ReAnimania 2019
 

ՈՒ գա­լու էր ուր­բաթ, 13-ը

ՈՒ գա­լու էր ուր­բաթ, 13-ը
13.09.2019 | 00:12
Ա­յո, գա­լու էր, և այս խո­սակ­ցու­թյու­նը խոս­վե­լու էր: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը զար­գա­նում են ան­հե­թեթ սցե­նա­րով: Ա­ռա­ջին հա­յաց­քից: Ի­րա­կա­նում ա­մեն ինչ վե­րա­դառ­նում է ե­լա­կետ, և նո­րից կա­ռա­վար­վում է մեկ կենտ­րո­նից, փաս­տա­ցի՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու­սա­պար­կը սկ­սել է գոր­ծել, բայց այս ան­գամ իր մոտ չէ: ՈՒ՝ որ­տե՞ղ է: Այս հար­ցի պա­տաս­խանն ա­ռա­ջին հեր­թին պի­տի ան­հան­գս­տաց­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նին:
Ար­ձա­նագ­րենք.
1. Ե­ղել է ժա­մա­նակ, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում էր՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պե­տը ժո­ղո­վուրդն է: Եր­կի­րը կա­ռա­վա­րում է ժո­ղո­վուր­դը: Գու­ցե այդ պա­հին ինքն էլ հա­վա­տում էր իր ա­սա­ծին: Բայց կա մի ան­պա­տեհ նր­բու­թյուն՝ ժո­ղո­վուր­դը չի կա­րող ու­ղիղ կա­ռա­վա­րել, ժո­ղո­վուր­դը կա­րող է ընտ­րել իշ­խա­նու­թյուն, որ իր ընտ­րած իշ­խա­նու­թյու­նը կա­ռա­վա­րի: Այ­սօր այդ նր­բու­թյու­նը, ա­վե­լի ճիշտ՝ ի­րա­կա­նու­թյու­նը, մո­ռա­ցել է հենց ժո­ղո­վուր­դը: Ա­վե­լի ստույգ՝ ՀՀ բնակ­չու­թյան այն հատ­վա­ծը, որ կտ­րել է կա­պը ի­րա­կա­նու­թյու­նից:
Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի հան­րա­հա­վա­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ուղ­ղա­կի ըն­կա­լու­մը դար­ձել է պա­տու­հաս բո­լո­րի հա­մար:
2. Ջեր­մու­կը ՀՀ տա­րածք է, ան­կախ պե­տու­թյուն չէ, պետք է են­թարկ­վի ՀՀ օ­րենք­նե­րին: Այ­սօր ջեր­մուկ­ցի­ներն ի­րենց այն­պես են պա­հում, կար­ծես երկ­րին պա­տե­րազմ հայ­տա­րա­րած տա­րածք են, որ պատ­րաստ­վում են հաղ­թել այդ պա­տե­րազ­մում: Սա ան­հե­թե­թու­թյուն է, որ սահ­մա­նակ­ցում է պե­տու­թյան դեմ դա­վադ­րու­թյա­նը:
3. Աս­պա­րեզ են ե­կել ար­տա­սահ­ման­ցի հա­յեր, որ հայ­տա­րա­րում են՝ սփյուռ­քը կփա­կի բո­լոր ծախ­սե­րը՝ թող Լի­դիա­նը դի­մի մի­ջազ­գա­յին դա­տա­րան: Այդ կաս­կա­ծե­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը բլեֆ են՝ ե­թե նույ­նիսկ սփյուռ­քա­հա­յե­րը հա­վաք­վեն ու փա­կեն տու­գան­քի գու­մա­րը, ին­չը չա­փա­զանց կաս­կա­ծե­լի է, ե­թե հա­մե­մա­տենք սփյուռ­քա­հա­յե­րի ներդ­րում­նե­րը Հա­յաս­տա­նում մե­կու­կես տա­րում, Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծու­մը միայն Լի­դիա­նի խն­դի­րը չէ՝ Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյան ու կան­խա­տե­սե­լի գոր­ծըն­կեր լի­նե­լու, տն­տե­սա­կան զար­գաց­ման հարցն է:
4. Հապ­ճեպ պատ­րաստ­վե­լով 2018-ի դեկ­տեմ­բե­րի 9-ի ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րին՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ՔՊ ընտ­րա­ցու­ցա­կը լց­րեց տա­րա­նուն զանգ­վա­ծով: Հա­մա­րենք, որ այդ պա­հին ոչ նրա, ոչ ՔՊ-ա­կան­նե­րի մտ­քով չէր անց­նում, որ ինչ-որ հար­ցով կա­րող են հա­կադր­վել հա­մայն հա­յե­րի փր­կիչ, սոց­ցան­ցե­րում լու­սապ­սա­կով նկար­նե­րով հայ­տն­վող վար­չա­պե­տին, որ հռ­չակ­վում էր Հի­սու­սից ա­վե­լին: Նրանք ան­փորձ էին, Նի­կոլ Փա­շի­նյա­նը շտա­պում էր՝ ոչ ոք ժա­մա­նակ չու­ներ: Ստաց­վեց թիմ, ո­րի գա­ղա­փա­րա­կան միաս­նու­թյան մի­ֆը փշր­վեց ի­րա­կա­նու­թյան հետ ա­ռա­ջին բա­խում­նե­րից: ՔՊ-ն միշտ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նի պա­րա­նո­ցից կախ­ված քար էր, այ­սօր քա­րը նրան սկ­սել է ճկ­ռեց­նել: Ան­տա­րա­կույս, քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյու­նում պետք է լի­նեն տար­բեր տե­սա­կետ­ներ, բայց կու­սակ­ցա­կան կար­գա­պա­հու­թյու­նը պա­հան­ջում է ո­րո­շում ըն­դու­նե­լուց հե­տո միաս­նա­կան դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տել և հա­վա­տա­րիմ մնալ դիր­քո­րոշ­մա­նը: ՔՊ-ում այս կա­նո­նը ո­տնա­տակ են տա­լիս բո­լո­րը: Պատ­ճա­ռը նաև Նի­կոլ Փա­շի­նյանն է. նա չա­փա­զանց եր­կար ժա­մա­նակ կորց­րեց մտո­րում­նե­րի ու ո­րո­շում կա­յաց­նե­լու վրա ու ա­ռայ­սօր տա­լիս է տարտ­ղն­ված պա­տաս­խան­ներ Լի­դիա­նին ու Ա­մուլ­սա­րին վե­րա­բե­րող հար­ցե­րին: Թի­մը սկ­սել է սե­փա­կան տե­սա­կետ­նե­րը բարձ­րա­ձայ­նել և ար­տա­հայ­տել մտ­քեր, որ ա­վե­լի են խո­րաց­նում ճգ­նա­ժա­մը: Օ­րի­նակ՝ ո­մանք ա­ռա­ջար­կում են վս­տա­հու­թյան հան­րաք­վե ու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ: Նրանք կամ հի­մար են, կամ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից չա­փա­զանց հե­ռու՝ հաս­կա­նա­լու, որ այս պայ­ման­նե­րում որևէ հան­րաք­վե կամ ընտ­րու­թյուն ստեղ­ծե­լու է ան­կա­ռա­վա­րե­լի քաոս՝ ով էլ հաղ­թի ընտ­րու­թյուն­նե­րում: Ե­թե տն­տե­սա­կան ա­մեն հար­ցով հան­րաք­վե հայ­տա­րար­վի, ին­չի՞ հա­մար է Նի­կոլ Փա­շի­նյա­նի լե­գի­տի­մու­թյու­նը: 2018-ին կա­տար­վել է ընտ­րու­թյուն, ո­րի ար­դյունք­նե­րով ձևա­վոր­վել է իշ­խա­նու­թյուն, ե­թե իշ­խա­նու­թյան օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը չեն հաս­կա­ցել, պի­տի հրա­ժա­րա­կան տան կամ վայր դնեն ման­դա­տը, ոչ թե ե­թե­րը ո­ղո­ղեն ցն­դա­բա­նու­թյամբ:
5. Ան­ցած ա­միս­նե­րին տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը նկա­տե­լի դրսևո­րում չու­նե­ցավ՝ կեն­սա­մա­կար­դակ չի փոխ­վել, դրա­մի ար­ժեզր­կումն ու գնա­ճը կա­ռա­վա­րե­լի են, բայց ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը կյան­քում փո­փո­խու­թյուն­ներ չեն տես­նում, իսկ ու­զում են օր ա­ռաջ: Այլևս հե­ղա­փո­խա­կան էյ­ֆո­րիա­յի մա­սին նույ­նիսկ Նի­կոլ Փա­շի­նյանն է մո­ռա­ցել: Հե­ղա­փո­խու­թյու­նը ան­վերջ շա­րու­նա­կե­լու կամ ար­տա­հա­նե­լու փոր­ձե­րը ձա­խող­վում են: Քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մի մա­սին ար­դեն ուշ է խո­սել՝ ճգ­նա­ժա­մը վա­ղուց էր հաս­տատ­վել իշ­խա­նա­կան կա­բի­նետ­նե­րում, հի­մա դուրս է ե­կել փո­ղոց­ներ:
6. Իր կա­ռա­վար­ման ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­մեծ սխա­լը նպա­տակ­նե­րի ու խն­դիր­նե­րի ձևա­կեր­պում­նե­րում ապ­րիո­րի մնալն ու կոնկ­րե­տու­թյու­նից խու­սա­փելն է: Նա ո­րո­շա­կի խն­դիր չդ­րեց ոչ կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ, ոչ հայ­տա­րա­րեց, որ իր կա­ռա­վա­րու­թյու­նը պար­տա­վոր­վում է լու­ծել կոնկ­րետ այս-այս հար­ցե­րը, հե­տո անց­նել այս-այս հար­ցե­րին: Քա­րոզ­չա­կան դաշ­տում վար­չա­պետն ու ՔՊ-ն պար­տու­թյուն պար­տու­թյան հետևից էին կրում, տե­ղի տա­լով ոչ միայն ա­վե­լի փոր­ձա­ռու, կազ­մա­կերպ­ված ու մո­տի­վաց­ված նախ­կին­նե­րին, այլև դառ­նա­լով սն­կի պես ա­ճող կու­սակ­ցու­թյուն­նե­րի քն­նա­դա­տու­թյան թի­րախ: Սկ­սե­լով սև-սպի­տա­կի չար­դա­րաց­ված բա­ժա­նու­մից՝ Նի­կոլ Փա­շի­նյանն իր ձե­ռամբ փո­րեց մի խրա­մատ, որ­տեղ ոչ միայն հնա­րա­վոր չէր տե­ղա­վո­րել հե­ղա­փո­խու­թյան հռ­չա­կած գա­ղա­փար­նե­րը, այլև այդ գա­ղա­փար­նե­րը պա­տառ-պա­տառ ա­րին հե­ղա­փո­խու­թյան դրոշն ու հու­ղար­կա­վո­րե­ցին ազ­գա­յին հա­մախմ­բու­մի պատ­րանք­նե­րը: Մաս­նատ­ված, դժ­գոհ, հույ­սի հետևից գնա­ցող ու տեղ չհաս­նող՝ ա­հա հե­ղա­փո­խու­թյուն ա­րած ժո­ղովր­դի հե­տա­գի­ծը: Ինք­նա­մե­ծա­րու­մի դափ­նի­նե­րին նիրհ մտած վար­չա­պե­տը սթափ­վեց, բայց ջի­նը շշից դուրս է թռել, ան­ցած ժա­մա­նա­կը, երբ պետք էր հիմ­նա­վո­րել հե­ղա­փո­խու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն­նե­րն ու ար­դյունք­նե­րը տե­սա­նե­լի դարձ­նել, հետ չես դարձ­նի: Հի­մա որևէ բա­ցատ­րու­թյուն վե­րած­վում է ինք­նար­դա­րաց­ման: Հա­յաս­տա­նում ա­մեն ա­ռա­վոտ արթ­նա­նում է 3 մի­լիոն մի քա­նի հա­զար վար­չա­պետ կամ հայտ­նի, թե ան­հայտ Պո­ղոս ու ի­րեն ի­րա­վա­զոր է հա­մա­րում ճա­նա­պարհ փա­կել, ոս­տի­կան­նե­րի վրա հար­ձակ­վել, հռ­չա­կել ժո­ղո­վուրդ ու խո­սել ժո­ղովր­դի ա­նու­նից, պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել, եր­թեր ա­նել ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնց ոչ միայն ի­րա­վա­կան ի­րա­վուն­քը չու­նի, այլև տրա­մա­բա­նա­կան: Եվ՝ հան­դի­պել իշ­խա­նու­թյան բա­ցար­ձակ ան­զո­րու­թյա­նը, իշ­խա­նու­թյու­նը հայ­տն­վել է իր լա­րած թա­կար­դում՝ մեր­ժել է Սեր­ժին, բայց ինքն էլ չգի­տի՝ ինչ է հաս­տա­տել: Եվ հաս­տա­տե՞լ է ընդ­հան­րա­պես: Ոչ մի ի­րա­վա­կան պե­տու­թյու­նում հնա­րա­վոր չէ ի­րա­վի­ճակ, երբ կեղծ ակ­տի­վիստ­նե­րը փա­կում են որևէ ձեռ­նար­կու­թյուն տա­նող ճա­նա­պարհն ու թույլ չեն տա­լիս աշ­խա­տել: Իսկ ոս­տի­կա­նու­թյու­նը վա­խե­նում է ճա­նա­պար­հը բա­ցել, ո­րով­հետև ստիպ­ված է լի­նե­լու բռ­նու­թյան դի­մել: Վա­խե­նում է ար­ձա­գան­քից՝ ներ­սում ու դր­սում:
7. Բա­ցի քա­րոզ­չա­կան դաշ­տում պար­տու­թյու­նից՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի սխալ­նե­րից գլ­խա­վո­րը կադ­րերն էին: Ա­վե­լի ճիշտ՝ կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Նա ստիպ­ված էր վս­տա­հել մարդ­կանց, որ հա­մա­րյա չէր ճա­նա­չում՝ հույս ու­նե­նա­լով, որ ի­րենց կդրսևո­րեն լա­վա­գույնս: Չեն դրսևո­րում, իսկ վար­չա­պե­տը նրան­ցից չի հրա­ժար­վում, այդ­պես պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը վե­րած­վում է ան­դեմ-ան­կապ մարդ­կանց ինք­նա­հաս­տատ­ման գոր­ծըն­թա­ցի՝ ի հա­շիվ աշ­խա­տանք­նե­րի ձա­խող­ման: Հույ­սը, որ կա­ռա­վա­րու­թյու­նում կլի­նեն ոչ միայն կա­ռուց­ված­քա­յին, այլև կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներ, չար­դա­րա­ցավ: Մի հար­վա­ծով Նի­կոլ Փա­շի­նյա­նը «նախ­կին­ներ» ո­րա­կեց ու աս­պա­րե­զից հա­նեց փորձ­ված, գոր­ծի­մաց ու աշ­խա­տու­նակ մարդ­կանց մեծ մի բա­նակ, որ «նախ­կին» էր այն­քա­նով, որ ապ­րել ու աշ­խա­տել էր նախ­կին իշ­խա­նու­թյան հետ, բայց այդ սկզ­բուն­քով ա­ռա­ջի­նը պի­տի կախ­վեր ին­քը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ա­վե­լին՝ իշ­խա­նա­կան կու­լիս­նե­րում հաս­տատ­վեց ու կա­բի­նետ­ներ մտավ մտայ­նու­թյու­նը, որ «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հե­ղա­փո­խու­թյան ծնյալ թշ­նա­մի­ներ, սա­բո­տաժ­նիկ­ներ են ու նրանց պետք չէ թույլ տալ աշ­խա­տել: Նրանց օ­դը պետք է փա­կել տե­սա­նե­լի ու ան­տե­սա­նե­լի մի­ջոց­նե­րով: Ինչ-որ պա­հից այս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վե­րած­վեց պայ­քա­րի պե­տու­թյան դեմ, ո­րով­հետև փո­ղը օ­բյեկ­տի­վո­րեն նախ­կին­նե­րի ձեռ­քում է և ոչ մի ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյուն կամ ա­նանց վրեժխ­նդ­րու­թյուն չի կա­րող նրանց ի­րա­վա­կա­նո­րեն ու­նեզր­կել, ե­թե չի հայ­տա­րար­վում հրա­պա­րա­կա­յին վեն­դե­տա: Փաս­տա­ցի՝ քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը հա­կադր­վե­ցին մի­մյանց. Նի­կոլ Փա­շի­նյա­նին թվում է, որ ար­դա­րու­թյուն է վե­րա­կանգ­նում, ի­րա­կա­նում թույլ չի տա­լիս, որ տն­տե­սու­թյունն աշ­խա­տի՝ աս­ֆալտ­նե­րին փռե­լու ու պա­տե­րով տա­լու, դա­տա­րան­ներ քարշ տա­լու իր մտայ­նու­թյամբ:
8. Ա­ռան­ձին հարց են դա­տա­վա­րու­թյուն­նե­րը: Ա­վե­լի ճիշտ՝ դա­տա­վա­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քը: Ոչ մի աղմ­կա­հա­րույց դա­տա­վա­րու­թյուն չի ա­վարտ­վում, թվում է՝ ըն­թացքն է նպա­տա­կը, ոչ թե ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նու­մը: Գու­ցե սկզ­բում ձեր­բա­կա­լու­թյուն­ներն ու դա­տա­վա­րու­թյուն­նե­րը հա­գուրդ էին տա­լիս նախ­կին­նե­րի կա­ռա­վա­րու­մից ար­դա­րա­ցի դժ­գոհ­նե­րին, բայց ա­մեն ինչ իր տեղն ու ժա­մա­նակն ու­նի՝ հի­մա դա­տա­վա­րու­թյուն­ներն ու դա­տա­վա­րու­թյուն­նե­րի շուրջ դա­տա­վա­րու­թյուն­նե­րը վե­րած­վել են պե­տու­թյան հա­մար դժ­վար ու ան­հաս­կա­նա­լի ի­րա­վի­ճա­կի, որ­տեղ շու­նը տի­րո­ջը չի ճա­նա­չում: Եվ՝ բո­լո­րը պատ­րաստ են մի­մյանց կծել՝ ուղ­ղա­կի ու փո­խա­բե­րա­կան ի­մաստ­նե­րով: Դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի փո­փո­խու­թյուն­նե­րը այլևս, կար­ծես, ոչ մե­կին չեն հե­տաք­րք­րում՝ դա­տա­րան­նե­րի շր­ջա­փա­կու­մը, վե­թին­գը, ԲԴԽ-ի, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի կազ­մի փո­փո­խու­թյան հար­ցե­րը մտել են ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան փա­կու­ղի՝ ան­վերջ ա­նո­րո­շու­թյանն ա­պա­վի­նած իշ­խա­նու­թյան թեթև ձեռ­քով:
9. Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո Հա­յաս­տա­նը որ­դեգ­րեց ան­հաս­կա­նա­լի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն և ի վեր­ջո հա­սավ նրան, որ օ­տար է յու­րա­յին­նե­րի շր­ջա­պա­տում և յու­րա­յին չէ օ­տար­նե­րի շր­ջա­պա­տում: Մենք սի­րով ու խան­դա­ղա­տան­քով պահ­պա­նե­ցինք ռու­սա­կան վեկ­տո­րը՝ չհաս­կա­նա­լով, որ եվ­րա­սիա­կան տա­րածքն ու ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը մի­մյանց հա­կա­ցուց­ված են: Մենք խան­դա­ղա­տան­քով ու սի­րով փչաց­րինք հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Արևմուտ­քի հետ, որ մեզ­նից ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան փո­փո­խու­թյուն էր ակն­կա­լում, բայց չս­տա­նա­լով՝ ար­ձա­նագ­րեց, որ Հա­յաս­տա­նում ե­ղել է իշ­խա­նա­փո­խու­թյուն, ոչ թե հե­ղա­փո­խու­թյուն: Ինչ­պես ՈՒկ­րաի­նա, Հա­յաս­տան չհո­սե­ցին արևմտյան ներդ­րում­նե­րը: Հի­մա բո­լո­րը հի­շե­ցին Ար­ցա­խի հար­ցը և ՈՒկ­րաի­նա­յի պա­տե­րազ­մը: Ոչ ոք չի ա­ռա­ջար­կում պա­տե­րազմ հայ­տա­րա­րել Ռու­սաս­տա­նին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, բայց և ոչ ոք չի հարց­նում՝ ին­չու՞ սփյուռ­քի հանձ­նա­կա­տա­րը պաշ­տո­նը ստանձ­նե­լուց հե­տո միայն Ռու­սաս­տան է գնում, այլ պե­տու­թյուն­նե­րում հայ­կա­կան սփյուռք չկա՞: Օ­րի­նակ՝ Ֆրան­սիա­յում, Մեծ Բրի­տա­նիա­յում, Ի­րա­նում, Ի­տա­լիա­յում, Վրաս­տա­նում, ե­թե Զա­րեհ Սի­նա­նյա­նը սկզ­բուն­քո­րեն չի ու­զում ԱՄՆ մեկ­նել: Ռու­սաս­տա­նը իր տեղն ու­նի, մյուս եր­կր­նե­րը` ի­րենց: Մենք դար­ձյալ ա­մեն ինչ կա­պում ենք Մոսկ­վա­յի հետ՝ զենք գնե­լը, ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցե­լը, ներդ­րում­ներ ա­նե­լը: Մինչև ե՞րբ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Վար­չա­պե­տը վճ­ռել է հեր­թա­կան ա­սու­լիսն անց­կաց­նել Վա­նա­ձո­րում և լրագ­րող­նե­րի մի­ջո­ցով հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել իր ու իր կա­ռա­վա­րու­թյան նվա­ճում­նե­րի հեր­թա­կան 100-յա­կը: Հու­սանք, որ ա­ռա­ջին 100-յա­կին հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը նրան կհու­շեն կոնկ­րե­տու­թյան ի­մաս­տը: Հա­նուն իր ար­դեն ինք­նան­պա­տակ դար­ձող վար­կա­նի­շի բարձ­րաց­ման ու ստեղծ­ված վի­ճա­կի փո­փո­խու­թյան: Փաս­տը մնում է փաստ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պար­տա­վոր է հաս­կաց­նել ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին, որ «ՀՀ վար­չա­պե­տը ժո­ղո­վուրդն է» չի նշա­նա­կում, որ բո­լոր պո­ղոս­նե­րը պի­տի գնան ԱԺ այ­գի ու այն­տե­ղից սկ­սեն եր­թով պե­տու­թյուն կա­ռա­վա­րե­լու ի­րենց ցնո­րամ­տու­թյու­նը:
Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao