Ասում են...

Ասում են...
25.02.2020 | 01:05

...թե իշ­խա­նու­թ­յան ներ­սում մեծ խու­ճապ է` կապ­ված կո­րո­նա­վի­րու­սի հետ. նրանց բո­լոր քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան պլան­նե­րը տա­պալ­ման եզ­րին են: Մտա­վա­խու­թ­յուն կա, որ Հա­յաս­տան հա­սած կո­րո­նա­վի­րու­սի «ուր­վա­կա­նը» ա­ռա­ջին հեր­թին կտա­պա­լի հան­րաք­վեն` նի­կո­լա­պաշտ մաս­սան չի գնա քայ­լիստ­նե­րի «Ա­յո»-ի մի­տինգ­նե­րին և բուն հան­րա­քվեին` վա­խե­նա­լով վի­րու­սի տա­րա­ծու­մից: Հնա­րել նոր բան ու կո­րո­նա­վի­րու­սը «ջար­դել» «Սեր­ժի» ու նախ­կին­նե­րի վրա, իշ­խա­նու­թ­յուն­ներն այս ան­գամ չեն կա­րող, ուս­տի պատ­րաստ­վում են ի­րենց շար­քե­րից ա­ռա­ջին զո­հը տա­լու` Ար­սեն Թո­րո­ս­յա­նին: Սպաս­վում է նրա պաշ­տո­նան­կու­թ­յու­նը, ին­չի ուղ­ղու­թ­յամբ աշ­խա­տում են ԱԺ ա­ռող­ջա­պա­հու­թ­յան մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նա­րեկ Զեյլ­նալ­յա­նը, ո­րը տևա­կան ժա­մա­նակ աչք ու­նի այդ ա­թո­ռի վրա, նրա քա­վոր Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, ինչ­պես նաև փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­ն­յա­նը, որն էլ այս «օ­պե­րա­ցիա­յի» քա­վորն է: Ա­սում են, սա­կայն, որ Թո­րո­ս­յա­նի պաշ­տո­նան­կու­թ­յան ա­մե­նա­մեծ ջա­տա­գո­վը, որն ա­հա­վոր «նեպ­րի­յազն» ու­նի ա­ռող­ջա­պա­հու­թ­յան նա­խա­րա­րի նկատ­մամբ, Ան­նա Հա­կո­բ­յանն է և շատ մոտ է ար­դեն նրան վեր­ջա­պես խա­ղից հա­նե­լու ի­դեա-ֆիք­սի ի­րա­կա­նաց­մա­նը:

Դիտվել է՝ 8965

Մեկնաբանություններ