Սևա­նից հա­վե­լ­յալ ջրա­ռի նա­խա­գի­ծը հա­վա­նա­կան է՝ ԱԺ-ում էլ «մերժ­վի»

Սևա­նից հա­վե­լ­յալ ջրա­ռի նա­խա­գի­ծը հա­վա­նա­կան է՝ ԱԺ-ում էլ «մերժ­վի»
18.10.2019 | 01:17

Օ­րերս Ազ­գա­յին ժո­ղո­վի տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման, գյու­ղատն­տե­սու­թյան և բնա­պահ­պա­նու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վում քն­նարկ­վում էր հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Վա­րազ­դատ Կա­րա­պե­տյա­նի հե­ղի­նա­կած՝ «Սևա­նա լճի է­կո­հա­մա­կար­գի վե­րա­կան­գն­ման, պահ­պան­ման, վե­րար­տադր­ման և օգ­տա­գործ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի տա­րե­կան ու հա­մա­լիր ծրագ­րե­րը հաս­տա­տե­լու» օ­րեն­քում լրա­ցում կա­տա­րե­լու նա­խա­գի­ծը, որ նա­խա­տե­սում է ար­գե­լել Սևա­նից հա­վե­լյալ ջրա­ռը:


«Ամ­ռա­նը Սևա­նի կա­նաչ­ման ա­կա­նա­տե­սը լի­նե­լով՝ պատ­գա­մա­վոր­ներն իս­կա­պես մտա­հոգ­վել են՝ այն­պես չլի­նի, որ ազ­գա­յին հարս­տու­թյունն իս­կա­պես ա­ղե­տի առջև կանգ­նի: Դրա հա­մար ո­րո­շել են կան­խել դրա հնա­րա­վոր ճահ­ճա­ցումն ու ա­ռա­ջար­կել՝ բա­ցի տա­րե­կան թույ­լատ­րե­լի ջրա­ռից, ջրի հա­վե­լյալ բաց­թո­ղումն ար­գե­լել: Խն­դի­րը, սա­կայն, այդ­քան հեշտ լու­ծե­լի չէ, քա­նի որ ամ­ռան ա­միս­նե­րին մե­ծա­նում է հատ­կա­պես Ա­րա­րա­տյան դաշ­տա­վայ­րի բնա­կիչ­նե­րի դժ­գո­հու­թյու­նը՝ կապ­ված ո­ռոգ­ման ջրի սա­կա­վու­թյան հետ: Դաշ­տա­վայ­րի ար­տե­զյան ջրե­րը ստ­վե­րա­յին ու­ղի­նե­րով հո­սում են ան­հայտ կամ հայտ­նի ուղ­ղու­թյամբ, կա­ռա­վա­րու­թյունն էլ, վի­ճա­կը չթե­ժաց­նե­լու հա­մար, դի­մում է Սևա­նի օգ­նու­թյա­նը: Այս ա­մե­նը քաջ գի­տակ­ցե­լով է, որ նա­խա­գի­ծը կա­ռա­վա­րու­թյու­նում դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն չի ստա­ցել»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» աղ­բյու­րը:


Թեև խոր­հր­դա­րա­նի վե­րոն­շյալ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն են տվել նա­խագ­ծին, ու այն նե­րառ­վե­լու է ԱԺ ա­ռա­ջի­կա քա­ռօ­րյա­յի օ­րա­կար­գում, այ­նուա­մե­նայ­նիվ, մեր զրու­ցա­կիցն ա­սում է, թե ա­ռանձ­նա­պես հույ­սեր չի կա­պում օ­րի­նագ­ծի հե­տա­գա ճա­կա­տագ­րի հետ. «Վա­խե­նամ, թե կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ պաշ­տո­նյա­ներ օ­րենս­դի­րի մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­կան­ջին ինչ-որ բա­ներ փսփ­սան, ու օ­րի­նա­գիծն ուղ­ղա­կի թղ­թի վրա մնա: Գոր­ծա­դի­րում լավ են գի­տակ­ցում՝ ամ­ռան ա­միս­նե­րին ո­ռոգ­ման ջրի ան­բա­վա­րա­րու­թյու­նից բո­ղո­քող գյու­ղա­ցի­նե­րին լռեց­նե­լը հեշտ չի լի­նե­լու»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao