Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Կդադարեցվի ջրամատակարարումը

Կդադարեցվի ջրամատակարարումը
05.06.2012 | 06:29

«Երևան Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
. Նորք-Մարաշ վարչական շրջանի` ամբողջությամբ,
. Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների,
. Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ, Մուշավանի 7-10, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ