-
01.04.2015|
16:03
ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում բանակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
01.04.2015|
12:28
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հաստատել է իր այցը Մոսկվա՝ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։
-
31.03.2015|
14:21
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
-
30.03.2015|
15:00
Լոզանում ավարտվել է արտգործնախարարների վեցյակի նիստը՝ Իրանի միջուկային ծրագրի օրակարգով: «Արդյունավետ և առարկայական քննարկում եղավ բանակցությունների ներկա ընթացքի վերաբերյալ:
-
30.03.2015|
14:57
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզջիգիտովին՝ դիվանագիտական առաքելության ավարտին:
-
29.03.2015|
19:36
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանում մասնակցել է ասիական Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին:
-
27.03.2015|
10:56
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
-
27.03.2015|
00:47
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC-ի) գործադիր մարմինն օրերս ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն: Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է, և ՀՀԿ ներկայացուցիչը 2015 թ. հունվարից զբաղեցնում է DEMYC-ի փոխնախագահի պաշտոնը:
-
26.03.2015|
18:41
ՉԺՀ պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին, որից հետո Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չանգ Դձյանի հետ:
-
25.03.2015|
21:17
Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ: