Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Կանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Կանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը
28.10.2020 | 15:12

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը կառավարությանը կոչ է արել դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Կանադայի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանն անհապաղ դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, աջակցել Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման մշտական արգելքին, ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքը և հակամարտության սրման և քաղաքացիական անձանց վրա շարունակական հարձակումների հետ կապված՝ ճանաչել Արցախ Հանրապետության անկախությունը», - հայտարարել է Լեո Հուսակոսը:

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ