Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Արցախի նախագահը կադրային փոփոխություններ է կատարել

Արցախի նախագահը կադրային փոփոխություններ է կատարել
02.11.2020 | 13:58

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են փոխնախարար Արմեն Թովմասյանին:

Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ