ԱՄՆ-ի պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխության պայմանների ստեղծումն է՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ ելույթ ունենալով ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ: «Այն, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումն է, փաստացիորեն չի թաքցվում»,- ասել է նա:
Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ստեղծված վիճակին, ձեռնարկվում են պատասխան քայլեր:
«Մենք նյարդայնություն չենք զգում այդ կապակցությամբ, գործում ենք համաչափ»,- ասել է նա: ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված իրավիճակից դուրս գալու համար հարկավոր կլինի երկար տարիներ, կարծում է նա: