Ամե­նա­թո­ղու­թ­յան հան­ցա­վոր պտուղ­նե­րը

Ամե­նա­թո­ղու­թ­յան հան­ցա­վոր պտուղ­նե­րը
24.03.2020 | 01:06

80-ա­կան­նե­րին դեռևս այլ երկ­րում, այլ ար­ժե­հա­մա­կար­գի պայ­ման­նե­րում էինք ապ­րում, երբ դեռ «Մար­դը մար­դուն գայլ է» բա­նաձևու­մը որ­պես գր­քա­յին բնու­թագ­րում էր ըն­կալ­վում, երբ ան­հա­տի բա­րո­յա­կան կեր­պա­րի վե­հու­թյունն ըն­դգ­ծող հաս­կա­ցու­թյուն­նե­րը կյան­քի հետ­նա­մուտք մղ­ված գա­ղա­փար­ներ չէին, երբ մե­ծին հար­գելն ա­ռա­քի­նու­թյան, դաս­տիա­րա­կու­թյան, կրթ­վա­ծու­թյան չա­փա­նիշ էր, ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ հո­գա­տա­րու­թյու­նը՝ կյան­քի նորմ։ Ա­հա այս ինչ-որ տեղ ան­գամ հով­վեր­գա­կան ժա­մա­նակ­ներն էին, երբ կայ­ծա­կի ա­րա­գու­թյամբ տա­րած­վեց հա­յաս­տա­նյան բնա­կա­վայ­րե­րից մե­կում վրեժխ­նդ­րա­կան նկա­տա­ռում­նե­րով ե­րե­խա­ներ առևան­գե­լու, այս կերպ նրանց ծնող­նե­րի հետ հաշ­վե­հար­դար տես­նե­լու լու­րը։

ՈՃ­ՐԱ­ԳՈՐ­ԾՈՒ­ԹՅԱՆ ԴԱ­ԺԱՆ ԴԵՄ­ՔԸ
Հա­սա­րա­կու­թյու­նը ցնց­ված էր չա­րա­գործ­նե­րի ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյու­նից։ Ձեռք էր բարձ­րաց­վել հայ ու առ­հա­սա­րակ յու­րա­քան­չյուր ող­ջա­միտ մար­դու սր­բու­թյուն սր­բո­ցի՝ ըն­տա­նի­քի, այդ սր­բու­թյուն սր­բո­ցի գեր­սր­բու­թյան՝ ե­րե­խա­նե­րի վրա։ Հա­սա­րա­կու­թյունն այն­քան էր զար­հու­րած եղ­կե­լի փաս­տից, որ, հա­կա­ռակ օ­րեն­քի հան­դեպ ե­ղած հա­րա­բե­րա­կան վս­տա­հու­թյա­նը, ա­մե­նու­րեք ինք­նա­դա­տաս­տա­նի կո­չեր էին հն­չում։
90-ա­կան թվա­կան­նե­րը բե­րե­ցին նոր չա­փում­ներ։
Այդ թվում և ար­ժե­հա­մա­կար­գա­յին ըն­կա­լում­նե­րի ու կողմ­նո­րո­շում­նե­րի։
Զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան, հա­ղոր­դակ­ցու­թյան բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րը գի­տու­թյամբ թե ան­գի­տու­թյամբ, դի­տա­վո­րու­թյամբ թե ոչ, խո­րա­պես ըն­կալ­ված թե են­թա­գի­տակ­ցա­կա­նի մա­կար­դա­կով կա­ռա­վար­վող, օր­վա հե­րոս էին դարձ­նում տա­կան­քին, քրեա­կան են­թամ­շա­կույթ կրո­ղին, շքա­մուտ­քե­րի ու ծա­ռե­րի տակ եր­բեմ­նի պպ­զո­ղին, ու­րի­շի տու­նը թա­լա­նո­ղին, զոռ­բա­յին (թվար­կումն իր ո­րա­կում­նե­րի մեջ կա­րող եք ան­վերջ շա­րու­նա­կել), հա­սա­րա­կու­թյան ու, որ ա­ռա­վել վտան­գա­վո­րը, սար­սա­փե­լին էին, մա­տաղ սերն­դի գի­տակ­ցու­թյան մեջ լավ տղու կեր­պար էին դաս­տիա­րա­կում «բան է է­ղե՜՞լ, ա­պե՜», «հա­մար­նե­րը հա­նենք, իջ­նենք ձո­րը» այս ու սրանց նման թվա­ցյալ ան­մեղ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը են­թա­գի­տակ­ցա­կա­նի կող­քին գի­տակ­ցու­թյուն դարձ­նե­լու ուղ­ղորդ­ված շեշ­տադ­րու­մով։
Խեղ­վում էին, ան­դառ­նա­լո­րեն խեղ­վում էին բա­րո­յա­կան բարձր ար­ժեք­նե­րը, դրանք դարձ­վում ծաղ­րի ա­ռար­կա, դեգ­րա­դաց­վում էր հա­սա­րա­կու­թյու­նը ման­կուր­տի վե­րա­ծե­լու, զոմ­բի դարձ­նե­լու հս­տակ նպա­տա­կադր­մամբ։
ՀԱ, ԲԱՆ ԵՄ ԳՏԵԼ ՈՒ ԲԱՆ ԵՄ Ա­ՍՈՒՄ
Կո­րո­նա­վի­րու­սի տագ­նապ­նե­րի մեջ ապ­րող հա­սա­րա­կու­թյան զգա­լի հատ­ված կգտն­վի, որ կա­սի՝ մեր սև սիրտ, քո... բա՜ն է գտել, բա՜ն է ա­սում։
Հա՛, բա՛ն եմ գտել ու բա՛ն եմ ա­սում, ո­րով­հետև քրեա­կան օ­րենս­գր­քի հետ սերտ ա­ղերս­ներ ու­նե­ցող «է­սօր փողս չու­ղար­կիր, մարդ ա մեռ­նե­լու», «ու­զում ե՞ս ե­րե­խե­քին ան­հան­գս­տաց­նենք» մտ­քե­րը գոր­ծո­ղու­թյան վե­րա­ծե­լու պատ­րաստ, ի­րեն օ­րեն­քից դուրս հռ­չա­կած մար­դա­կերպն ա­վե­լի քան ռեա­լու­թյում է, նույն­քան ռեալ ա­նուն-ազ­գա­նուն, նույն­քան ռեալ նախ­կին, գու­ցե և ներ­կա­յիս աշ­խա­տա­տեղ ու­նե­ցող, նույն­քան ռեալ հո­վա­նա­վո­րող­նե­րով վեր-վեր թռ­նող անձ­նա­վո­րու­թյուն, ինչն էլ ակն­հայ­տո­րեն նրան վս­տա­հա­բար թույլ է տա­լիս հայ­տա­րա­րել, որ...
Սա­կայն շատ ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան ու փաս­տարկ­ված լի­նե­լու հա­մար ե­կեք խո­սենք հղում­նե­րով, նրա խո­սակ­ցու­թյուն­նե­րից մեջ­բեր­վող վկա­յա­կո­չում­նե­րով, ո­րոնք ամ­բող­ջու­թյան մեջ գա­լու-հան­գե­լու են մտ­քին՝ ի վեր­ջո պատ­րա՞ստ ենք ի­րա­վուն­քի Հա­յաս­տան ու ի­րա­վա­կան Հա­յաս­տան կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րին, թե՞ ան­հույս շա­րու­նա­կե­լու ենք գո­յատևել պատ­մու­թյան բա­վիղ­նե­րում՝ մեր բախտն ու ճա­կա­տա­գի­րը, մեր ե­րե­խա­նե­րի ա­պա­գան հանձ­նած մարդ­կա­յին այս թա­փո­նին։
ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ
Վկա­յա­բեր­վող ձայ­նագ­րում­նե­րը հատ­վա­ծա­կան են, ամ­բող­ջա­կա­նը կդր­վի թեր­թի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կում, սա­կայն ան­վե­րա­պահ հղու­մով, որ հայ­հո­յա­խո­սու­թյուն­ներ են պա­րու­նա­կում, լսե­լը18-ից ցածր տա­րի­քի մարդ­կանց ար­գել­վում է, թե­պետ հն­չեց­րած հայ­հո­յանք­նե­րը բո­լոր տա­րի­քի մարդ­կանց հա­մար էլ առն­վազն ան­հա­ճո են։
ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ 1
Զան­գո­ղը, ով պարտք վերց­րածն է, խնդ­րում է մեր «հե­րո­սից» ի­րեն եր­կու րո­պե հան­գիստ լսել, սա­կայն վեր­ջինս ա­նընդ­հատ ընդ­մի­ջում է «ա­պեր, փո­ղը ու­ղար­կի», «ա­պեր, մարդ ա մեռ­նե­լու», «ա­պեր, վատ ա լի­նե­լու» սպառ­նա­լիք­նե­րով ու դրանք վերջ­նա­հաշ­վում «թա­գա­վո­րում» այս­պես. «...ա­պեր, ու դու 16 չէ, է, ա­վե­լի շատ բան ես տա­լու»։ 16-ը 16 հա­զար վե­րա­դարձ­նե­լիք գու­մարն է, իսկ ա­վե­լի շատ բա­նի տակ նկա­տի է առն­ված ոչ այն­քան զրու­ցակ­ցի, որ­քան նրան թանկ մե­կի կամ մի քա­նի­սի կյան­քը, ին­չը բազ­միցս հա­վաստ­վում է «ա­պեր, մարդ ա մեռ­նե­լու» ա­հա­բե­կու­մով։
ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ 2
Խոս­քը ե­րեք տո­կոս շա­հույ­թով տր­ված 20 հա­զար դո­լա­րի ու դրա դի­մաց ձևա­կե­րպում­նե­րը սկ­սե­լու հանձ­նա­րա­րա­կա­նի մա­սին է. «Պտի ձևա­կերպ­վի, է­լի, էս բնա­կա­րա­նը։ Կամ իմ ա­նու­նով ա­ռու­ծախ պտի ար­վի, կամ պտի դա­վեր­նըստ տր­վի, նա­յի, տես»։
ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ 3
Սկս­վում է «Ես դրան մոր­թե­լու եմ» սպառ­նա­լի­քի հն­չե­ցու­մով՝ ի լրումն դժ­գո­հե­լով տե­ղե­կան­քը ստո­րագ­րե­լուց. «Հեն ա, մնար իմ մոտ, է­նի չէր փա­կի, տու­նը կանց­ներ ինձ, է­լի»։ Շատ ա­վե­լին ձեռ­քից բաց թո­ղա­ծի ափ­սո­սանք ենք տես­նում, որ­տեղ մեր «հե­րոսն» ի­րեն նույ­նիսկ թվա­ցյալ զո­հի, տու­ժա­ծի հան­դերձ է հագց­նում։
ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ 4
Զրու­ցակ­ցի հետ խոս­քը տա­սը հա­զար մայր գու­մա­րի ու վրան ե­րեք ամս­վա դի­մաց ե­կած վեց հա­զար դո­լա­րի մա­սին է հետևյալ շա­րու­նա­կու­թյամբ. «...ա­սա, որ դրան բան կա­նենք, փող կտանք (խոս­քը վե­րա­բե­րում է հնա­րա­վոր գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու պատ­րաստ եր­րորդ ան­ձին), չգի­տեմ ինչ կա­նենք... ինձ էդ­քան էդ փո­ղը չի հե­տաք­րք­րում, ինչ­քան դրան պտի էդ վա­տու­թյու­նը ա­նեմ, չգի­տեմ։ Ստեղ էլ, է­րե­խե­քին էլ, ըն­դեղ էլ։ Ա­պեր, ըն­դեղ էլ է կարևոր, թող բան ա­նեն...»։
ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ 5
Ակն­հայ­տո­րեն թիվ 4 ձայ­նագ­րու­թյան շա­րու­նա­կու­թյունն է՝ դի­մա­ցի կող­մի բա­ցատ­րու­թյամբ, որ մայր գու­մա­րը վե­րա­դարձ­նե­լու պրոբ­լեմ չկա՝ «դու չոտ­կի ստա­նում ես», սա­կայն պար­զա­բան­մամբ, որ գո­ղա­կան բա­զա­րով տո­կոս «վե­րա­դարձ­նե­լու մո­մենտն ու­րիշ է»։
Հետևում են ա­ռար­կում­նե­րի պես ո­րոշ բա­ներ, այ­նու­հետև՝ «Այ մարդ, է­նի գի­տի, որ մեկ ա ի­րեն թո­ղող չկա։ Հա՝ հա, չէ՝ չէ. դնե­լու եմ ստեղ մոր­թեմ սա­ղին» (հետևում է սե­ռա­կան բնույ­թի հայ­հո­յանք) հետևյալ շա­րու­նա­կու­թյամբ. «Մարդ էլ սպա­նեմ, ինձ է­սօր, մեկ ա, չեն կա­րա նստց­նեն ստեղ»։
Դի­մա­ցի­նը ոգևո­րող ծի­ծա­ղով է ար­ձա­գան­քում մեր ա­մե­նա­զո­րին ու ա­ռա­ջար­կում տա­սը հա­զա­րի վրա խո­րա­նալ։ Սա­կայն հան­դի­պում է ա­ռար­կու­թյան. «Է, տա­սը հա­զա­րի հա­մար ստեղ ու­րեմն ան­հան­գս­տաց­նենք է­րե­խե­քին»։
Որ­քան էլ դի­մա­ցի­նը քրեա­կան են­թամ­շա­կույ­թի կրող կամ նման ան­ձանց հետ կապ ու­նե­ցող անձ, ա­ռար­կում է, ո­րով­հետև բա­րո­յա­կա­նու­թյան ո­րո­շա­կի սահ­ման կա, ո­րից այն կողմ անց­նե­լը դա­տա­պար­տե­լի է ի­րենց հա­մար. «Չէ, ա­րա, է­րե­խե­քի հետ ինչ գործ ու­նես»։
Այս­տեղ հս­տակ ըն­դգ­ծենք՝ ի­րենց հա­մար, բայց ոչ մարդ­կա­յին կեր­պը վերջ­նա­կա­նա­պես կորց­րած մեր «հե­րո­սի»։
ՁԱՅ­ՆԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ 6
Պարտ­քի դի­մաց մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նում գտն­վող օ­բյեկ­տի (բա­նա­լիով, կնի­քով, փաս­տաթղ­թա­յին ձևա­կեր­պում­նե­րով) հանձ­նե­լու մա­սին է զան­գո­ղի խոս­քը, որ հա­վա­նա­բար մեր «հե­րո­սի» գութ շար­ժե­լու հա­մար հի­շեց­նում է տա­րի­նե­րի ըն­թաց­քում կի­լո­մետ­րե­րով տված տո­կո­սի մա­սին, սա­կայն ար­ժա­նա­նում է կտ­րուկ հա­կա­ռակ­ման։
Վաշ­խա­ռուա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին հա­վաս­տում­ներ են։ Այդ թվում և՝ Հա­յաս­տա­նից դուրս։ Բա ո՜նց՝ մեր «հե­րո­սի» գոր­ծու­նեու­թյան դաշ­տը հա­յաս­տա­նյան սահ­ման­նե­րով չէ, որ չափ­վում է, ինչն ա­նուղ­ղա­կիո­րեն խո­սում է նրա հո­վա­նա­վոր­նե­րի կամ հո­վա­նա­վո­րի զո­րե­ղու­թյան, այդ զո­րե­ղի ներ­կա­յաց­րած կա­ռույ­ցի ազ­դե­ցու­թյան ընդ­գր­կու­նու­թյան մա­սին։ Չման­րա­մաս­նենք։
ՀԵ­ՏԱՔՐ­ՔԻՐՆ ԻՆՉ Է
Հե­տաքր­քիրն ինչ է՞։
Հե­տաքր­քիրն այն է, որ այս գոր­ծը փաս­տա­կան այլ նյու­թե­րով ու այս ձայ­նագ­րու­թյուն­նե­րով (դրանք կա­րող եք տես­նել թեր­թի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կի է­ջում) ժա­մա­նա­կին դր­վել է քն­նի­չի սե­ղա­նին, քն­նի­չից ան­ցել դա­տա­կան վա­րույթ ու... ոչ թե խոր­հր­դա­յին, այլ ար­դեն ան­կախ Հա­յաս­տա­նի «ար­դա­րա­դատ» դա­տա­րա­նի նույն­քան «ար­դա­րա­դատ» կոնկ­րետ դա­տա­վո­րի թեթև ձեռ­քով կարճ­վել... հան­ցա­կազմ չլի­նե­լու հիմ­նա­վոր­մամբ։
ՎԵՐՋ, ՈՐ ԿԱ­ՐՈՂ ԷՐ ՍԿԻԶԲ ԼԻ­ՆԵԼ
ԱՐ­ԹՈՒՐ ԾԱ­ՏՈՒ­ՐՅԱՆ կոնկ­րետ ա­նուն-ազ­գա­նունն ու­նե­ցող մեր «հե­րո­սի» մա­սին նյու­թե­րը մեր տրա­մադ­րու­թյան տակ են հայ­տն­վել մի քա­ղա­քա­ցուց, ով դրանք ու­ղեկ­ցել է կից գրու­թյամբ, ո­րում ե­ղած հղում­նե­րին այս­պես թե այն­պես անդ­րա­դար­ձել ենք վե­րը շա­րադր­վա­ծում։ Սա­կայն բո­լոր դեպ­քե­րում քա­ղա­քա­ցու նա­մա­կի նկատ­մամբ մինչև վերջ լի­նենք հար­գա­լից, ներ­կա­յաց­նենք ինչ­պես ստա­ցել ենք. «Ձայ­նագ­րու­թյու­նում առ­կա են ա­պա­ցույց­ներ, ո­րոն­ցով հիմ­նա­վոր­վում է, որ ԱԱԾ նախ­կին աշ­խա­տա­կից Ար­թուր Ծա­տու­րյա­նը տա­րի­ներ շա­րու­նակ զբաղ­վել է վաշ­խա­ռու­թյամբ, մարդ­կանց ա­հա­բե­կե­լով, սպառ­նա­լով՝ սպա­նել, վնաս հասց­նել ի­րեն գու­մար­ներ պարտք ան­ձանց և նրանց ե­րե­խա­նե­րին ու մտե­րիմ­նե­րին: Ձայ­նագ­րու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նից ակն­հայտ է դառ­նում, որ վեր­ջի­նը ոչ միայն հա­մա­գոր­ծակ­ցում է հան­ցա­վոր են­թամ­շա­կույ­թի տեր ան­ձանց հետ, այլ նաև ու­նի բարձ­րաս­տի­ճան հո­վա­նա­վոր­ներ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րում, ին­չից էլ վեր­ջինն իր ա­րած­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու վս­տա­հու­թյուն ու­նի»։
Դժ­վար չէ նկա­տել, որ նա­մա­կում հե­ղի­նա­կի կող­մից ո­րո­շա­կի չա­սա­ծու­թյուն կա, ու դրա պատ­ճա­ռը ոչ միայն հո­գե­բա­նա­կան բնույ­թի է։ Շատ ա­վե­լի հիմ­նա­վոր պատ­ճառն ու նա­մա­կագ­րի ան­զո­րու­թյու­նը գա­լիս են պատ­կան մար­մին­նե­րի հնա­րա­վոր ան­գոր­ծու­թյու­նից, ե­ղա­ծի վրա աչք փա­կե­լու շա­հագ­րգ­ռու­թյու­նից, նրանց նկատ­մամբ ան­վս­տա­հու­թյու­նից, հա­զար ու մի այլ բա­նե­րից, ո­րոնց թվար­կու­մով մենք պար­զա­պես նյու­թը ծան­րա­բեռ­նած կլի­նենք։ Սա­կայն ի տար­բե­րու­թյուն նա­մա­կագ­րի, մենք, որ­պես լրատ­վա­մի­ջոց, կանգ­նած ենք Հա­յաս­տա­նը ի­րա­վա­կան պե­տու­թյուն կա­ռու­ցե­լուն լծ­ված­նե­րի կող­քին՝ գոր­ծին ըն­ծա­յա­բե­րե­լով մեր հա­վատն ի­րա­վուն­քի եր­կիր Հա­յաս­տա­նի հան­դեպ ու դրա հա­մար սե­ղա­նին դնե­լով պայ­քա­րե­լու, մա­քա­ռե­լու մեր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։
Ճիշտ հաս­կա­նանք ի­րար՝ խն­դի­րը միայն վաշ­խա­ռու­թյու­նը չէ, դրա օ­րեն­քով հե­տապն­դե­լի կամ չհե­տապն­դե­լի լի­նե­լը։ Խն­դի­րը մեր ազ­գի բա­րո­յա­կան կեր­պի հիմ­նա­սյու­նե­րից մե­կին է առ­նչ­վում, այդ հիմ­նա­սյան սր­բու­թյուն սր­բո­ցին՝ մեր ե­րե­խա­նե­րին, ո­րոնց նկատ­մամբ գոր­ծո­ղու­թյուն չէ, է, ան­գամ հան­ցա­վոր մտադ­րու­թյուն պի­տի բնում խեղ­դա­մահ ար­վի՝ ով էլ որ լի­նի դրա հե­ղի­նա­կը։
Մարկ ԽԱ­ՆՅԱՆ

Տեսանյութ

«Ես մարդ էլ սպանեմ, ինձ չեն նստեցնի»
Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ