ReAnimania 2019
 

Տե­սա­կի կռիվ

Տե­սա­կի կռիվ
20.09.2019 | 00:08
Եր­կի­րը գտն­վում է ակն­հայտ ցն­ցում­նե­րի մեջ: Իշ­խա­նու­թյունն ան­կա­նոն շար­ժում­ներ է ա­նում:
Վի­ճակն ա­ռա­վել անմ­խի­թար է արտ­քա­ղա­քա­կան վեկ­տո­րում: Մի կողմ թող­նենք Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վի վեր­ջին սպառ­նա­լի­քը` պա­տե­րազմ սկ­սե­լուն ու հաղ­թե­լուն առ­նչ­վող, կար­ծենք` հեր­թա­կան «հա­թա­թան» է, սա­կայն չենք կա­րող չֆիք­սել, որ ա­մե­րի­կյան այ­ցից ա­ռաջ փա­շի­նյա­նա­կան ներ­քին պատ­րաս­տու­թյուն­նե­րը, «Սեր­ժից հե­տո» իր իսկ ամ­բող­ջա­կան իշ­խա­նու­թյան մերժ­ման խոր սինդ­րո­մը չեն կա­րող կապ չու­նե­նալ ա­մե­րի­կյան այ­ցի, այն­տեղ սպաս­վող խո­սակ­ցու­թյուն­նե­րի հետ:
Զու­գա­հե­ռա­բար էլ նկա­տենք` առ այս պա­հը կար­ծես Վլա­դի­միր Պու­տի­նի այ­ցի շուրջ «աշ­խու­ժու­թյուն» չկա, ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րով` ա­րա­րո­ղա­կար­գի և անվ­տան­գու­թյան ռուս աշ­խա­տա­կից­նե­րը դեռ չեն ժա­մա­նել Հա­յաս­տան` այ­ցը նա­խա­պարտ­րաս­տե­լու հա­մար: ՈՒ թե դրան էլ գու­մա­րում ես հան­գա­ման­քը, որ Ռո­բերտ Քո­չա­րյանն այդ­պես էլ չա­զատ­վեց կա­լան­քից, ու խո­սակ­ցությ­ւոն­ներ կան, որ, ինչ­պես Սար­կո­զիի դեպ­քում, Պու­տի­նը կա­րող է հան­դի­պել Քո­չա­րյա­նին բան­տում, ա­պա կա­րե­լի է հաս­կա­նալ, թե օր­վա իշ­խո­ղը ինչ ջարդ է սկ­սել վեր­ջին օ­րե­րին սե­փա­կան թի­մի նկատ­մամբ, և ուր կա­րող է հասց­նել այս ան­կան­խա­տե­սե­լի, գրե­թե հի­վանդ մո­տե­ցում­նե­րի հան­րա­գու­մա­րը, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է՝
ա) Ար­ցա­խյան խնդ­րով: Նկա­տենք՝ օ­ղա­կը տա­րա­ծաշր­ջա­նում էլ ա­վե­լի է սեղմ­վում։ Նա­խորդ օ­րը ոչ պա­կաս էքս­ցենտ­րիկ Թրամ­փը ա­մե­րի­կյան զի­նու­ժը բե­րել է պատ­րաս­տու­թյան վի­ճա­կի` Սաու­դյան Ա­րա­բիա­յի նավ­թա­հո­րե­րը Ե­մե­նի (Թրամ­փի կար­ծի­քով` Ի­րա­նի) կող­մից հար­ձակ­ման են­թար­կե­լու «ա­ռի­թով»: Ա­ռաջ անց­նե­լով էլ ար­ձա­նագ­րենք, որ վեր­ջին շր­ջա­նում խիստ կոշտ քայ­լե­րի գնա­ցող Ի­րա­նը, ի դեմս իր նա­խա­գա­հի, ե­րեկ հայ­տա­րա­րեց, որ Թրամ­փի հետ խո­սե­լու բան չու­նի, և այս պա­հին ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը հնա­րա­վոր չի հա­մա­րում:
Հաս­կա­նա­լի է` աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եփ­վող այս թն­ջու­կում Հա­յաս­տա­նը մի կողմ քաշ­վել չի կա­րող, ու զուր չեն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը փոր­ձում է խիստ սա­հուն ըն­թաց­քով Հա­յաս­տա­նը դուրս քա­շել Ռու­սաս­տա­նի «տա­կից», քան­զի ի­րեն տր­ված «հե­ղա­փո­խա­կան» ժա­մա­նակն ա­վարտ­վում է. «հե­ղա­փո­խու­թյան տե­րե­րը» կոնկ­րետ ար­դյունք­ներ են պա­հան­ջում:
Դա է նաև պատ­ճա­ռը, որ ԱԱԾ տնօ­րե­նի պաշ­տո­նից հրա­ժար­ված Ար­թուր Վա­նե­ցյա­նը բա­ցա­կան­չում է. «Կա՛նգ առ»:
բ) Պատ­ճա­ռը նաև ներ­քա­ղա­քա­կան սպաս­վող զար­գա­ցում­ներն են, տրոհ­վող իշ­խա­նա­կան թի­մը, ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան լուրջ վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րը, իսկ որ ա­մե­նա­կարևորն է` ներ­խոր­հր­դա­րա­նա­կան վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­մեն գնով փոր­ձում է կան­խել Փա­շի­նյա­նը, քան­զի ա­մեն րո­պե խոր­հր­դա­րա­նում կա­րող են փլու­զում­ներ լի­նել: Հուն­վա­րի 14-ին ըն­դա­ռաջ (այդ օ­րը լրա­նում է նրա պաշ­տո­նա­վար­ման մեկ տա­րին, ինչն էլ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս նրա դեմ իմ­պիչ­մեն­տի, ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու գոր­ծըն­թաց սկ­սել, նոր վար­չա­պետ ընտ­րել` պառ­լա­մեն­տա­կան նոր մե­ծա­մաս­նու­թյամբ) Փա­շի­նյա­նը փոր­ձում է դիր­քա­վոր­վել։
Սկ­սե­լով ու­ժա­յին­նե­րից, տե­ղյակ ենք` կանց­նի ա­ռա­վել ար­մա­տա­կան քայ­լե­րի ու ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի` մի կող­մից ի­մի­ջը պա­հե­լու, մյուս կող­մից` վա­խի մթ­նո­լորտ ձևա­վո­րե­լու, «հա­վա­տա­րիմ­նե­րով» ի­րեն շր­ջա­պա­տե­լու հա­մար:
Սա­կայն ջի­նը շշից դուրս է ե­կել, և, որ­պես օ­րի­նա­չա­փու­թյուն, այլևս շշի մեջ չի մտ­նում: Եվ որ­քան էլ Նի­կո­լը Վա­լե­րի Օ­սի­պյա­նին նշա­նա­կի գլ­խա­վոր խոհր­դա­րա­կան (ի դեպ, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, Օ­սի­պյա­նը բո­լո­րի նման հրա­մա­նը հրա­պա­րա­կե­լուց հե­տո է ի­մա­ցել, որ ին­քը գլ­խա­վոր խոր­հր­դա­կան է, ա­սել է թե` նրա կար­ծի­քը չեն էլ հարց­րել, հարկ չեն հա­մա­րել տե­ղյակ պա­հել), որ­պես­զի վեր­ջինս լռի, միևնույն է` չկա բան, որ չգա լույ­սի մեջ:
Իսկ երբ խո­սեն Օ­սի­պյանն ու, ա­ռա­վել ևս, Ար­թուր Վա­նե­ցյա­նը` ո­րո­շում­նե­րի «հա­խուռ­նու­թյան, տա­րե­րայ­նու­թյան, ա­ռա­ջի­նը երկ­րոր­դա­կա­նից, մնա­յունն ան­ցո­ղի­կից չտար­բե­րա­կե­լու» մա­սին, քա­րե­րը նրանց հետ ա­ղա­ղա­կե­լու են.
-Կա՛նգ առ, դու որևէ կապ չու­նես այս երկ­րի հետ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao