«Սե­փա­կան ձա­խո­ղում­նե­րը քո­ղար­կե­լու հա­մար մաս­նա­վո­րին պայ­ման­ներ ա­ռա­ջադ­րելն ի­րա­վա­չափ չէ»

«Սե­փա­կան ձա­խո­ղում­նե­րը քո­ղար­կե­լու հա­մար մաս­նա­վո­րին պայ­ման­ներ ա­ռա­ջադ­րելն ի­րա­վա­չափ չէ»
17.12.2019 | 01:31

Մայ­րա­քա­ղա­քի կա­ռա­վա­րու­մը ստանձ­նած քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյան, գոր­ծա­րար­նե­րից նվեր ստա­ցած «Կա­մազ»-նե­րի, ա­մա­նո­րյան գերշ­քեղ ծախ­սե­րի ու հա­րա­կից այլ հար­ցե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար ԴԱ­ՎԻԹ ԽԱ­ԺԱ­ԿՅԱ­ՆԻ հետ:

-Մեկ տա­րուց ա­վե­լի է՝ Երևա­նի կա­ռա­վա­րու­մը քա­ղա­քա­կան նոր ուժ է ստանձ­նել, որ իշ­խա­նու­թյան է ե­կել Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո: Դուք՝ որ­պես «Լույս» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար, ի՞նչ փո­փո­խու­թյուն­ներ եք նկա­տել մայ­րա­քա­ղա­քում։
-Նախ` պետք է հաս­կա­նանք, թե ինչ փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել քա­ղա­քում առ­հա­սա­րակ, հե­տո փոր­ձենք գնա­հա­տա­կան տալ դրանց։ Տե­ղա­յին, փոքր խն­դիր­նե­րը միշտ էլ լու­ծում են ստա­ցել թե՛ նախ­կի­նում, թե՛ վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում։ Որ­պես ա­վա­գա­նու ան­դա­մի՝ ինձ հա­մար կարևոր են տե­ղի ու­նե­ցած փո­փո­խու­թյուն­նե­րի ծա­վալ­նե­րը, դրանց հա­մա­կար­գա­յին բնույ­թը կամ պլա­նա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը։ Քա­ղա­քա­յին տն­տե­սու­թյան հիմ­նախն­դիր­նե­րից է տրանս­պոր­տի խն­դի­րը, ին­չը որևէ կերպ լու­ծում չի ստա­նում: 2017-ից ի վեր, երբ ըն­տր­վել եմ ա­վա­գա­նու ան­դամ, կարևո­րում եմ տրանս­պոր­տա­յին նոր ցան­ցի ներ­դր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ան­գամ ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րը մի­ջոց­ներ գտ­նեն ինչ-որ քա­նա­կու­թյամբ ավ­տո­բուս­ներ գնե­լու հա­մար, ա­պա, միևնույնն է, խն­դիրն ար­դիա­կան կմ­նա, քա­նի որ հա­մա­կար­գը հիմ­նո­վին պետք է բա­րե­փոխ­վի, ու կա­յուն չվա­ցու­ցակ­նե­րով նոր և ար­դյու­նա­վետ տրանս­պոր­տա­յին ցանց ներ­դր­վի: Այն պետք է լի­նի ֆի­նան­սա­պես կա­յուն, որ­պես­զի կա­րո­ղա­նա պատ­շաճ կեր­պով ա­պա­հո­վել շար­ժա­կազ­մի՝ ավ­տո­բուս­նե­րի ա­մոր­տի­զա­ցիան։ Այս ա­մե­նը անհ­նար է ի­րա­գոր­ծել ա­ռանց մր­ցակ­ցու­թյան, այ­սինքն, առն­վազն եր­կու օ­պե­րա­տոր պետք է ներգ­րա­վել, ո­րոնք էլ կս­տանձ­նեն մայ­րա­քա­ղա­քի տրանս­պոր­տա­յին ցան­ցի կա­ռա­վար­ման պար­տա­վո­րու­թյու­նը, իսկ քա­ղա­քա­պե­տա­րա­նը ե­րաշ­խա­վո­րի վեր­ջի­նիս գոր­ծու­նեու­թյու­նը և վե­րահս­կի այն։ Ես՝ ո՛չ, իսկ մեր քա­ղա­քա­ցի­ներն այս մա­սով փո­փո­խու­թյուն­ներ տե­սե՞լ են, ի­րա­կա­նաց­ված քայ­լեր նկա­տե՞լ են։ Նույ­նը կա­րող եմ ա­սել մնա­ցյալ բո­լոր ո­լորտ­նե­րի մա­սին, որ­տեղ հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­ներ չեմ տես­նում: Բա­ցա­ռու­թյու­նը կար­ծես միայն աղ­բա­հա­նու­թյան հարցն էր, որ եր­կար ժա­մա­նակ անց, բա­րե­բախ­տա­բար, կար­գա­վոր­վեց:
-Ձեր խմ­բակ­ցու­թյու­նը հա­ճախ է տար­բեր խն­դիր­նե­րի, խախ­տում­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նում։ Օ­րի­նակ՝ քա­ղա­քա­պե­տա­րա­նին նվեր տված «Կա­մազ»-նե­րի թե­ման բա­վա­կան բուռն քն­նա­կում­նե­րի տե­ղիք տվեց։ Ըստ Ձեզ` ին­չու՞ են բիզ­նե­սով զբաղ­վող մար­դիկ նման նվի­րատ­վու­թյուն ա­նում։
-Ժա­մա­նակն է, որ «նվի­րատ­վու­թյուն» բա­ռը փո­խա­րի­նենք «գոր­ծարք» բա­ռով, քա­նի որ բիզ­նե­սով զբաղ­վող մար­դիկ հար­կադր­ված են գնա­ցել այս քայ­լին։ Վար­կա­յին մի­ջոց­նե­րով շի­նա­րա­րու­թյուն ի­րա­կա­նաց­նող բիզ­նես­մենն ի՞նչ տրա­մա­բա­նու­թյամբ պետք է ա­ռաջ­նորդ­վեր, որ հա­րյուր-հա­զա­րա­վոր դո­լար­ներ չներդ­ներ իր բիզ­նե­սի մեջ ու դրանք տրա­մադ­րեր քա­ղա­քա­պե­տա­րա­նին ինչ-ինչ գոր­ծա­ռույթ­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Տրա­մա­բա­նու­թյու­նը մեկն է. ե­թե չգ­նա­յին նման գոր­ծար­քի, ա­պա չէին ստա­նա ի­րենց հա­մար ցան­կա­լի շի­նա­րա­րա­կան թույլ­­տվություն­նե­րը։ Պատ­կե­րաց­րեք՝ գոր­ծա­րա­րը մի քա­նի բազ­մա­հարկ շենք է կա­ռու­ցում, և նրան, այս կամ այն նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, սկ­սում են սահ­մա­նա­փա­կել շի­նա­րա­րու­թյան մա­կե­րե­սով, հար­կե­րի քա­նա­կով և այլ չա­փա­նիշ­նե­րով։ Բայց հե­տո, ինչ-որ պա­հից սկ­սած, ա­սում են, որ ե­թե ցան­կա­նում ես շի­նա­րա­րու­թյան ըն­թաց­քը քո սր­տով լի­նի, քո ու­զած ձևով, ա­պա պետք է ո­րո­շա­կի չա­փով ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ հատ­կաց­նես քա­ղա­քա­պե­տա­րա­նին։ Գոր­ծա­րարն էլ հաշ­վում է ու տես­նում, որ ե­թե շին­թույ­լտ­վու­թյու­նը ձգձգ­վի կամ էա­կան սա­հա­մա­նա­փա­կում­նե­րով ի­րա­կա­նաց­վի, ա­պա տու­ժո­ղը միայն ինքն է լի­նե­լու: Հետևա­բար մտա­ծում է, որ ար­ժե քա­ղա­քա­պե­տա­րա­նի հետ գոր­ծար­քի գնալ ու հա­մա­ձայ­նում է քա­ղա­քը կա­ռա­վա­րող­նե­րի «փոխ­շա­հա­վետ ա­ռա­ջար­կին»: Սա է ամ­բողջ ե­ղե­լու­թյու­նը, ո­րը ես կո­չում եմ հա­մայն­քա­յին ռե­կետ: Այս ամ­բողջ պատ­մու­թյու­նը վնա­սում է ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րը, քան­զի ի­րա­վա­չափ չէ սե­փա­կան ձա­խո­ղում­նե­րը քո­ղար­կե­լու հա­մար մաս­նա­վո­րին այն­պի­սի պայ­ման­ներ ա­ռա­ջադ­րել, ո­րոնք օ­րեն­քից չեն բխում և դուրս են պաշ­տո­նյա­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րից։
Շա­տե­րը կար­ծում են, թե այս գոր­ծարք­նե­րից շա­հել է քա­ղա­քը, բայց պար­զից էլ պարզ է, որ շի­նա­րա­րու­թյան ա­վար­տից հե­տո գոր­ծա­րա­րը մե­խա­նի­կո­րեն բարձ­րաց­նե­լու է վա­ճառ­վող բնա­կա­րան­նե­րի գնե­րը, որ­պես­զի կա­րո­ղա­նա ա­պա­հո­վել իր շա­հույթն ու ծախ­սա­ծը հետ բե­րել։ Իսկ ով­քե՞ր են լի­նե­լու գնորդ­նե­րը. ի­հար­կե, մեր քա­ղա­քա­ցի­նե­րը, որ ա­մեն օր զար­մա­նում են նո­րա­կա­ռույց շեն­քե­րի բնակ­մա­կե­րե­սի գու­մա­րի չա­փից։ Սա է ներդ­րում­նե­րին խո­չըն­դո­տե­լու և հա­մայն­քա­յին ռե­կե­տի հետևան­քը։
-Ա­մա­նո­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար բա­վա­կան կլո­րիկ գու­մար է տրա­մադր­վե­լու՝ մոտ 900 հա­զար դո­լար։ Ի՞նչ եք կար­ծում, ին­չու՞ է Հայկ Մա­րու­թյանն այդ­քան շռայ­լո­րեն ու­զում կազ­մա­կեր­պել Ա­մա­նո­րը։
-Միշտ էլ այդ­պես է ե­ղել, երբ քա­ղա­քի կա­ռա­վա­րիչ­նե­րը չեն կա­րո­ղա­ցել լու­ծել հա­մա­կար­գա­յին խն­դիր­ներն ու շոու են կազ­մա­կեր­պել՝ փոր­ձե­լով քո­ղար­կել ի­րենց ձա­խո­ղում­նե­րը։ Հույս ու­նեմ՝ մեր քա­ղա­քա­ցի­նե­րը լավ կն­շեն Ա­մա­նո­րը, ու ե­թե ո­րո­շեն գնալ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ, ա­պա կազ­մա­կերպ­ված շոուն գո­նե մի պահ մո­ռա­նալ կտա առ­կա բո­լոր խն­դիր­ներն ու ու­րա­խու­թյուն կպարգևի նրանց: Բայց պար­զից էլ պարզ է, որ տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մից հե­տո մայ­րա­քա­ղա­քի հիմ­նախն­դիր­նե­րը չեն լուծ­վե­լու:
-Փոխ­քա­ղա­քա­պետ Տիգ­րան Վի­րա­բյանն ա­սում է, թե մեծ գու­մար­ներ են ներդ­նում, որ նպաս­տեն զբո­սաշր­ջիկ­նե­րի Հա­յաս­տան գա­լուն։ Վար­չա­պետն էլ բո­լո­րին հոր­դո­րում է Ա­մա­նորն ազ­գո­վին հրա­պա­րա­կում դի­մա­վո­րել: Նա նաև մտա­ծում է ա­մա­նո­րյա հի­թա­յին ու նմա­նը չու­նե­ցող երգ ու­նե­նա­լու մա­սին։ Ի՞նչ եք կար­ծում, վար­չա­պե­տը պե՞տք է նման հար­ցե­րով զբաղ­վի։
-Զբո­սաշր­ջու­թյու­նը կա­րե­լի է զար­գաց­նել՝ են­թա­կա­ռուց­վածք­նե­րը զար­գաց­նե­լով ու քա­ղա­քը զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար հար­մա­րա­վետ դարձ­նե­լով։ Թբի­լի­սին, օ­րի­նակ, երբևէ չի ա­ռանձ­նա­ցել ա­մա­նո­րի տո­նա­կան ծրագ­րե­րով, բայց այն գրա­վիչ է զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար, քա­նի որ լիար­ժեք ու բազ­մա­տե­սակ հան­գս­տի բո­լոր պայ­ման­նե­րը ստեղծ­ված են։ Դա է նաև պատ­ճա­ռը, որ հա­յաս­տան­ցի­նե­րից շա­տերն ա­մա­նո­րյան ար­ձա­կուրդ­նե­րին մեկ­նում են Վրաս­տան։ Այս հար­ցե­րի շուրջ է, որ պետք է մտա­ծեն կա­ռա­վա­րու­թյունն ու քա­ղա­քա­պե­տա­րա­նը։ Իսկ վար­չա­պե­տի՝ հի­թա­յին եր­գե­րով ու նման հար­ցե­րով զբաղ­վե­լը պայ­մա­նա­վոր­ված է այն հան­գա­ման­քով, որ նա պաշտ­պա­նում է քա­ղա­քա­պե­տի գոր­ծու­նեու­թյունն ու փոր­ձում իր վրա վերց­նել Մա­րու­թյա­նին ուղղված հար­վա­ծը. այլ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն ես չեմ տես­նում:
-Ա­մա­նո­րյան մի­ջո­ցառ­ման հա­մար տար­բեր թա­ղա­պե­տա­րան­ներ պետ­բյու­ջեից գու­մար­ներ են հատ­կաց­րել։ Հին բար­քե­րը շա­րու­նակ­վու՞մ են:
-Ընդ­հան­րա­պես, ե­թե փոր­ձենք վեր­լու­ծել քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լաո­ճը, ա­պա կտես­նենք՝ գու­մար­նե­րի ծախս­ման տրա­մա­բա­նու­թյան մեջ քիչ բան է փոխ­վել։ Ա­մեն ինչ գե­ղե­ցիկ և ըն­դու­նե­լի է չա­փի մեջ, սա­կայն կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի թե՛ ձևը, թե՛ չա­փը հա­ճախ հար­ցեր են ա­ռա­ջաց­նում, որ մնում են օ­դում կախ­ված։ Նույնն էլ վե­րա­բե­րում է թա­ղա­պե­տա­րան­նե­րի պարգևավ­ճար­նե­րին։ Ա­միս­ներ շա­րու­նակ մենք պն­դում էինք, որ աշ­խա­տա­վար­ձե­րը պետք է վե­րա­նայ­վեն և հա­մա­չա­փո­րեն բարձ­րա­նան։ Դրա փո­խա­րեն իշ­խա­նու­թյուն­նե­րը պահ­պա­նում են պարգևատ­րում­նե­րի ուռ­ճաց­ված ֆոն­դը, ին­չը նրանց հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հա­յե­ցո­ղա­բար տնօ­րի­նե­լու այդ գու­մար­նե­րը: Ստաց­վում է այն­պես, որ ա­ռանց հաշ­վի առ­նե­լու տվյալ աշ­խա­տակ­ցի աշ­խա­տան­քի գնա­հա­տումն ու, միայն ըստ հա­յե­ցո­ղու­թյան, մե­կին շատ են գու­մար հատ­կաց­նում, մյու­սին՝ քիչ։ Չկա պարգևատ­րում­նե­րի հիմ­նա­վոր­ման հա­մա­կարգ, ո­րով շատ աշ­խա­տո­ղը շատ կվար­ձատր­վի, քիչ աշ­խա­տո­ղը՝ քիչ։
-Շեյ­խե­րի հայտ­նի պատ­մու­թյան, ինչ­պես նաև քա­ղա­քա­պե­տա­րա­նում ա­վա­գա­նի­նե­րի ջին­սե­րով ու բո­թա­սով հա­գու­կա­պի մա­սին ի՞նչ կա­սեք։
-Քա­նի դեռ ա­վա­գա­նու «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րը ոչ ներ­կա­յա­ցուց­չա­կան տես­քով ա­վա­գա­նու նիս­տե­րի են մաս­նակ­ցում, քա­ղա­քա­պե­տը չպետք է կենտ­րո­նա­նա այ­լոց կեց­ված­քի վրա և խո­շոր ներդ­րող­նե­րի հետ կի­րակ­նօ­րյա հան­դի­պում­նե­րից չդժ­գո­հի։ Դեռ ո­չինչ, որ ա­վա­գա­նու նիս­տե­րի ժա­մա­նակ քա­ղա­քա­պետն ա­ռանց փող­կա­պի է, բայց պաշ­տո­նա­կան ըն­դու­նե­լու­թյուն­նե­րի և հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ գո­նե վատ չէր լի­նի մայ­րա­քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տին վա­յել տես­քով ներ­կա­յա­նալ:
-80 տո­կոս վս­տա­հու­թյան քվեով քա­ղա­քա­պետ դար­ձած Հայկ Մա­րու­թյա­նի վար­կա­նիշն այ­սօր, ըստ Ձեզ, որ­քա՞ն է։
-Դժ­վա­րա­նում եմ պա­տաս­խա­նել։ Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ֆեյ­քերն այն­քան շատ են, որ ի­րա­կան ա­ջա­կից­նե­րին դժ­վար է տար­բե­րա­կել հա­տուկ նպա­տակ­նե­րով բուծ­ված կեղծ օգ­տա­տե­րե­րից։ Բնա­կան է, որ Մա­րու­թյա­նի ա­ջա­կից­նե­րը քիչ չեն, քա­նի որ նա շա­րու­նա­կա­բար մա­շում է տա­րի­նե­րի կու­տա­կած դրա­կան վար­կա­նի­շը։ Բայց մար­դիկ ակն­կա­լում են ի­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ, իսկ այդ ակն­կա­լիք­ներն ու­նեն ող­ջա­միտ ժամ­կետ, ո­րից դուրս քա­ղա­քա­պետն ա­ռե­րես­վե­լու է այն խն­դիր­նե­րի հետ, ո­րոնց մա­սին մենք շա­րու­նա­կա­բար ա­հա­զան­գում ենք։
-Ար­թուր Մես­չյանն ա­սում էր, թե մինչև տա­րե­վերջ Երևա­նի ճո­պա­նու­ղու սյու­նե­րը գո­նե պատ­րաստ կլի­նեն, բայց տա­րին ա­վարտ­վում է, իսկ սյու­նե­րը չկան։ Քա­ղա­քը կա­ռա­վա­րող­նե­րի էլ ինչ խոս­տում­ներ ան­կա­տար մնա­ցին։
-Իսկ ո­րո՞նք են կա­տար­վել։
Զրու­ցեց
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 3044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ