Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե մենք էլ ասենք ու չանենք, կարժանանանք այն ճակատագրին, ինչին նախկին իշխանությունը»

«Եթե մենք էլ ասենք ու չանենք, կարժանանանք այն ճակատագրին, ինչին նախկին իշխանությունը»
19.02.2019 | 02:17

Հայաստանում արդարադատության ոլորտի խնդիրները, թվում է, անլուծելի են։ Նոր իշխանությունը խոսում է անցումային արդարադատության մասին, սակայն այն այդպես էլ միս ու արյուն չի ստանում։ Խոսում են Մարտի 1-ի լիարժեք բացահայտման մասին, բայց հասարակությունը միայն Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից է տեղյակ։ Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրավաբան ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրույցում անդրադարձել ենք արդարադատության խնդիրներին։

-Կառավարության ներկայացրած ծրագրով հնարավո՞ր է արդարադատության ոլորտի խնդիրները լուծել։
-Ես կխոսեմ վարչաիրավական և քաղաքացիաիրավական գործերի մասին, քրեական գործերին չեմ անդրադառնա, քանի որ այդ գործերին գործնականում չեմ առնչվել։ Քաղաքացիական և վարչական ոլորտում լուրջ բարեփոխումներ անելու համար լուրջ նախադրյալներ ծրագրում միանշանակ կան։ Արձանագրվել է երեք կարևոր նախադրյալ. առաջին` դատավորները պետք է լինեն անկախ (ընդ որում, ոչ միայն կառավարությունից, իշխանական այլ ճյուղերից, այլև որոշ շահագրգիռ խմբերից, որոնք կարող են ճնշումներ գործադրել), երկրորդ՝ պետք է բացառել դատավորների անձնական շահագրգռվածությամբ որոշումներ կայացնելը, երրորդ՝ արհեստավարժության շարունակական բարձրացում։ Այս երեք բաղադրիչների իրագործման դեպքում կարող ենք ունենալ այն դատական իշխանությունը, որը ցանկանում ենք։
-Նախորդ իշխանություններն էլ դատական համակարգի կատարելագործման, բարեփոխումների մասին էին անընդհատ խոսում, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Հիմա էլ այս կառավարությունն է նույնը ասում, բայց ու՞ր են նախանշանները։ Ավելին, ընդդիմախոսներն ընդգծում են, որ կառավարության ծրագրում ոչ մի կոնկրետություն չկա։
-Շատ է հնչում այն միտքը, թե նախորդ իշխանությունն էլ էր խոսում այս կամ այն բանի մասին, բայց նրանք նման գաղափարներ չեն հնչեցրել, և մենք նրանց մերժել ենք, որովհետև այդ թեզերը չեն արել։ Եթե մենք էլ ասենք ու չանենք, կարժանանանք այն ճակատագրին, ինչին նախկին իշխանությունը։ Բացառում եմ, իհարկե, որ ժողովրդին այդքան ջանք ու եռանդ է պետք, որ մեզ իշխանությունից հեռացնի։ Որ օրը, վարչապետն արդեն նշել է, մենք մեզ համար արձանագրենք, որ ժողովուրդն այլևս չի ուզում մենք իրեն ներկայացնենք, հանգիստ կհեռանանք։ Ինչ վերաբերում է գործնական քայլերին, առնվազն դատավորներին հրահանգներ չտալու մասով կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունն այդ ճանապարհով չի գնում։
-Փաշինյանն ասում է` կա՞ մի դատավոր, որ չի անի իմ ասածը։ Հայտնի գաղտնալսման մասին էլ չենք խոսում. սրանք միջամտության դեպքեր չե՞ն։
-Գաղտնալսման պահով ես մեկնաբանություններից զերծ կմնամ, քանի որ չեմ կարծում, որ որևէ փաստաբան կամ պատգամավոր պետք է առանձին գործերին գնահատականներ տա, հետո էլ վարչապետն այդ մասին արդեն խոսել է։ Ավելացնելու բան չունեմ։ Ինչ վերաբերում է հրապարակից հայտնած Փաշինյանի այդ խոսքին, հստակ է, որ դա մանիպուլացվում է։ Դա ի ապացույց այն բանի էր ասվել, որ եթե հրահանգավորված լիներ, հայտնի անձը չէր ազատվի կալանքից։ Լավագույն օրինակը Թեղուտի խնդիրն է, երբ շատերն ասում են` հա, ի՞նչ է, թող մի հատ վերցնեն, զանգեն դատավորին։ Կարող է, չէ՞, վարչապետը մտածել, որ շատ քաղաքացիների աշխատանքին վերաբերող խնդիր է, պետք է զանգել դատավորի, քանի որ ժողովրդի համար է դա արվում, ոչ թե քավոր-սանիկի, հարազատի։ Բայց ի՞նչն է կարևորը, վարչապետն ասում է` եթե դա մեկ անգամ մենք անենք, չի լինելու առաջին ու վերջին անգամ, այդ դուռը, որ բացում ես, փակել չի լինելու։
-Սակայն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ նրա պաշտպանները, որոշ շրջանակներ պնդում են, որ դա ոչ միայն շատ վատ «կարված» գործ է, այլև քաղաքական դրդապատճառ ունի։ Փաստորեն, արդարադատությունն ընտրողաբա՞ր է իրականացվում։
-Ոչ, համաձայն չեմ։ Պաշտպանների խոսքերը չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետև նախկինում փաստաբան եմ եղել, նրանց հետ աշխատել եմ, իմ կոլեգաներն են։ Պաշտպանական կողմը չի էլ կարող այլ բան ասել։ Բնական է դա։ Սակայն սա պատճառ չէ, որ փաստաբանների հետ թշնամանան, իրենց վստահորդների հետ նույնացնեն։ Պետք է հաշվի առնել, որ այդ մարդիկ իրենց գործն են անում ընդամենը։ Ես հասկանում եմ քաղաքացիների զայրույթը՝ այս կամ այն անձի հանդեպ։ Օրինակով խոսենք։ Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով առաջին ատյանի դատարանը նրա կալանքը վերացրեց, հետո վերաքննիչը այլ որոշում կայացրեց։ Հիմա նա հիվանդանոցում է։ Հասարակությունն ատու՞մ է այն բժշկին, որ նրան բժշկական օգնություն է ցուցաբերում։ Միանշանակ՝ չէ ու չպետք է ատի։ Երբ ցանկանում ենք փաստաբանական գործունեության էությունը հասկանալ, շատ դեպքերում այն համեմատում ենք բժշկական գործունեության հետ։ Կա անձի կյանքի արժեք և անձի իրավունքների պաշտպանության արժեք։ Ինձ համար անընդունելի է այն պահվածքը, որն ուղղված է փաստաբաններին միայն այն բանի համար, որովհետև իրենք ինչ-որ անձի պաշտպանում են։
-Իշխանությունը հայտարարում է, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Որպես փաստաբան, կարո՞ղ եք ասել, որ այդ գործը լիովին բացահայտված է։ Մեկ մարդու կալանավորմամբ գործը բացահայտվու՞մ է։
-Չեմ ցանկանում գործի մասին դետալացված խոսել, որովհետև ոչ թե խուսափում եմ, այլ ես ներկայացնում եմ օրենսդիր իշխանությունը, որի ներկայացուցիչը չպետք է իր կարծիքը ներկայացնի առանձին գործով, ինչ-որ հայտարարություններ անի։ Սա կարող է շահարկումների առիթ դառնալ։ Ցանկացած պրոֆեսիոնալ փաստաբան գիտի, որ չի կարելի խոսել առանձին գործի մասին ու եզրահանգումներ անել, եթե այդ գործի փաստական մասին չես տիրապետում։
-Որպես շարքային քաղաքացի Մարտի 1-ի գործով Ձեր մեջ հարցեր չե՞ն առաջանում։
-Մարտի 1-ի գործը չլինի, այլ գործ էլ լինի` բացահայտված լինելու չափանիշը մեկ կամ տասը հոգի բռնելու մեջ չէ։
-Ի՞նչ է արվել այդ գործով։
-Գաղտնիության ռեժիմում է այդ գործը, հնչում են երկու կողմերի հայտարարությունները, բայց դրանք այն տեղեկատվական բազան չեն ապահովում, որ պրոֆեսիոնալ փաստաբանն իրեն թույլ տա միանշանակ հետևություններ անել։
-Եթե հասարակությանը չի ներկայացվել այդ գործի վերջնական արդյունքը, ճի՞շտ է հայտարարել, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, ինչն անում են վարչապետը և իշխանության որոշ անդամներ։
-Սխալ է ընդհանրապես, որ ես մեկնաբանեմ վարչապետի խոսքը։ Եկեք հաշվի առնենք, որ այն տեղեկատվության ծավալը, որին տիրապետում եմ ես, չի համընկնում այն ծավալի հետ, որին տիրապետում է վարչապետը։ Գուցե այդպիսի արտահայտություն անելու համար բավարար հիմքեր ունի։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ