ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկում է արագացնել ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը՝ ինքնորոշման հիման վրա

Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկում է արագացնել ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը՝ ինքնորոշման հիման վրա
06.04.2016 | 00:47

Տարածաշրջանում կարգուկանոնը, կայունությունն ու զարգացումը կվերականգնվեն միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման պարագայում, եւ Ֆրանսիան մտադիր է Մինսկի խմբի շրջանակում արագացնել այդ գործընթացը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, կառավարության եվրոպական հարցերով քարտուղար Հարլեմ Դեզիրը՝ սոցիալիստ պատգամավոր Նատալի Նիեզոնի հարցմանն ի պատասխան: Նա նշել է, որ ԼՂՀ կարգավիճակի շուրջ լուծում կարելի է գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Նատալի Նիեզոնն իր հարցման մեջ նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում լուրջ բախումներ են սկսվել, որոնք աննախադեպ են 1994 թվականին հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: «Բաքուն խախտեց այդ ռեժիմը, ինչը հանգեցրեց երկու կողմից խաղաղ բնակչության եւ զինծառայողների շրջանում զոհերի»,- նշել է նա՝ հավելելով, որ Էրդողանը սատարում է Ադրբեջանի գործողությունները՝ մինչ միջազգային հանրությունը խաղաղության եւ բանակցությունների կոչ է անում: «Կովկասը վառոդի տակառ է, եւ դրա որոշ շրջաններ ջիհադականների համար բազա են Չեչնիայի պատերազմից հետո: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծվի, քանի դեռ տարածաշրջանում տեղի ունեցողը չի վերաճել պատերազմի»,- ասել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան եւ Հայաստանը կապված են սերտ բարեկամությամբ: «Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Ֆրանսիան այդ անկայուն տարածաշրջանում եւ ի՞նչ լուծում է առաջարկելու»,- հետաքրքրվել է Նատալի Նիեզոնը: «Մինսկի խմբի շրջանակում Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի օգնությամբ փորձում է հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումներ գտնել: Շաբաթ Ֆրանսիայի նախագահը հրադադարի կոչ արեց: Կառավարության ներկայացուցիչները կապ հաստատեցին հայկական և ադրբեջանական կողմի հետ եւ հայտարարեցին կրակի դադարեցման անհրաժեշտության մասին: Այդ քայլերն արդյունք տվեցին, կողմերը դադարեցրին փոխհրաձգությունը: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին ընդունել Մինսկի խմբի ներկայացուցիչներին, որոնք կլինեն Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում»,- պատասխանել է Հառլեմ Դեզիրը:
«Հարկավոր է վերջապես լուծում գտնել այդ հակամարտության համար, այլ ոչ թե պարզապես սառեցնել պայթյունավտանգ տարածաշրջանում: Ստատուս-քվոն ոչ մեկի շահերից չի բխում, որոշում կայացնելու ժամանակն է: Տարածաշրջանում կարգուկանոնը, կայունությունն ու զարգացումը կվերականգնվեն միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման պարագայում: Ֆրանսիան մտադիր է Մինսկի խմբի շրջանակում արագացնել այդ գործընթացը՝ հիմնվելով հետեւյալ սկզբունքների վրա. հակամարտության կարգավորման՝ առանց ուժի կիրառման, երկրի ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում: Եվ ես պնդում են վերջին դրույթի հարցում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 2906

Մեկնաբանություններ