րը, որ մինչև խոր­հր­դա­րան գա­լը փաս­տա­բա­նու­թյամբ է զբաղ­վել (ման­դատ ստա­նա­լուց հե­տո որ­պես փաս­տա­բան նրա լիա­զո­րու­թյուն­նե­րը կա­սեց­վել են), պարզ­վում է՝ վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյան մեջ տա­րօ­րի­նակ կամ խնդ­րա­հա­րույց ո­չինչ չի նկա­տել: Ա­վե­լին, հա­վե­լում է՝ պե­տա­կան-ի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը նույն­պես դա­տա­վոր­նե­րի հետ պար­բե­րա­բար հան­դի­պում­ներ են ու­նե­նում և դա­տա­կան տար­բեր գոր­ծե­րի մա­սով քն­նար­կում­ներ կազ­մա­կեր­պում: Սահ­մա­նադ­րու­թյան 162-րդ հոդ­վա­ծը հս­տակ սահ­մա­նում է. «Ար­դա­րա­դա­տու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը որևէ մի­ջամ­տու­թյուն ար­գել­վում է»: Թե ինչ­քա­նո՞վ են թե՛ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը, թե՛ պատ­գա­մա­վոր­նե­րը մի­ջամ­տում դա­տա­կան հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյա­նը, «Ի­րա­տե­սը» մեկ­նա­բա­նու­թյուն խնդ­րեց փաս­տա­բան Ա­րամ Վարդևա­նյա­նից: «Նի­կո­լայ Բաղ­դա­սա­րյա­նին ուղ­ղա­կի հի­շեց­նեմ. երբ ե­րի­տա­սարդ դա­տա­վոր­նե­րից մե­կին փո­ղո­ցում վար­չա­պե­տի խոս­քե­րով դի­մե­ցին՝ ա­սե­լով՝ «դուք վնգս­տա­ցո՞ղ եք, թե՝ ոչ», այդ մի­ջա­դե­պից հե­տո ար­դա­րա­դա­տու­թյա­նը խո­չըն­դո­տե­լու հատ­կա­նի­շով քրեա­կան գործ հա­րուց­վեց: Բաղ­դա­սա­րյա­նը թող չմո­ռա­նա, որ թեև այժմ քա­ղա­քա­կա­նու­թյամբ է զբաղ­վում, բայց ի­րա­վա­բան է: Լավ կա­նի նման մտ­քեր չար­տա­հայ­տի, այ­լա­պես կհի­շեց­նեմ իր ար­տա­հայ­տած այն միտ­քը, թե Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հան­դեպ ա­նօ­րի­նա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րի դեպ­քում ՍԴ ան­դամ­նե­րը թող վար­չա­կան դա­տա­րան դի­մեն»,- նշեց Վարդևա­նյա­նը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 15387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ