-
17.03.2017|
00:05
Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր կարիքավորներին ու նեղյալներին, վտանգվածներին և տարակուսյալներին, որբևայրիներին ու հավատացյալ ընտանիքներին, ողջերին ու ննջեցյալներին:
-
17.03.2017|
00:04
Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք և մի՛ սպանեք ձեր անձերը` ձեր իսկ ձեռքերի գործերով։ Արդարև, Աստված մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստյան համար։
-
16.03.2017|
18:33
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գործարանների փակումն ու աշխատողների հեռացումն անվանել է «շատ լուրջ մեղք»՝ փոխանցում է BBC-ին:
-
16.03.2017|
12:05
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը. այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լոյս»-ը։
Թուրքիայի ժամանակով 15։00-ին մեկնարկած տեղապահի ընտրությանը քվեարկելու իրավունք են ունեցել 30 հոգևորականներ։
-
14.03.2017|
10:58
Համոզված եմ, որ չկա (և չի էլ եղել) առավել նշանակալից պարգև հայոց մայրության և գեղեցկության տոնի առթիվ, քան աստվածահունչ սիրո և պոեզիայի աստվածահունդ կատարելության գովքը` ի նվիրումն մեր մայրերի, կանանց և դուստրերի։
-
14.03.2017|
00:09
Տե՛ր, ողորմի՛ր բազմամեղիս, ապաշխարության դարձի՛ բեր վտարանդի գերուս և մտցրո՛ւ արքունական փառքի մեջ:
-
14.03.2017|
00:05
Արդարև, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, և Նա, ով պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ է բարբառում։
-
12.03.2017|
17:40
Մարտի 7-9-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձել է ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում խորհրդարանական ընտրություններին և ընդունել է հայտարարություն:
-
12.03.2017|
16:47
Նոր պատրիարքի ընտրության հարցի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով փետրվարի 23-24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշվել էր տեղապահի ընտրություն անցկացնել` «ճանապարհ հարթելով պատրիարքի ընտրության համար»:
-
12.03.2017|
16:03
Ի՞նչ սահմաններ է գծում այն` մեղքի հետագիծը, կյանքի և մարդու, Աստծո և մարդու, մարդու և մարդկայինի միջև: