Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Երկարակյացները

Երկարակյացները
13.09.2013 | 23:56

Համաշխարհային սպորտում այնքան էլ մեծ թիվ չեն կազմում այն մարզիկները, ովքեր ընդմիշտ նվիրված են մնում իրենց ակումբներին: Նրանցից մեկն է իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կենդանի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին, ով իր երկարամյա մարզական կենսագրության մեջ արդեն 664 խաղ է անցկացրել հարազատ ակումբում` դառնալով 280 գոլի հեղինակ: Երեսունյոթամյա ֆուտբոլիստը լի է ֆուտբոլը շարունակելու ավյունով ու նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Նման նվիրվածության մեկ այլ օրինակ է երեսունվեցամյա Պոլ Սկոուլզը, ով քսաներկու տարի խաղում է «Մանչեստր Յունայթեդում»: Գործող այս ֆուտբոլիստներից փոքր-ինչ պակաս է լիվերպուլական Ստիվեն Ջերարդի ստաժը` տասնչորս տարի: Սակայն պակաս հետաքրքրական չէ և այն, որ, չնայած տարիքին, այս մարզիկները շարունակում են մնալ համաշխարհային ֆուտբոլի առաջին մեծության աստղերի մեջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ