Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատին կառաջարկի ճանաչել Արցախի անկախությունը

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատին կառաջարկի ճանաչել Արցախի անկախությունը
20.10.2020 | 15:51

Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն Սենատին կներկայացնի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ:

«Ընդդիմանալ Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա՝ նշանակում է ընդդիմանալ նաև Եվրոպայում թուրքական իսլամի տարածմանը», - գրել է Բուայեն իր ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ