ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդին փորձել են թունավորե՞լ

Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդին փորձել են թունավորե՞լ
13.02.2017 | 13:37

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին: Նա Գերմանիայում պատրաստվում է վիրահատության:


Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատրիարքի անվտանգությունն ուժեղացված է, անվտանգության ծառայության ղեկավարը հարցաքննվել է, պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավարը ձերբակալվել է։
«Հնարավոր է՝ մենք գործ ունենք պատրիարքի թունավորման փորձի հետ: Այս վարկածը տարածվել է, սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել»,- հաղորդել է հեռուստաալիքը: ՈՒրբաթ Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն: Նա պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ պատրիարքի մոտ:


Ձերբակալությունից հետո պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն մեկնել է Գերմանիա և պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավարից պահանջել է վերադառնալ Վրաստան:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ