Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին
12.07.2017 | 14:38

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին:

Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ փառատոնի շրջանակներում հերթական անգամ հայ հանդիսատեսին հնարավորություն է տրվում վայելելու վիրտուոզ ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովի բարձր արվեստը, հիանալու նրա տաղանդով և կրկին զգալու հայ ժողովրդի նկատմամբ մաեստրոյի ջերմ վերաբերմունքը: Հատկապես երիտասարդության շրջանում երաժշտական կրթությանը, դաստիարակությանը նպաստելու նպատակով Հայաստանում պարբերաբար անցկացվող դասական երաժշտության փառատոնները, համերգները, Նախագահի համոզմամբ, վկայում են իրական արժեքների և հավերժական բարձր արվեստի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ինչպես Մաքսիմ Վենգերովի, այնպես էլ մինչ այժմ Հայաստան ժամանած բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների մեծ ներդրումը երիտասարդության շրջանում երաժշտական կրթության գործում և շնորհակալություն հայտնել հայ երիտասարդ կատարողներին իրենց օրինակով ոգեշնչելու, նրանց համար վարպետության դասեր անցկացնելու համար: «Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ Դուք 2015 թվականին Բրյուսելում մասնակցեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին»,- Մաքսիմ Վենգերովի հետ հանդիպմանն ասել է Հանրապետության Նախագահը:

«Մեծարգո՛ Նախագահ, որպես երաժիշտ՝ հաճելի է լսել ինձ համար մեծապես կարևոր այն արժեքների մասին, որոնք վկայակոչեցիք:

Յուրաքանչյուր պետություն, որը գնահատում է համամարդկային մշակութային արժեքները, մասնավորապես՝ երաժշտությունը, իմ կարծիքով, ունի մեծ հեռանկար և լավ ապագա յուրաքանչյուր ոլորտում:

Շատ շնորհակալ եմ Ձեզ` մշակույթին, հատկապես երաժշտությանը, Ձեր աջակցության համար: Անհամբերությամբ սպասում եմ երևանյան իմ համերգին և հուսով եմ կրկին ստանալ հայ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը»,- ասել է անվանի երաժիշտ Մաքսիմ Վենգերովը:

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ